Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Մարդ, ով ջանք չի խնայում երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատման գործում. այսօր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի տարեդարձն է

Իրավական
Օգոստոսի 2-ը համարվում է նախկին ԽՍՀՄ ամենաէլիտար զորամիավորման' օդա-դեսանտային ուժերի տոնը։ Այս օրն է ծնվել նաև նախկին օդա-դեսանտային, նախկին պետական անվտանգության կոմիտեի բազայի հիման վրա Արցախյան պատերազմի ծանր օրերին հիմնադրված հատուկ դիվերսիոն նշանակության ստորաբաժանման հիմնադիր-ինստրուկտոր ,այսօր հանրությանը հայտնի փաստաբան, տարբեր իշխանությունների օրոք բազմաթիվ հնչեղ գործերով փայլուն հաղթանակներ կերտած, իրավունքը զարգացրած, հազարավոր խեղված ճակատագրեր փրկած, լավ մարդ, հրաշագործ, չորրորդ իշխանության պաշտպան ու պահապան Լևոն Բաղդասարյանը:
«Ես տեսնելու եմ Արևային Հայաստանը»,-մի առիթով բարձր ամբիոնից հայտարարել է հայտնի փաստաբանը: 
Возможно, это изображение 1 человек и текст

«Իրավունք» թերթի ողջ անձնակազմը շնորհավորում է «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Բարո՛վ եք ծնվել հարգարժան պարոն Բաղդասարյան, արդարադատության կատարելությանը հասնելու գործում Ձեր լուման աննուրանալի է: Մարդ, ով երբեք չի սահմանափակվում ունեցած գիտելիքով և անընդհատ զբաղվում է ինքնակատարելագործմամբ` ջանք չխնայելով ողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատմանը հասնելու գործում:

Возможно, это изображение 2 человека, автомобиль и текст

Վստահ ենք, որ մասնագիտական հեղինակության ու փաստաբանության նկատմամբ վստահությանը ամենաբարձր նշաձողը սահմանող Ձեր տեսակով շարունակելու եք Ձեր պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքները ապահովել բոլոր ժամանակներում:

Возможно, это изображение 2 человека

Հարգարժան պարոն Բաղդասարյան, Դուք Ձեր տեսակով եկել եք ապացուցելու, որ որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ` արդարադատության համակարգը:

Լեվոն Բաղդասարյանը ամուսնացած է, ունի երկու զավակ` Տարոն եւ Լարիսա Բաղդասարյաններին, հայտնի փաստաբանը նաեւ երկու հրաշք թոռնիկների` Նոյի եւ Սյունեի սիրելի պապիկն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ