ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Մարդկանց պետք է բացատրել, որ եթե Նիկոլը գնա, իրենց ոչ մեկը չի հոշոտելու, չի պատժելու. Չախալյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:

— Կայացավ 2021 թ. հունվարի 28-ին տեղի ունեցած «Հայահավաքի» մասնակիցների գործով հերթական դատական նիստը: Արդեն երկու տարի է, որ նաեւ Ձեզ այս գործով մեղադրում են իշխանության յուրացման փորձի համար, ի՞նչ կասեք այս մասին:

— Դատական գործը, մեղադրանքը սկզբից մինչեւ վերջ քաղաքական է: Եթե հիշում եք, սկզբում մեզ ձերբակալել էին, մեկուսացրել, բայց չկարողացան բանտում պահել, որովհետեւ այս գործը լրիվ օդ է եւ ոչ մի աղերս չունի իրականության հետ: Այսօր մի քանի դատական գործ է հարուցված իմ դեմ, բայց ես չեմ դադարել պայքարել այս չարիքի իշխանության դեմ, մեր խնդիրն իրենք են եւ օր առաջ պետք է հեռացվեն: Ինչո՞ւ են այսքան ձգձգում, ըստ իս, որպեսզի կարողանան ցանկացած պահի, առանց ավելորդ դատավարության, դատախազի միջնորդությամբ, օրինակ` գիշերվա ժամը 12-ին փոխեն մեր խափանման միջոցը: Սա հավելյալ գործիքակազմ է իշխանության ձեռքում մեր դեմ: Վաղը, թեկուզ ընտրությունների մասնակցենք կամ որեւէ այլ գործընթաց սկսենք, իրենք կարող են անմիջապես մեր խափանման միջոցը փոխել: Այսինքն` նոր քրեական գործ թխելու կարիք չեն էլ ունենա: Ուշագրավ է այն, որ նույնիսկ այս գործով ուսումնասիրված կադրերում ես չկայի: Մեկ-մեկ կատակով ասում եմ` Սահակաշվիլիենք էլ էին գործ թխում, բայց գոնե հիմնավորում էին բերում: Կարծում եմ` քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, փորձելու է իրեն չենթարկված, իր քաղաքական համակարգի բաղադրիչ չդարձած ուժերին լռեցնել, մեկուսացնել, հալածել: Անկեղծ, արդեն չեմ էլ ասում իմ կողմնակիցներին` երբ է դատիս օրը, որովհետեւ ամոթալի է խոսել այդ մասին, երբ 120 հազար արցախահայ սովի է մատնված, տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք, գեներալներ են բանտարկված: Բայց այս անօրինությունները, որոնք մի ողջ ազգի դեմ են, հենց այնպես չեն անցնելու, եւ մի օր պատասխանատվություն են կրելու դրա համար:

— Ունենք քաղբանտարկյալներ, տեւական դատավորություններով էլ փորձում են լռեցնել Ձեզ եւ Ձեր պես անձանց: Այս պայմաններում` ո՞վ պետք է իրավիճակ փոխի, երբ վտանգի մեջ է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը:

— Ստեղծված իրավիճակի ելքն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչները պետք է սկսեն բաց խոսել ու շփվել ժողովրդի հետ: Այո՛, օրվա իշխանություններն ունեն իրենց կողմնակիցները, որը կազմում է 10-15 տոկոս, եւ մենք պարտավոր ենք նաեւ նրանց հետ խոսել, նրանց հետ շփվել, որը, ցավոք, չի արվում: Մեր թերություններից մեկը համարում եմ հենց սա, որ չենք բացատրում առկա խնդիրները բնակչությանը: Իշխանության հիմնական թեզերն են նախկինների ու արատների վերադարձը, եւ այս մասին մենք պետք է պարզ խոսենք բնակչության հետ: Պետք է ասենք, որ այն արատավոր երեւույթները, որոնք մինչեւ այժմ եղել են ՀՀ-ում, ոչ մեկի սրտով էլ չի եղել: Ավելին` ամեն ինչ արվելու է, որ չկրկնվի, այդ արատավոր երեւույթները չեն վերադառնալու: Ընդ որում` այն արատավոր երեւույթները, որոնք մատնանշում են, այսօր էլ կան: Ուղղակի, այս իշխանությունները տեխնոլոգիապես շատ գրագետ ձեւով այդ ամենը քողարկում են: Իրականում պետք է հիմա էլ պայքարենք նույն կաշառակերության դեմ, որն այսօր օրինականացրել են:

— Ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ «այսօր կաշառակերությունն օրինականացվել է»:

— Ասենք, կառուցապատողները եթե նախկինում մի քիչ վախվորած էին ասում, հիմա վախվորած չեն ասում եւ մի բան էլ թվերը մեծացրել են: Բայց այս մասին չի խոսվում, չի բարձրաձայնվում: Մարդիկ համոզված են, որ եթե Նիկոլը գնա, իրենց հոշոտելու են: Նմանատիպ խոսակցությունների հաճախ եմ հանդիպում, ու այդ մարդկանց չի ասվում, որ ոչ մեկը ձեզ չի հոշոտելու, չի պատժելու: Այո՛, Հայաստանի ու Արցախի կործանման համար պատժվողներ լինելու են, բայց այդ պատժվողը հասարակ քաղաքացին չի լինելու, ով կա՛մ խաբվել է այս իշխանությունների ստերով, կա՛մ ինչ- ինչ առիթներով գնացել է նրանց հետեւից: Դրա համար պետք է մեր քաղաքացիների հետ անկեղծ, պարզ զրույց ունենանք: Եվ այստեղ անելիք ունեն նաեւ ծնունդով արցախցի մեր բիզնեսմենները:

— Այս իրավիճակում ի՞նչ կարող են անել արցախցի բիզնեսմենները, որ, ըստ Ձեզ, չեն անում:

— Մենք այսօր խնդիր ունենք հասնելու X գյուղ եւ շփվելու մեր քաղաքացիների հետ: Իրենք այստեղ անելիք ունեն, որ ապահովեն այդ միջոցները, որ կարողանանք հասնենք Հայաստանի ամենահեռավոր գյուղ եւ խոսենք մեր գյուղացիների հետ: Ես փորձ արել եմ. հավատացեք, 15-20 րոպե իրենց հետ խոսելուց հետո իրենք հասկանում են, որ այն, ինչ որ իրենք Հ1-ով տեսնում են, թե իշխանափոխությունից հետո ինչ «սպառնալիք» է գալու, նման բան չկա: Այսօր իշխանությունը պահում են` մարդկանց ասելով, որ «մենք գնացինք, ձեզ հոշոտելու են, գալու են ձեր տները սամասուդ անեն»: Սա կեղծիք է, իշխանությունների կողմից հորինված միֆ է, եւ այդ միֆը ջարդել է պետք: Իսկ մենք կարող ենք դա անել, երբ մարդկանց հետ շփվենք: Մի օր 15-20 րոպե խոսեցի մի վարդենիսցու հետ, ասաց` թույլ կտա՞ս քեզ փաթաթվեմ: Հարցրի` ինչո՞ւ, նա էլ, թե` անկեղծ եմ ասում, ես գիտեի դու հրեշ ես: Այդ աստիճան մեզ հրեշացրել են, ու սա է իրենց զենքը: Եթե այս զենքը մենք վերցրինք այս իշխանությունների ձեռքից, իրենց իշխանությունը փուլ կգա:

— Բայց չէ՞ որ իրենք ունեն արտաքին աջակցություն եւ նաեւ դրանով են վստահ, որ իրենց իշխանությունը չի սասանվի:

— Այո՛, իրենք ունեն արտաքին աջակցություն, եւ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի ոչ մի իշխանություն նման աջակցություն երբեւիցե չի ունեցել: Եվ դա էլ է հասկանալի, թե ինչու ունեն, որովհետեւ սպասարկում են հենց այդ ուժերի շահերը, ոչ մի տեղ չեն պաշտպանում ՀՀ շահերը: Ցանկացած իշխանություն` մեկը շատ, մեկը` քիչ, Հայաստանի շահերը պաշտպանել է: Ինչ վերաբերում է արատներին, հաճախ այն եղել է անգիտակցաբար կամ իրենց կողմից չի եղել: Շատ անգամ նույն արտաքին ուժերի կողմից են այդ արատները ներդրված  եղել, ովքեր այսօրվա իշխանությունների կատարած աշխատանքների ուղիղ շահառուն են: Ինձ մի օր մի ոստիկան ասաց, թե Եվրոպական միությունից եկել էին, որ իրենց սովորեցնեն, թե ինչպես կաշառք վերցնեն: Կոռուպցիայի դեմ պայքարի սեմինար են արել, բայց երբ մի քիչ խորացել են, հասկացել են, որ իրենց սովորեցնում են, թե ինչպես գրագետ կաշառք վերցնեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top