Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ճիշտ է ասում՝ ընդդիմությունն է մեղավոր, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է. Սաղաթելյան

Թեմա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ կարծիքով` Փաշինյանի եւ Ալիեւի ելույթների բովանդակության մեջ որեւէ տարբերություն չկա: Ալիեւն ասում է` ինչու է շրջափակման մեջ պահում մեր հայրենակիցներին, Փաշինյանն էլ հիմնավորում է Ալիեւին: Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի` սրան էր նվիրված Նիկոլ Փաշինյանի ամբողջ ասուլիսը:

— Ճիշտ է ասում՝ ընդդիմությունն է մեղավոր, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է: Ընդդիմությունը պատերազմից հետո արել է երեք փորձ, բայց վերջնական արդյունք չունենք: Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, կան տարբեր շարժումներ, պետք է գտնենք ճանապարհը եւ ազատվենք այս չարիքի իշխանությունից: Արցախցիների հասցեին նման սանձարձակ կերպով արտահայտվում է մեկ էլ Ադրբեջանի նախագահը: Դժբախտությունն այն չէ, որ երկու երկիր ցանկանում են ոչնչացնել մեզ, եւ այդ թշնամական երկրներին միացել է նաեւ Հայաստանը: Արայիկ Հարությունյանը պետք է դադարի ասել, որ Արցախում հումանիտար խնդիր է: Նա պետք է ասի, որ սա քաղաքական հարց է եւ խոսի հասցեական: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հրաժարվել ինքնորոշումից եւ հույս ունենալ,  որ անվտանգության երաշխիքներ կգործեն: Սա դավաճանություն է, բայց այս մասին Արայիկ Հարությունյանը չի հայտարարել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ