Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հիասթափեցրի, ներողություն եմ խնդրում բոլորից. Սպերցյանը` կարմիր քարտ ստանալու մասին

Սպորտ

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է կարիերայի առաջին կարմիր քարտը ստանալու մասին:

«Մաքուր կարմիր քարտի խախտում էր, բայց չեմ ուզում խոսել այդ մասին: Հավանաբար «Սպարտակը» հաղթեց թվային առավելության շնորհիվ: Հիասթափեցրեցի թիմին, ցանկանում եմ ներողություն խնդրել:

Ես արդեն ներողություն եմ խնդրել թիմից, ցանկանում եմ ներողություն խնդրել նաև երկրպագուներից, որոնք եկել էին ստադիոն:

Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Մենք հնարավորություն ունենք և՛ գավաթը նվաճելու, և՛ ՌՊԼ-ում չեմպիոնության համար պայքարելու»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Կրասնոդարը» տանը 1-2 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Սպարտակին», իսկ Էդուարդ Սպերցյանը 44-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ