Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ի՞նչ էր խոսում, այդտեղ ո՛չ տղամարդկություն կար, ո՛չ էլ` թասիբ. Իսրայելյանը` Փաշինյանի ասուլիսի մասին

Թեմա

Անդրադառնալով երեկվա ասուլիսին` «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ Արցախի կառավարության բոլոր ղեկավարներին կոչ արեց ավելի կտրուկ եւ հստակ լինել եւ  արգելել Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես Արցախի անունը տալ:

— Տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում եւ ներկայացնել, որ այսօր ուրիշ ելք չկա, սուտաստան, վախկոտ ղեկավարի մոտեցում է: Մենք` հայ ժողովուրդս, ուժեղ ազգ ենք, հազարամյա տարիներով գոյատեւել ու մնացել ենք հայ` հզոր մարդկանց շնորհիվ, ոչ թե սուտասան, վախկոտ, թրքամետ ղեկավարության: Այսօր  իրավիճակն Արցախում շատ ծանր է, դժվար, բայց տեսեք, թե ինչպես է ժողովուրդը դիմանում` սովին, տառապանքներին, պակասություններին, որ դրա պատասխանը ստանա նման ցինիկ մտքերո՞վ: Նիկոլ Փաշինյանն այսօրվա դրությամբ իր արտահայտություններով ամեն ձեւով խոչընդոտում է մեր պայքարի  բովանդակային իմաստին: Ես կոչ եմ անում` ոչ մեկդ չընկճվեք, չմտահոգվեք, մեր պարտքն ու պարտականությունն է ապացուցել, որ Արցախի հայ տեսակը ծնկի եկող չի, պայքարող է: Արցախը Հայաստանի դարպասն է, ու դրա համար մենք պետք է ամեն ձեւով համախմբված, կտրուկ քայլերով ու մոտեցումներով` պետք է չափալախ տանք ապուշներին ու վախկոտներին:  Այդտեղ տղամարդկություն չկար, թասիբ էլ չկար, գոնե մեզ ոգեւորեր, ի՞նչ էր խոսում: Մեզ համար թուրքից ոչնչով նա չի տարբերվում: Ադրբեջանական մամուլը մեծ ոգեւորությամբ տարածում է իր մտքերը: Սա մեզ համար խայտառակ ղեկավար է, բայց ցուցանիշ չէ: Չե՛նք ընդունում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ