Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար BBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր «Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց

Ցավակցում ենք Սամվել Բեգլարյանի ընտանիքին, ընկերներին եւ ներկայացնում «Իրավունքի» հետ նրա վերջին հարցազրույցը

Մշակութային

Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ:

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը` 17:00-ին, Նոյեմբերյանում` իր առանձնատանը:  Հուղարկավորությունը`  օգոստոսի 2-ին, ժամը` 13։00-ին, նույն վայրից:

«Իրավունքի» խմբագրական անձնակազմը ցավակցում է Սամվել Բեգլարյանի ընտանիքին, ընկերներին եւ ներկայացնում նրա հետ մեր վերջին հարցազրույցը:

Պարոն Բեգլարյան, ապրում եւ ստեղծագործում եք Նոյեմբերյանում: Այս պահին տեղի մշակութային կյանքում ի՞նչ նորություններ կան:

— Եթե մեր բազմաչարչար հայրենիքի այլ սահմանափեշերին պատերազմը քառօրյա է կամ 44-օրյա, ապա մեզ մոտ 1988 թվականին սկսվել եւ առ այսօր չեն դադարում տարբերօրյա պատերազմները, ռմբակոծություններն ու գնդակոծությունները: Մեր սահմանահատվածը պաշտպանելուց զատ, անհրաժեշտության դեպքում՝ մենք կամավորական ջոկատներով նաեւ Արցախ ենք գնում,Կապան, Գորիս, Վարդենիս կամ այլ տեղ: Չնայած այս վիճակին՝ Նոյեմբերյանում միշտ էլ մշտազարկ է եղել մշակութային կյանքի զարկերակը: Թող զարմանալի չթվա, բայց Մշակութի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի գլխավորությամբ՝ անխափան գործել է «Ասպարեզ» դրամատիկական թատրոնը, մանկական թատերախումբը, «Սոսե» եւ «Վերածնունդ» պարախմբերը, նկարչական ստուդիան, Գեղարվեստի դպրոցը, երիտասարդական երգչախումբը: Հավուր պատշաճի նշվել են բոլոր պետական եւ ազգային տոնակատարությունները: Հենց այս պահին էլ հիշյալ խմբերը նոր ելույթների են պատրաստվում, իհարկե, ուշադրության կենտրոնում Ամանորի միջոցառումները կլինեն:

Վերջերս վատառողջ եք, բուժվում եք: Գաղտնիք չէ, որ բուժօգնության ծառայություններն անվճար չեն: Դուք 44-օրյա պատերազմի մասնակից եք, արձակագիր, բանաստեղծ, դերասան, պետական աջակցություն եղե՞լ է:

— Պետական ծառայությունների հույսին ընկնելը՝ կոնկրետ մահվան դուռ գնալ է նշանակում... Հենց հիմա էլ լրջագույն ֆինանսական խնդիրներ ունեմ… «Վիլիս» ունեի, վիրահատության համար վաճառեցի, բայց հետագա բուժումը նույնպես թանկ հաճույք է…

Ինչպե՞ս որոշեցիք այս տարիքում մեկնել պատերազմ:

— Ինչպես ասացի, ես ու ընկերներս 1988 թվականից մեզ մոտ խրամատներում ենք, բայց ես հետագա պատերազմներին էլ եմ մասնակցել... Ինչ վերաբերում է տարիքին, ապա ես զավակներ, թոռներ ունեմ, տուն եմ կառուցել, այգի հիմնել, ուրեմն՝ ինչու չպետք է, ինչպես ֆիլմում է ասվում. «Մարտի չգնան միայն ծերերը» ...Ափսոս են ջահել տղաները...

Ըստ Ձեզ՝ Շուշին հանձնվե՞ց, թե ՞ հանձնեցին:

— Շուշին գոյապայքար էր մղում մինչեւ վերջին շունչը... Բագրատ սրբազանը դեռ պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, նույնիսկ հեռախոսով մեզ ասում էին, որ Շուշին կանգուն է, եւ չեն հանձնի, մինչդեռ այստեղ արդեն «շուխուր էին դրել», թե քաղաքը հանձնվել է... Բազմիցս եղել եմ Շուշիում. երեք կողմերից անառիկ ժայռեր կան, բավական էր փակել ճանապարհը, եւ քաղաքն անպարտելի էր: Ինչ է, չե՞ք լսել, թե Պուտինը քանի անգամ է ասել, որ Շուշին հանձնելու մասին խոսք ու պայման չի եղել... Շուն Ալիեւը երազում անգամ չէր կարող տեսնել դա: Այնպես որ, քիչ է ասել, թե կռվում պարտվեցին, եւ Շուշին հանձնեցին, քանզի այն նվիրեցին...

Երկու տարի է անցել 44-օրյա պատերազմից, բանակաշինության հետ կապված, որեւէ դրական փոփոխություն տեսնո՞ւմ եք մեր երկրում:

— Այն ժամանակ մեր խրամուղիներում պահածոյի ժանգոտ տուփեր էին կախված, հիմա գուցե ժանգոտները փոխարինել են Եվրամիությունից ստացված նորերով … «Դրական փոփոխությունն» այն է, որ հայաստանցի ծնողներն ու զինվորները «համոզվեցին», որ Արցախը «բեռ է» իրենց համար, ու իրենք գործ չունեն այնտեղ… Հիմա էլ Հնդկաստանից մի երկու չխկլիկ են առնում... Թող գնեն, բայց ո՞ր երկիրն է իր գնվելիք զենքի մասին «աշխարհով մեկ» ասում: Ու նաեւ բանակը ոչ թե տեխնիկայի քանակով են հզորացնում, այլ բարոյապես, մինչդեռ մեր տղաների մեջքը կոտրեցին, որը ոչ մի կերպ չի շտկվում...

Խաղաղության պայմանագիր կնքելը կբերի՞ մեզ մեր երազած խաղաղությունն ու ապահով կյանքը:

— Թուրքիայի եւ Ազերիստանի հետ կնքված ցանկացած պայմանագիր միայն իրենց օգտին կգործի... Այդ պայմանագիր կոչվածը նրանց համար ընդամենը մի կտոր թղթի արժեք կունենա, որ կպատառոտեն ցանկացած պահի: Խաղաղություն կոչվածը անընդունելի է նրանց համար, քանի դեռ չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական նկրտումներից... Եթե մեր իշխանությունները մի բան այդքան սրտով ուզում են, ուրեմն՝ իրենց համար են ուզում, իսկ «իրենց համարը» այնքան էլ չի տարբերվում մեր թշնամիների ցանկությունից...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված