Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները

Քո իսկ սիրած բանաձևով` նոր հարցաքննություններ-նոր մեղադրանքներ. Աննա Մկրտչյանը` Դավիթ Տոնոյանին

Զարկերակ
նիկոլի հրահանգով <<մոստի>> վրա դավիթ տոնոյանի պարը տեսել ենք:
նիկոլի հրահանգով անպետք զենքի ջարդոնի ֆոնին դավիթ տոնոյանի նկարվելը տեսել ենք:
նիկոլի հրահանգով հուլիսյան դեպքերի բեմադրում տեսել ենք:
նիկոլի հրահանգով նոր պատերազմ-նոր տարածքներ դավիթ տոնոյանի շոուն տեսել ենք:
նիկոլի հրահանգով գործընկերներին, ընկերներին դավիթ տոնոյանի դավաճանությունը 18-ին թվին տեսել ենք (այդ թվում նիկոլի իշխանազավթմանը մասնակցություն-օժանդակությունը):
նիկոլի հրահանգով պատերազմի կեղծման ընթացք դավիթ տոնոյանի տեսել ենք:
նիկոլի հրահանգով պատերազմի ժամանակ նիկոլի դեմ արտահայտվողներին պատժելու ֆունկցիա դավիթ տոնոյանի կատարմամբ տեսել ենք:
նիկոլի հրահանգով պատերազմից հետո շարունակվող իշխանազավթմանը դավիթ տոնոյանի մասնակցությունը տեսել ենք:
Եվ վերջիվերջո նիկոլի բաժակի ընկեր, ըստ քպ-շնիկների:
տոնոյան դավիթ, գոնե նիկոլի կազմակերպած այս մի հեշտամոլական խաբեբայությանը չմասնակցեիր:
Դու շնչել ու արտաշնչել ես նիկոլի հրահանգով ու շարունակում ես նույնը: Գոնե հիմա նիկոլին պարտակելու ֆունկցիայի մեջ չմտնեիր: Մեզ էլ այդ քայլով գոնե հեռավոր ու մշուշոտ հնարավորություն տայիր մտածել, որ դու ինչ որ մի պահ գոնե պաշտպանության նախարար ես եղել, ոչ թե դավաճան նիկոլի դավաճանական քայլերի անշեղ կատարողը:
Հ.Գ. Քանի հազար անգամ ուզում ես այդ դավաճանների խմբակին հարգելի ու պատվելի ածականներով օժտիր, դավաճանին էլ գերագույն ասա` ուզում ես խաղաղությամբ, ուզում ես պատերազմով, դրանք քեզ միևնույն է փչացրել են:
Փչացրել են 18-ին, 20-ին և հիմա: Այսօրվա ստորացման ցերեկույթին մասնակցությունդ քո առաջ դրած նպատակների տեսանկյունից մնալու են չարդարացված: Ուղղակի մի վերջին անգամ էլ ապացուցեցիր, որ դու երբեք մեր հայրենիքի պաշտպանության հետ կապ չես ունեցել:
դավիթ տոնոյան, եթե քեզ ինչ որ մեկը հույս է տվել, որ այսօրվա բեմադրությունը կանխելու է վաղվա Հայաստանի քննչական գործողությունները, ապա քեզ խաբել են: Այնպես որ, քո իսկ սիրած բանաձևով` նոր հարցաքննություններ-նոր մեղադրանքներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ