Բազեյանը համագումար է անում
Ներքաղաքական
«Իրավունքի» տեղեկություններով` այսօր տեղի է ունենալու Կամավորականների, աշխարհազորի եւ պահեստազորի զինվորականների միավորման նախաձեռնող խմբի համագումարը: Միավորման հիմնադիրներից մեկն էլ Երեւանի նախկին քաղաքապետ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆՆ է: Վերջիններիս նպատակն է ձեւավորել այնպիսի մի ուժ, որը սեփական օրինակով ցույց կտա «միասնականության ընթացքը մեր երկրում եւ դրանով հիմք կդնի այն աղճատվածության սպառմանը, որը վերջին ընտրություններից հետո ակնբախ երեւում է մեզանում»: Համենայնդեպս, սրանում համոզված են կազմակերպիչները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ