Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Նիկոլականներին հաղթելու սադոյանական բաղադրատոմսը

Թեմա

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ առաջարկում է Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ արտախորհրդարանական ուժերից ձեւավորել դաշինք եւ մասնակցել ընտրություններին: Ըստ նրա` դաշինքը կկարողանա պայքարել «նիկոլականների» դեմ, որոնց ձեռքին են կենտրոնացած վարչական ռեսուրսները:

— Մեր դժբախտությունների միակ պատճառը ոչ միասնական լինելն է: Մտածում եմ, որ կարելի է գոնե այս ավագանու ընտրությունները փորձել դարձնել առաջին քայլը, որպեսզի փորձենք ինչ-որ ձեւի այդպես հավաքական ուժ ցուցադրել: Բայց այստեղ էլ նորից բարդություններ են ծագում, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր իրար նկատմամբ անհասկանալի են տրամադրված: Մենք, օրինակ, առաջարկում ենք, որ արտախորհրդարանական բոլոր ուժերը, անկախ նրանից արեւմտամետ են, թե` ռուսամետ, որոնք այնքան էլ հնարավորություններ ու քաշ չունեն, որ առանձին-առանձին կարողանան վարչական ռեսուրսներով հագեցած նիկոլականներին հաղթահարել, միավորվեն մի ընդհանուր դաշինքի մեջ: Փորձենք այդ մեկ դաշինքով ավագանու ընտրություններում հաղթել Տիգրան Ավինյանին, հաղթել նիկոլականներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ