Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ճիշտ է, Նի­կո­լը ԼԵ­ՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ հո­գև­որ զա­վակն է, սա­կայն ծայ­րա­հեղ ա­նա­ռակ զա­վակ, ին­չը և ե­րև­աց ա­սու­լի­սին ար­ցախ­ցի­նե­րի հաս­ցե­ին թու­նա­լից այ­լան­դա­կու­թյուն­նե­րով: Եվ ծե­րու­կը ո­րո­շեց նրա պոր­տը տե­ղը դնել` Ֆեյս­բու­քում մեջ­բե­րե­լով 2017-ի սե­փա­կան խոս­քը. «Հա­նուն Ղա­րա­բա­ղի ա­զա­տագր­ման հա­յաս­տան­ցի­նե­րի կրած զրկանք­ներն ա­մե­նև­ին հիմք չեն ղա­րա­բաղ­ցի­նե­րին կշտամ­բե­լու և ե­րախ­տա­մո­ռու­թյան, ան­բա­նու­թյան կամ մա­կա­բու­ծու­թյան մեջ նրանց մե­ղադ­րե­լու հա­մար: Դեռ մեծ հարց է, թե ով ում է ա­վե­լի շատ բան տվել՝ Հա­յաս­տա­նը Ղա­րա­բա­ղին, թե՞ Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նին: ...Հա­յաս­տանն ու Ղա­րա­բա­ղը մեր ընդ­հա­նուր հայ­րե­նիքն են, ո­րի քա­ղա­քա­ցի­նե­րը հա­վա­սա­րա­պես կի­սում են թե՛ հաղ­թա­նակ­նե­րը, թե՛ պար­տու­թյուն­նե­րը, և թե՛ զրկանք­ներն ու տա­ռա­պանք­նե­րը: Դրա­նով հան­դերձ, չպետք է մո­ռա­նալ, որ ղա­րա­բաղ­ցի­ներն ապ­րում են հայ-ադրբե­ջա­նա­կան առ­ճա­կատ­ման ա­ռաջ­նագ­ծում, սահ­մա­նա­յին ընդ­հա­րում­նե­րի ու գնդա­կո­ծու­թյուն­նե­րի մշտա­կան սպառ­նա­լի­քի տակ, և այդ պատ­ճա­ռով ա­վե­լի սուր են ըն­կա­լում ի­րո­ղու­թյուն­նե­րը, ին­չը հա­յաս­տան­ցի­նե­րից բա­ցա­ռիկ նրբան­կա­տու­թյուն է պա­հան­ջում»: Հաս­կա­ցա՞ր, այ կա­պի­տու­լյանտ... Չնա­յած դժվար թե հաս­կա­նաս, ա­ռա­ջին նա­խա­գա­հի ա­սա­ծը հաս­կա­նա­լու հա­մար պետք է հայ լի­նել, իսկ դու չհայ ես և չմարդ:

Իսկ ՔՊ-ն շա­րու­նա­կում է զար­մա­նա­լի և զզվե­լի պրակ­տի­կան` խան­գա­րե­լու Ար­ցա­խի հա­մար ստո­րագ­րող­նե­րին` ծե­ծե­լով, ա­հա­բե­կե­լով, աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լով... Ստե­փա­նա­վա­նում էլ «չո­րով» ար­գե­լե­ցին: «Հա­յաՔ­վե» նա­խա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ Մե­նո­ւա Սո­ղո­մո­նյանն ա­հա­զան­գել էր՝ Ստե­փա­նա­վան քա­ղա­քում «Հա­յաք­վե» քա­ղա­քա­ցի­ա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ստո­րագ­րա­հա­վա­քը ա­ռանց օ­րի­նա­կան հիմ­քե­րի կա­սեց­ված է: Իսկ դրսում քա­ղա­քա­ցի­ներ են սպա­սում, ով­քեր ցան­կա­նում են մի­ա­նալ նա­խա­ձեռ­նու­թյան ստո­րագ­րա­հա­վա­քին: Սո­ղո­մո­նյա­նի ա­հա­զան­գից հե­տո լրագ­րող­նե­րը փոր­ձե­ցին կապ հաս­տա­տել  հա­մայն­քի ղե­կա­վար ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ, կամ փոխ­քա­ղա­քա­պե­տի, կամ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի հետ՝ պար­զե­լու, թե ին­չո՞ւ են  «առանց օ­րի­նա­կան հիմ­քե­րի կա­սեց­րել ստո­րագ­րա­հա­վա­քը»: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Հրա­հատ Աբ­րա­հա­մյանն ա­սաց, որ իր մոտ խորհր­դակ­ցու­թյուն է: «Հենց նոր եմ մտնել հա­մայն­քա­պե­տա­րան, տե­ղե­կու­թյուն չու­նեմ»,- նշեց նա: Հա­մայն­քի ղե­կա­վա­րի ըն­դու­նա­րան զան­գե­րին պա­տաս­խա­նող աշ­խա­տա­կիցն ա­սաց, որ քա­ղա­քա­պե­տը  մարզ­պե­տա­րա­նում է, ժո­ղո­վի է մաս­նակ­ցում, չգի­տի՝ ինչ­քան ժա­մա­նակ կտև­ի, իսկ տե­ղա­կա­լը, մյուս պա­տաս­խա­նա­տու­ներն էլ տե­ղում չեն: Զար­մա­նա­լի է, սրանք սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյանն էլ տվին-անցան` սո­վե­տա­կան տա­րի­նե­րին Ար­ցա­խի հա­մար ստո­րագ­րա­հա­վա­քի մաս­նակ­ցել եմ, բայց չեմ հի­շում, որ ՔՊ-ական­նե­րի պես կյան­քի նպա­տակ դարձ­նեն խան­գա­րե­լը...

Քա­ղա­քա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆՆ էլ զգու­շաց­նում է կա­պի­տու­լյան­տի հե­ռուն գնա­ցող ծրագ­րե­րի զար­մա­նա­լի նեն­գու­թյան մա­սին. «Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր 5 ժա­մա­նոց վեր­ջին հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ մի քա­նի ան­գամ նշեց, որ Ար­ցա­խում նույ­նիսկ բադ­րի­ջան չկա, և պետք է պար­զել, թե ՀՀ-ի կող­մից հատ­կաց­ված գու­մար­նե­րը այդ ինչ­պե՞ս են ծախս­վում, որ իր կի­նը ի­րենց կա­ռա­վա­րա­կան ա­մա­ռա­նո­ցում  բադ­րի­ջան և վա­րունգ կա­րո­ղա­նում է ա­ճեց­նել, իսկ Ար­ցա­խում չեն կա­րո­ղա­նում: Չեմ ու­զում հա­մե­մա­տա­կան­ներ տա­նել Ար­ցա­խում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի և Ե­րև­ա­նի կենտ­րո­նում գտնվող կա­ռա­վա­րա­կան ա­մա­ռա­նո­ցի մի­ջև, ուղ­ղա­կի նշեմ «բադ­րի­ջան» օ­պե­րա­ցի­ա­յից բխող հե­տև­անք­նե­րը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր այ­դօ­րի­նակ  հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով պա­րարտ հող է նա­խա­պատ­րաս­տում Ար­ցա­խին հե­տա­գա ֆի­նան­սա­վո­րու­մից զրկե­լու հա­մար»: Ա­հա՛ թե որ­տեղ է թաղ­ված Չա­լո­յի գլու­խը: Բայց ե­րև­ում է շու­տով թարս է բուս­նե­լու ոչ թե «խի­յա­րը», այլ` «բադր­ջա­նը»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված