Պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել 22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. Դատախազություն Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Նաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում «Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ) Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով

Նրանք` ներկայանալով իբրև լրագրողական ոլորտի ՀԿ-ներ, իշխանություններին իրենց ծառայությունները մատուցելու առիթը բաց չեն թողնում, և ներկայացնում են ոչ թե լրագրողների, այլ օրվա իշխանությունների շահերը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Զարկերակ

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ակնհայտորեն իշխանության կողմից կազմակերպված արշավն ու տեռորը «լրագրողական ոլորտի հասարակական կազմակերպության» համարում ունեցող որոշ խմբերի կարծիքով հետևանքն է ոչ թե իշխանությունների կողմից մամուլին ճնշելու և ազատ խոսքը լռեցնելու ակնհայտ նկրտումների, այլ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի «վատ պահվածքի»։

Մասնավորապես արևմտյան դրամաշնորհներից սնվող «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Երևանի մամուլի ակումբը, «Մեդիա նախաձեռնություննների կենտրոնը», «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ- Հայաստան» ՀԿ-ն, «Լրագրողների Ասպարեզ ակումբը», «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Հանրային լրագրության ակումբը», «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը և «Ֆեմդիա» ՀԿ-ն հայտարարությամբ են հադես եկել, որտեղ քննադատել են Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած լրագրողներին ու նրանց պահվածքը։ Իսկ ի՞նչ են արել կամ ասել լրագրողները: նրանք պարզապես հարցեր են ուղղել, դիտարկումներ արել՝ երբեմն նաև մեջբերել հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողների հարցադրումները որոշ դրվագներով եղել են սուր, ինչը բնորոշ է մասնագիտությունը հարգող բոլոր լրագրողներին, իսկ Հայաստանի ու Արցախի ներկա վիճակի ֆոնին Հայաստանում ապրող ու իրավիճակի ծանրությունը նաև իրենց վրա զգացող լրագրողներին՝ առավել ևս, չէ՞ որ նրանք լրագրող լինելուց զատ նաև քաղաքացիներ են։

Փաստորեն այս ՀԿ-ների և Եվրոպայի հետ հարաբերությունները մինչ այժմ սահմանափակվել են միայն դրամաշնորհներ ստանալով, և վերջիններս անհաղորդ են մնացել իրավունքի և ժողովրդավարության եվրոպական ընկալումներին։ Մասնավորապես եվրոպական իրավական համակարգը սահմանել է, որ լրագրողների հարցադրումները՝ ուղղված պետական պաշտոնյաներին, կարող են լինել սուր, կարող են ցնցող ազդեցություն ունենալ, կարող են նաև լինել էմոցիոնալ, որովհետև լրագրողներին հուզող հարցերը հուզում են առաջին հերթին հենց հանրությանը և ուղղված են հանրային շահի պաշտպանությանը, իսկ պաշտոնյաները պետք է ավելի հանդուժող ու զուսպ լինեն, քանի որ նաև դա է նրանց զբաղեցրած պաշտոնի գինը։

Այս պարզ ճշմարտությունները վերը նշված ՀԿ-ներին, փաստորեն, խորթ են: Նրանք` ներկայանալով իբրև լրագրողական ոլորտի ՀԿ-ներ, իշխանություններին իրենց ծառայությունները մատուցելու առիթը բաց չեն թողնում, և ներկայացնում են ոչ թե լրագրողների, այլ օրվա իշխանությունների շահերը, ավելին՝ այս ՀԿ-ները նախաձեռնում են տարբեր օրենսդրական փոփոխություններ, որոնցով ԶԼՄ-ների համար նոր սահմանափակումներ են պատրաստվում սահմանել: Ներքոստորագրյալ լրագրողներս հայտարարում ենք, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր տեսակետներն ու շահերը, և լիազորված չեն մեր անունից հայտարարություններ անել, օրենսդրական փոփոխություններին և ալ նախաձեռնությունների մասնակցություն ունենալ։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

1․ Կորյուն Սիմոնյան— «Հրապարակ» օրաթերթ

2․ Տաթև Այվազյան— Armday.am-ի խմբագիր

3․ Գագիկ Շամշյան— Shamshyan.com

4․ Սևակ Հակոբյան— «Զարթոնք» թերթի խմբագիր

5․ Փայլակ Ֆահրադյան— Irakanum.am-ի խմբագիր

6․ Հռիփսիմե Ջեբեջյան— Aravot.am

7․ Հովհաննես Գալաջյան— «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

8․ Անի Գևորգյան— Newday.am կայքի խմբագիր

9․ Աննա Պապիկյան— «Հրապարակ» օրաթերթ

10․ Մարգարիտա Դավթյան— Meganews.am-ի խմբագիր

11․ Աիդա Ստեփանյան— AntiFake.am

12․ Դավիթ Ֆիդանյան— AntiFake.am

13․ Աստղիկ Մաթևոսյան— AntiFake.am-ի խմբագիր

14․ Փիրուզա Մելիքսեթյան— «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր

15․ Լուսինե Շահվերդյան— «Հրապարակ» օրաթերթ

16․ Բորիս Մուրազի— Politik.am-ի խմբագիր

17․ Անժելա Թովմասյան— Hayeli.am-ի խմբագիր

18․ Քրիստինե Հովհաննիսյան— Oragir.news

19․ Ավետիս Բաբաջանյան— «Հրապարակ» օրաթերթ

20․ Նաիրա Փայտյան— Հայկական երկրորդ հեռուստաալիք

21․ Նարե Գնունի— Mediahub.am

22․ Սյուզի Բադոյան— լրագրող

23․ Անահիտ Ղազարենց— լրագրող

24․ Սոնա Ադամյան— «Հրապարարակ» օրաթերթ

25․ Տիգրան Քոչարյան— Ալֆանյուզ

26․ Գառնիկ Զաքարյան— Ալֆանյուզ

27․ Արփինե Բաղդասարյան— Ալֆանյուզ

28․ Գոհար Իսախանյան— Ալֆանյուզ

29․ Անյա Եսայան— Ալֆանյուզ

30․ Զառա Մարգարյան— hraparak.am-ի խմբագիր

31․ Սոսե Չանդոյան— Weeklynews.am

32․ Լիա Խոջոյան— Mediahub.am-ի խմբագիր

33․ Լիա Սարգսյան— Mediahub.am

34․ Նաիրա Վանյան— hraparak.am

35․ Հայկա Ալոյան— hraparak.am

36․ Կարինե Սահակյան— Meganews.am

37. Թամարա Ղազարյան— լրագրող

38․ Նաիրի Հոխիկյան— լրագրող

39․ Արմեն Դուլյան— լրագրող

40․ Հասմիկ Առաքելյան— Ալֆանյուզ

41․ Սյուզան Սիմոնյան— «Հրապարակ» օրաթերթ

42․ Մարիաննա Ղահրամանյան— «5-րդ ալիք»

43․ Նելլի Կարապետյան— լրագրող

44․ Վախթանգ Սիրադեղյան— հրապարակախոս

45․ Էդիկ Անդրեասյան— «Հրապարակ» օրաթերթ

46. Հայկ Գևորգյան— hraparak.am

47․ Տիրուհի Բայբուրդյան— լրագրող

48․ Աղասի Ենոքյան— քաղաքագետ

49․ Լիանա Մելոյան— Meganews.am

50․ Արմինե Օհանյան— «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

51․ Գևորգ Էմին–Տերյան— Oragir.news կայքի գլխավոր խմբագիր

52․ Բագրատ Եսայան— «Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն

53․ Արթուր Հայրապետյան— MediahubTV լրատվական կայքի MediArena հաղորդման հեղինակ եւ վարող

54․ Լևոն Փանոսյան— լրագրող

55․ Արա Ալոյան— լրագրող

56․ Մանուշակ Մելքոնյան— լրագրող

57․ Մերի Մանուկյան— 24News

58. Անի Նահապետյան— «Երկիր Մեդիա» ՀԸ

59․ Նաիրա Զոհրաբյան— «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ

60․ Անի Ներկարարյան— Oragir.news

61. Հռիփսիմե Առաքելյան— լրագրող

62․ Մարիամ Գևորգյան— լրագրող

63․ Լիկա Թումանյան— հեռուստահաղորդավար

64․ Հասմիկ Հակոբյան— լրագրող

65․ Հովհաննես Իշխանյան— «Ակն ակն ական» վավերագրողների համայնքի համահիմնադիր

66․ Վովա Արզումանյան— «Առավոտ» օրաթերթ, «Եթեր» շաբաթաթերթ

67․ Աղվան Ասոյան— լրագրող

68․ Սիլվի Տիգրանյան— լրագրող

69․ Ռուզաննա Խաչատրյան— լրագրող

70․ Թագուհի Ասլանյան— Livenews.am

71 Աննա Մանգասարյան— լրագրող

72․ Արևիկ Հակոբյան— hraparak.am

73 Արթուր Հովհաննիսյան— Livenews.am

74․ Արմինե Սիմոնյան— Livenews.am

75․ Հարություն Հարությունյան— «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն

76․ Անուշ Միրզոյան— լրագրող

77․ Անժելա Նալբանդյան— PARA TV-ի փոխտնօրեն

78․ Լուիզա Սուքիասյան— «Առավոտ» օրաթերթ

79. Աննա Սրապիոնյան— Oragir.news

80. Սևակ Հակոբյան Yerevan.Today

81. Տաթևիկ Կոստանդյան— լրագրող

82. Ժաննա Ծառուկյան— «Լայֆնյուզ» հաղորդավարուհի

83. Վահե Սարգսյան— Yerkir.am-ի խմբագիր

84. Լիլիթ Մելքոնյան— հեռուստահաղորդավար

85. Սաթիկ Սեյրանյան— 168 Ժամ թերթի գլխավոր խմբագիր

86. Լիլիթ Մանուկյան— «Երկիր Մեդիա»

87. Դավիթ Սարգսյան— լրագրող

88. Անի Մարտիրոսյան— լրագրող

89․ Ալիսա Գևորգյան— Հանրային ռադիո

90․ Հերմինե Զեյնալյան— Yerevan.Today-ի լրագրող, մեկնաբան

91․ Օֆելյա Կամավոսյան— լրագրող

92․  Ռուզաննա Ստեփանյան— Armlife.am-ի խմբագիր

93․ Նունե Զաքարյան— «Իրավունք» թերթ

94․ Աննա Կաչիկյան— The Armenian Report լրատվականի հիմնադիր

95․ Անի Խաչատրյան— The Armenian Report-ի լրագրող

96. Գոհար Սավզյան— 168 Ժամ

97. Արմեն Հակոբյան— լրագրող

98. Արև Աբելյան— լրագրող

99. Անի Գասպարյան— Ankakh.com-ի խմբագիր

100Արփի Սուքիասյան— 5-րդ ալիք

101Քրիստինե Ավագյան— Mnews.am կայքի խմբագիր

102Լիլիթ Գասպարյան— 5-րդ ալիք

103Դուսյա Ղազարյան— լրագրող

104Ֆրիդա Ղազարյան— Tribune.am

105. Ֆլորա Նախշքարյան— «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

106Աիդա Ավետիսյան— Հանրային ռադիո

107Անահիտ Հարությունյան— լրագրող

108Մարինա Գրիգորյան— «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ

109. Նարինե Ավետիսյան— Mediainsider.am






Պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top