3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Փաստ». Սամվել Բաբայանը «դերի» մեջ է

Մամուլի տեսություն

«Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է՝ էլ ավելի բարդացնելով արցախահայության վիճակը, սակայն դրան զուգահեռ, որքան էլ տարօրինակ է, ներքաղաքական ինտրիգների պակաս Արցախում այս օրերին չկան։ Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն ինտենսիվ քննարկումների և տարբեր ֆորմատային հանդիպումների շարք է անցկացնում Ստեփանակերտում։

Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, Բաբայանը հանդիպումների ընթացքում մարդկանց փորձում է համոզել, որ Ալիևի կողմից Արցախին Աղդամով հումանիտար միջանցք տալու առաջարկը «վատ տարբերակ չէ, և դրանում ոչ մի խնդիր չկա՝ ընդամենն առևտուր է, պետք է ճկունություն դրսևորել»։ Մեզ հասած տեղեկություններով, արցախահայության համար այս թեման ոչ միայն ընդունելի չէ, այլև նույնիսկ քննարկելի չէ, և կոշտ հակադարձումներ են հնչում այս առիթով։

Մյուս կարևոր թեզը, որ հանրային քննարկումների ժամանակ տիրաժավորվում է Բաբայանի կողմից, մեր տեղեկություններով, այն է, թե ադրբեջանցիների հետ «համատեղ կյանքում» ամենահարմար թեկնածուն հենց ինքն է, քանի որ ադրբեջանցիների հետ հարաբերություններում միակ «ճկուն թեկնածուն է» և չի վախենում նրանց հետ շփումներից»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ