Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ) Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Ալիեւն ունի չորս ամիս

Միջազգային

Թե ինչ է ա­րել, ա­նում  եւ ա­նե­լու Նի­կո­լը, ակն­հայտ էր դեռ 2018թ.-ից եւ վերջ­նա­կան ա­պա­ցուց­ված դար­ձավ 2020թ.-ին: Նրա հե­տա­գա բո­լոր ա­սու­լիս­նե­րը, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ե­լույթ­ներն ու գոր­ծու­նե­ու­թյու­նը հենց այդ դաշ­տում են, եւ ա­մեն ան­գամ նրա ա­սած­նե­րը տող առ տող քննար­կե­լը՝ պար­զա­պես պա­րապ զբաղ­մունք է: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այս հեր­թա­կան ե­լույ­թում նա մեկ թե­մա ա­ռաջ տա­րավ, ո­րին անդ­րա­դառ­նալ պետք է:

ՆՈՐ ՍՊԱՌ­ՆԱ­ԼԻՔ ԱՐ­ՑԱ­ԽԻՆ

Այս­պես, իր խոս­քում Նի­կո­լը սկսեց ե­րե­սով տալ, թե գի­տեք քա­նի հա­րյուր մի­լի­արդ ենք ձեզ տվել, ա՛յ ե­րախ­տա­մոռ­ներ: Ի­հար­կե, այս­տեղ կա­րե­լի է եր­կար-բա­րակ փի­լի­սո­փա­յել, թե հոր տնից բե­րած փո­ղե­րը չէ, որ տվել է, կամ թե դա պա­տե­րազ­մա­կան պար­տու­թյան հա­մար կա­շառք է, եւ այդ­պես շա­րու­նակ: Սա­կայն այս­տեղ ա­մե­նագլ­խա­վորն այլ է. Նի­կոլն այդ հայ­տա­րա­րու­թյամբ պար­զա­պես Ար­ցա­խին սպառ­նաց`  փող ենք տա­լիս եւ կա­րող ենք չտալ, տես­նենք այդ դեպ­քում ի՞նչ եք ա­նե­լու:

Ա­միս­ներ ա­ռաջ առիթ ու­նե­ցել է­ինք են­թադ­րու­թյուն հայտ­նել, որ այդ պա­հը գա­լու է: Այ­սինքն, ե­թե ան­գամ բլո­կա­դա­յով չեն կա­րո­ղա­նում ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ստի­պել` գնալ Ա­լի­ե­ւի ա­ռաջ ծնկե­լու, ա­պա դրան կհա­ջոր­դեն վերջին քայ­լե­րը: Այն է` Ար­ցա­խը կզրկվի ֆի­նան­սա­վո­րու­մից, կչե­ղարկ­վեն ար­ցա­խա­հա­յե­րին տրված հա­յաս­տա­նյան անձ­նագ­րե­րը եւ այլն: Դրա ձեւն էլ կա. Ա­լի­ե­ւը կսկսի սպառ­նալ` քա­նի որ Ար­ցա­խը ճա­նա­չել եք Ադր­բե­ջա­նի մաս, ի՞նչ գործ ու­նեն հայ­կա­կան դրամն ու անձ­նագ­րերն այն­տեղ: Ե­թե մեկ դրամ էլ տաք, դա կո­րա­կենք, որ­պես Ադր­բե­ջա­նի դեմ տնտե­սա­կան դի­վեր­սի­ա, պա­տե­րազ­մա­կան ակտ եւ այլն: Այս­տեղ էլ, հաս­կա­նա­լի է, կար­դա­րա­նան` բա հո Ար­ցա­խին ­փող տա­լու հա­մար պա­տե­րազմ չե՞նք սկսի: Հա­յաս­տա­նյան բան­կա­յին հա­մա­կար­գը, այլ ֆի­նան­սա­կան ուղղ­վա­ծու­թյան պե­տա­կան կա­ռույց­նե­րը, բնա­կա­նա­բար, այդ դեպ­քում կդա­դա­րեց­նեն Ար­ցա­խի հետ բո­լոր կա­պե­րը, ու թե դրան ինչ կհե­տե­ւի, դժվար չէ պատ­կե­րաց­նել:

Այս­պի­սով, երբ Նի­կո­լը սկսում է բաց­ա­հայ­տո­րեն  «երե­սով տալ», թե ձեզ փող ենք տվել, դա նման­վում է բա­ցա­հայտ ակ­նար­կի, որ Ար­ցա­խի ֆի­նան­սազրկ­ման, անձ­նագ­րազրկ­ման եւ նման այլ քայ­լե­րի փուլն ա­մե­նե­ւին էլ սա­րե­րի հե­տե­ւում չէ: Հա­մե­նայն­դեպս, ե­րեկ Ա­լի­ե­ւի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջի­ից  նման հայ­տա­րա­րու­թյուն լսվեց. «Հա­յաս­տա­նը պետք է դա­դա­րեց­նի Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րը, դուրս բե­րի իր ու­ժե­րի տար­րերն Ադր­բե­ջա­նի Ղա­րա­բա­ղի շրջա­նից ու դա­դա­րեց­նի ա­պօ­րի­նի խա­մա­ճիկ ռե­ժի­մի ֆի­նան­սա­վո­րու­մը»: Այն, որ Նի­կո­լի փո­խանց­մամբ, Բա­քուն սկսում է այդ թե­ման ա­ռա­ջին պլան բե­րել, դա խո­սում է այն մա­սին, որ շրջա­փակ­ման օ­պե­րա­ցի­ան սկսում են հա­մա­րել ոչ լի­ո­վին ար­դյու­նա­վետ եւ անց­նում են ար­ցա­խա­հա­յու­թյա­նը կեն­սա­գոր­ծու­նե­ու­թյան բո­լոր մի­ջոց­նե­րից զրկե­լու փու­լին:

ԱՐ­ՑԱ­ԽԻ «ԴՈՆ­ԲԱ­ՍԻ­ՖԻԿԱՑ­ՄԱՆ» ՀԱ­ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Նման զար­գա­ցու­մը արտ­գործ­նա­խա­րար­նե­րի վեր­ջին մոս­կո­վյան այ­ցի ար­դյուն­քում սպա­սե­լի էր: Բուն այդ հանդիպ­ման տո­նայ­նու­թյու­նը, որն ի սկզբա­նե դրեց Մոսկ­վան, այդ թվում` կոշտ հրա­վե­րով,  մեկ բան է հու­շում` ՌԴ-ն փոր­ձում է կտրուկ շրջա­դար­ձի գնալ:

Նախ, բուն շրջա­փակ­ման հետ կապ­ված, հե­տաքր­քիր էր Լավ­րո­վի այս միտ­քը. «Ցան­կա­նում ենք օ­ժան­դա­կել այն­տեղ ա­ռա­ջա­ցած սուր հու­մա­նի­տար խնդիր­նե­րին: Դրա հա­մար կան ռու­սաս­տա­նյան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Սա­կայն ա­ռանց կող­մե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դա ա­նե­լը հեշտ չէ»: «Հեշտ չէ»-ն չի նշա­նա­կում, թե «անհնար է»: Այ­սինքն, Լավ­րո­վի խոս­քը կա­րե­լի է այս­պես հաս­կա­նալ` կա­րող  ենք հար­ցը լու­ծել, եւ լավ կլի­նի, որ դա ա­նենք հա­մա­տեղ, քա­նի որ ցան­կա­լի է գոր­ծըն­թա­ցը պա­հել ե­ռա­կողմ ձե­ւա­չա­ի շրջա­նակ­նե­րում:

Իսկ ա­հա հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սովն ակ­նար­կեց, թե Մոսկ­վան ինչ­պես կա­րող է լու­ծել շրջա­փակ­ման խնդի­րը. « Տա­րած­վում է նա­եւ Ստե­փա­նա­կերտ-Երե­ւան, Ստե­փա­նա­կերտ-Մոսկ­վա ու­ղիղ օ­դա­յին տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան բաց­ման գա­ղա­փա­րը, ե­թե շրջա­փա­կու­մը չվե­րաց­վի»: Այն, որ կա նման ծրա­գիր, ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Եվ հի­մա, երբ դա հաս­տա­տում է նա­եւ ար­ցա­խյան ուղ­ղու­թյու­նից քա­ջա­տե­ղյակ Տա­րա­սո­վը, եւ դա բե­րում է հրա­պա­րա­կա­յին դաշտ, գա­լիս է հու­շե­լու, որ այս ե­ռա­կողմ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում Մոսկ­վան կող­մե­րին ներ­կա­յաց­րել է, որ այս­պես շա­րու­նա­կվե­լու դեպ­քում կի­րա­կա­նաց­նի այդ ռազ­մա­վա­րու­թյու­նը, եւ պետք է մտա­ծել մի­ջոց գտնե­լու մա­սին, որ ճա­նա­պար­հի բա­ցու­մը ներ­կա­յաց­վի՝ որ­պես հա­մա­տեղ ցան­կու­թյուն:

Այն, որ դրան հա­ջոր­դեց Ար­ցա­խի ֆի­նան­սա­վո­րու­մը կտրե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին ա­լի­ե­ւա-նի­կո­լա­կան ակ­նար­կը, ի­հար­կե, կա­րե­լի է ըն­կա­լել նա­եւ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան պա­տաս­խա­նը: Բայց մյուս կող­մից էլ հարց է, թե այդ ռազ­մա­վա­րու­թյունն Ա­լի­ե­ւը կա­րո՞ղ է կամ կցան­կա­նա՞ շա­րու­նա­կել: Վեր­ջին հաշ­վով, Ար­ցա­խը դեռ պաշ­տո­նա­պես ՌԴ-ի օգ­նու­թյա­նը դի­մե­լու գոր­ծիքն ու­նի, եւ, հաշ­վի առ­նե­լով խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի առ­կա­յու­թյու­նը, նե­րար­ցա­խյան ծա­խու շրջա­նակ­ներն այդ գոր­ծի­քը լի­ո­վին չե­զո­քաց­նե­լու քիչ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն: Իսկ ֆի­նան­սա­վո­րու­մից եւ անձ­նագ­րե­րից զրկե­լը կա­րող է դառ­նալ այդ ստի­պո­ղա­կան դրվա­գը, որ ՌԴ-ի պրո­տեկ­տո­րա­տի տակ անց­նե­լու դի­մում ներ­կա­յաց­նե­լու խա­ղա­թուղ­թը մնա մի­ա­կը` դրամն ու հայ­կա­կան անձ­նագ­րե­րը ռուբ­լի­ով եւ ռու­սա­կան անձ­նագ­րե­րով փո­խա­րի­նե­լու հա­մար. այլ տար­բե­րակ պար­զա­պես չի մնում, քա­նի որ այ­լընտ­րան­քը կմնա մա­նա­թին եւ ադր­բե­ջա­նա­կան անձ­նագ­րե­րին ան­ցու­մը: Այ­սինքն, այս դեպ­քում ար­ցա­խյան խնդի­րը վերջ­նա­կա­նա­պես կա­րող է վե­րած­վել Մերձդ­նեստ­րի կրկնօ­րի­նա­կի, եւ ե­թե Ա­լի­ե­ւը մտա­ծի գնալ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, ա­պա նա­եւ՝ Դոն­բա­սի կրկնօ­րի­նա­կի: Սրա այ­լընտ­րան­քը կլի­նի այն, որ Մոսկ­վան կով­կա­սյան հար­թա­կում ի­րեն պարտ­ված ճա­նա­չի, դիր­քե­րը զի­ջի ՆԱ­ՏՕ-ին` դրա­նից բխող բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Սա քիչ հա­վա­նա­կան է թվում, եւ շատ ա­վե­լի նման է նրան, որ Մոսկ­վան կգնա ար­ցա­խյան խնդրի ընդ­հուպ` «դոն­բա­սի­ֆի­կա­ցի­ա­յին»: Եվ ե­թե Ա­լի­ե­ւը լի­ո­վին ի­րա­կա­նու­թյու­նից չի կտրվել, թե­րեւս ա­վե­լի կնա­խընտ­րի չգնալ այն վեր­ջին սրա­ցում­նե­րին, ո­րոնք Մոսկ­վա­յին կպար­տադ­րեն` մտնել վա-բան­կի ա­մե­նա­ծայ­րա­հեղ դաշտ:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՍ­ԿՈ­ՎՅԱՆ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒ­ՄԸ

Ա­մեն դեպ­քում, Լավ­րովի ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­կան հու­շե­լու, որ հի­շա­տակ­ված ա­մե­նա­ծայ­րա­հեղ մե­թոդ­նե­րից խու­սա­փե­լու ընդ­հա­նուր տրա­մադր­վա­ծու­թյուն կա: «Մենք կշա­րու­նա­կենք ակ­տիվ աշ­խա­տան­քը հե­տա­գա հան­դի­պում­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման ուղ­ղու­թյամբ, այդ թվում նա­խա­տես­վում է այս տա­րի Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի հեր­թա­կան  գա­գաթ­ա­ժո­ղովն անց­կաց­նել»,- ա­սել է նա: Արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման հրա­վե­րը հնչեց­նե­լով, ՌԴ ԱԳՆ-ն մի­ա­ժա­մա­նակ հայտ­նել էր նա­եւ նման գա­գա­թա­ժո­ղո­վի անց­կաց­ման սպա­սե­լիք­նե­րի մա­սին, եւ, դա­տե­լով հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րու­թյու­նից, նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վել է: Մի­ա­ժա­մա­նակ ՌԴ ԱԳՆ-ն ինչ­պես հան­դի­պու­մից ա­ռաջ, այն­պես էլ դրա շրջա­նակ­նե­րում քա­նիցս վերջ­նագ­րա­յին տո­նայ­նու­թյամբ ֆիք­սեց, որ բո­լոր հե­տա­գա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, այդ թվում` «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» պետք է լի­նեն ե­ռա­կողմ փաս­տաթղ­թե­րի հա­մա­ձայն: «Մենք ակն­կա­լում ենք, որ այս հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը կլի­նի մեծ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի գա­գաթ­նա­կե­տը, ո­րը կամ­փո­փի հա­յե­րի եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի ջան­քե­րը, ո­րոնք նա­խա­ձեռն­վել են Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ ե­ռա­կողմ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ»,- ա­վե­լորդ ան­գամ ֆիք­սեց Լավ­րո­վը: Այ­սինքն՝ են­թադ­րե­լի է, որ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով գա­գա­թա­ժո­ղո­վին, ե­թե ի­հար­կե Ա­լի­ե­ւին ու Նի­կո­լին չհա­ջող­վի այն ձա­խո­ղել, կներ­կա­յաց­վի հենց ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի եւ Մոսկ­վա­յի այլ ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կնքե­լու սխե­ման, ո­րը, չմո­ռա­նանք, են­թադ­րում է Ար­ցա­խում ռու­սա­կան զո­րա­կազ­մի պահ­պա­նում: 

Ա­մեն դեպ­քում, դեռ մինչ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ե­ռա­կողմ հան­դի­պու­մը, «պա­տա­հա­բար մի­աց­ված մնա­ցած» միկ­րո­ֆո­նը «գաղտ­նա­զեր­ծեց» Լավ­րո­վի եւ նրա օգ­նա­կա­նի խո­սակ­ցու­թյան մի փոք­րիկ դրվագ, որ­տեղ հնչեց միտ­քը, թե` «ԼՂԻՄ ար­տա­հայ­տու­թյունն օգ­տա­գոր­ծե­լու դեպ­քում դա կա­րող է դուր չգալ Ադր­բե­ջա­նին»: Այս հիմ­քի վրա կա­րելի է մի ամ­բող­ջա­կան են­թադ­րա­կան շղթա կա­ռու­ցել, սա­կայն այս պա­հին ֆիք­սենք ա­մե­նա­կա­րե­ւո­րը: Սա մեկ բան է նշա­նա­կում, ՌԴ ԱԳՆ-ում ԼՂԻՄ-ի կար­գա­վի­ճա­կին վե­րա­դառ­նա­լու գա­ղա­փա­րը շրջա­նառ­վում է: Եվ այն, որ դա այդ­քան «պա­տա­հա­կա­նո­րեն» հա­սա­նե­լի դար­ձավ ոչ մի­այն Ա­լի­ե­ւին, այլ նա­եւ Նի­կո­լին, իր հեր­թին է մատ­նան­շում այն ուղ­ղու­թյու­նը, ո­րով Մոսկ­վան պատ­րաստ­վում է ա­ռաջ գնալ: Հնչեց նա­եւ ժա­մա­նա­կա­ցույ­ցը` մին­չեւ տա­րե­վերջ:

Այս­պի­սով, կա­րո՞ղ է մինչ այդ Ա­լի­ե­ւը հաս­նել նրան, որ կնքվի Վա­շինգ­տոն-Բրյու­սե­լի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»: Դրա հա­մար նա պետք է կա­րո­ղա­նա նախ` Ար­ցա­խից հա­նել ռու­սա­կան զո­րա­խում­բը: Հենց այս խնդիրն է, որ Ա­րեւ­մուտքն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում լու­ծել:

Ու­րեմն, կգտնի՞ Ա­լի­ե­ւը մի­ջոց, որ ա­ռա­ջի­կա 4 ա­միս­նե­րին հե­ռաց­նի ռու­սա­կան զոր­քե­րին, այդ դեպ­քում կհաս­նի ու­զա­ծին: Չի՞ գտնի, ու­րեմն կմնա շարժ­վել ռու­սա­կան սցե­նա­րով:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ






Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top