Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

«Ուրարտական հավաքածուից բացառիկ ցուցանմուշներ կցուցադրվեն Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում». ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

АРМЕНИЯ.<br> Ներդիր ,,Комсомольская Правда в Армении,, թերթում

«Իրավունքը» զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Այս տարի այցելուների քանակն ինչպիսի՞ն է Հայաստանի պատմության թանգարանում:

— Հայաստանի պատմության թանգարանը երկարատև արդիականացման աշխատանքներից հետո այս տարի շարունակել է վերաբացել իր մշտական ցուցադրական տարածքները, և մայիս ամսից մեր պատմության հնագույն շրջանը ներկայացնող մի քանի հազար բացառիկ նմուշներն արդեն իսկ հասանելի են հանրությանը: Զուգահեռ գործում են ժամանակավոր ազգագրական, վավերագրական, հնագիտական ցուցահանդեսներ: Այս առումով, ինչպես սպասում էինք, ցուցադրական հատվածների ընդլայնման հետ ավելացել են այցելությունները, և արդեն իսկ հիսուն հազարից ավելի այցելուներ ենք ընդունել այս տարի:

— Առաջիկայում ի՞նչ նոր ցուցադրություն ունեք:

— Այժմ թանգարանն ակտիվորեն աշխատում է մի քանի ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ, որոնք լինելու են ինչպես մշտական ցուցադրական մի ընդարձակ հատվածի վերաբացման, այնպես էլ հետաքրքիր ազգագրական, վավերագրական, հնագիտական ցուցահանդեսների կազմակերպման, Հայաստանում գործող ու արտերկյա թանգարանների հետ միջազգային ցուցադրական նախագծերի իրականացման տեսքով: Առաջարկում եմ մեր պաշտոնական ցանցային հարթակներին  հետևել, քանի որ հատկապես սեպտեմբեր ամսին շարունակելու ենք մշտական ցուցադրական տարածքի՝ 4-10-րդ դարերին վերաբերող ցուցասրահների վերաբացումը: Համագործակցային տարբերակով թանգարանը հյուրընկալելու է մի հետաքրքիր ազգագրական հավաքածու, որն առաջին անգամ է Հայաստանում ցուցադրվելու, ինչպես նաև վավերագրական լուսանկարների, առանձին հնագիտական հետազոտությունների ու հուշարձաններին նվիրված ցուցահանդեսներ ենք իրականացնելու թանգարանում, այդ թվում նաև վիրտուալ ձևաչափով անդրադարձ է արվելու մեր նորօրյա իրողություններին: Համագործակցությամբ նախատեսվում է մեծ մի ցուցադրություն Մոսկվայի Ա.Ս. Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում՝ նվիրված Հայաստանում բացահայտված ուրարտական ժառանգությանը:

— Կրթական ծրագրերի մասին կպատմե՞ք:

— Հայաստանի պատմության թանգարանի կայքում կարելի է ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի համար շարունակական կազմակերպվող կրթական ծրագերին, որոնք կապված են ցուցադրական տարածքներում  ներկայացված նմուշների հետ: Բացի այդ, հաճախ թանգարանի միջոցառումների դահլիճում իրականացվող բանախոսությունների, մշակութային միջոցառումների ժամանակ նոր ցուցանմուշներ են կարճատև ցուցադրվում, կամ փոքրածավալ ցուցահանդեսներ են կազմակերպվում: Գրեթե ամեն շաբաթ թանգարանում տարբեր ձևաչափով գիտական, մասնագիտական, ճանաչողական ու ստեղծագործական ծրագրեր են տեղի ունենում: Վերջին նոր նախաձեռնությունը վերաբերում է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրվան, երբ թանգարանային այցելությունն անվճար է: Այդ օրերին անվճար մասնագիտական շրջայցեր կկազմակերպվեն տարբեր թեմաներով և տարբեր ցուցադրական հատվածներում, որոնք կվարեն գիտության և մշակույթի անվանի գործիչներ: Մեկ այլ կարևոր նախաձեռնություն է «Թանգարանը դպրոցում» նախագիծը, որը դեռ 2021 թ. Հայաստանի պատմության թանգարանն է սկսել իրականացնել իր նմուշների կրկնօրինակներով ստեղծված հատուկ արկղիկներով: Թանգարանի մասնագետները մեկնում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներ, որտեղ թեմատիկ դասեր են իրականացնում և կրթական նպատակերով ստեղծված կրկնօրինակ նմուշներով ինտերակտիվ ցուցադրական-ստեղծագործական գործընթացներ կազմակերպում: Մեկ այլ ուղղություն է ՀՀ ռազմական հաստատություններում, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դասախոսությունների կազմակերպումը: Ամռանն արդեն ավանդույթի է վերածվում ամառային դպրոցի կազմակերպումը: Թանգարանն ակտիվ շարունակական կրթական ծրագրեր է իրականացնում, որոնց հետագա զարգացումը մեր առաջնային խնդիրների շարքում է:

— Ինչպե՞ս եք պատրաստվում Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանի ցուցադրությանը:

— Այս տարի աշնանը Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով հայկական և ռուսական մի շարք գործընկերների հետ, իր ուրարտական հավաքածուից մոտ հիսուն ցուցանմուշ երեք ամսով կներկայացնի Ա.Ս.Պուշկինի անվան պետական գեղարվեստական թանգարանում, որով նպատակ կա նորովի ներկայացնելու Հայաստանում բացահայտված և հին Հայաստանի մասին պատմող նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական մի նշանակալի ժառանգություն: Ցուցահանդեսի ձևաչափը և խորագիրը խորհրդանշական է: «Ուրարտական թագավորություն. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու-Հարմինուա-Արմինա» խորագրի ներքո նախատեսվում է այս հայտնի թանգարանում ցուցադրել պատմամշակութային շարունակական գործընթացներ ժամանակագրական և թեմատիկ համալիրներով, որոնք այցելուների համար նորովի կբացայտեն հին Հայաստանը:

— Հայկական և ռուսական մշակութային կապերն ինչպե՞ս են զարգանում Հայաստանի պատմության թանգարանում:

— Ոչ միայն հայ-ռուսական մշակութային կապերի մասով, այլև թանգարանային ոլորտում մշակութային երկխոսությունների զարգացման ուղղությամբ Հայաստանի պատմության թանգարանը երկրում առաջատարներից է և շարունակում է այն բոլոր գործընկերային հարաբերությունները, որոնք նախկինում են հաստատվել, ինչպես նաև ամեն տարի նոր միջազգային գործընկերների հետ է աշխատում՝ ելնելով իր առջև դրված մասնագիտական խնդիրներից: Այս առումով ռուս գործընկերների հետ աշխատանքները շարունակվում են և՛ գիտակրթական, և՛ ցուցադրական ուղղություններով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված