Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»

Կատաստրոֆիկ վիճակ է լինելու, եթե մի փոքր էլ այսպես շարունակվի. իրավիճակը` Մարտունիում

Հասարակություն

Արդեն շուրջ 8 ամիս է Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Մարդիկ կանգնած են ցեղասպանվելու վտանգի առաջ, սպառվում են դեղերը, պարենը, հիվանդանոցներում կա բուժծառայությունների որակյալ մատուցման խնդիր, հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան:

ՆԱՏԵԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ապրում է Մարտունի քաղաքում, տնտեսագետ է, աշխատում է բանկում եւ ունի խանութ, շրջափակման ծանր բեռը նրա կողքով էլ է անցնում, ունի երկու զավակներին պահելու, կերակրելու խնդիր:

«Ունեմ երկու որդի` հինգ եւ վեց տարեկան, ապրում եմ թոշակառու ծնողներիս հետ, աշխատում եմ բանկերից մեկի՝ Մարտունու մասնաճյուղում՝ որպես սպասարկման բաժնի պետ», - «Իրավունքի» հետ զրույցում պատմում է արցախցի մեր հայրենակիցը, ով կենաց մահու պայքար է մղում՝ թշնամու անօրինական գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակի դեմ պայքարելու ու փոքրիկներին կերակրելու համար:

Հարցին, թե մինչ շրջափակումը ինչպե՞ս է գնահատում Արցախի տնտեսական վիճակը, Նատելլան նշում է՝ լավ. «Համեմատած այսօրվա իրավիճակին, իհարկե, լավ, իսկ համեմատած մինչեւ 44-օրյա պատերազմը` ահավոր վատ: Այս պահին ահավոր իրավիճակ է, խանութները դատարկ են, հիվանդանոցներում միայն խիստ անհրաժեշտ դեպքում են անալիզները վերցնում: Ես խանութ ունեմ, որտեղ մնացել է միայն մոտ 5 կգ հնդկաձավար»:

Թե Հայաստանից այսօր որեւէ ակնկալիք ունե՞ն, նշում է, որ` այո՛, ակնկալում են աջակցություն. «Հայաստանից ակնկալում ենք, որ կօգնեն էլի, ինչպես միշտ օգնում էին, մեր մեջքին կանգնած էին: Թուրքիան միշտ կանգնած է իր Ադրբեջանի կողքին, մենք ուզում ենք, որ Հայաստանը միշտ կանգնած լինի մեր կողքին, ինչպես մենք ենք կանգնած Հայաստանի կողքին, որովհետեւ առանց Արցախի` Հայաստան չկա, նույնպես էլ առանց Հայաստանի` Արցախ չկա»:

Գնահատելով Հայաստանի կողմից իրականացվող քայլերը՝ Նատելլա Հայրապետյանը նշում է, որ ոչ թե Հայաստանը պետք է օգնի, այլ գոնե Հայաստանի իշխանությունը չասի Արցախը Ադրբեջանի կազմի մեջ է. «Իրավունք չունի նման բան ասի, մեր տեղը որոշի, որ Ղարաբաղը ում կազմի մեջ է, Արցախը միշտ եղել է, կա  ու կմնա հայկական: Միջազգային հանրությունից էլ խնդրում ենք ու ակնկալում, որ շուտափույթ բացեն ճանապարհը, որ այնտեղ թուրքի պոստ չլինի: Նույնիսկ, եթե բացեն, թուրքի պոստը էնտեղ չլինի, ամեն անգամ գնալ գալուց դա սթրես է արցախցու համար»:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ ինչ-որ միջոց թեկուզեւ սեփական խանութ մթերք առաքելու ու վաճառելու, Նատելլա Հայրապետյանը նշեց, որ մթերք ընդհանրապես չկա. «Մթերքն ընդհանրապես վերջացել է, ոչ մի տեսակի մթերք չկա, միայն բանջարեղեն, այն էլ ով հողամաս ունի, նույնիսկ չեն բերում Մարտունի վաճառելու, ասում են՝ պետք է, եկեք մեքենայով գնեք, տարեք, մեկը մյուսին ճանաչելով, օգնելով` բերում հասցնում ենք՝ գնում ենք: Անգամ Ստեփանակերտում չկա ապրանք, որ բերենք վաճառենք: Խանութները դատարկ են, հացի փռերի մոտ հերթեր են, բայց խանութներ հասցնում, բերում են, ով ի վիճակի չէ փուռ հասնելու, գոնե խանութներից գնեն: Մարտունիում, ինչպես Ստեփանակերտում  է, հացի խնդիր չկա, շատ համեղ հաց է, տեղական ալյուրով, ալանի հաց է, որովհետեւ աղը վերջացել է: Ոչ մի բան չկա, կատաստրոֆիկ վիճակ է լինելու, եթե մի փոքր էլ այսպես շարունակվի»:

Տիկին Նատելլան նշում է, որ ցանկանում են Արցախում ստեղծված իրավիճակի ու խնդիրների մասին բարձրաձայնվի, որպեսզի Արցախը ճանաչվի որպես հանրապետություն, ոչ թե Լեռնային Ղարաբաղ կամ ոչ թե Ադրբեջանի կազմի մեջ լինի:

«Դա աբսուրդ է, Արցախը միշտ եղել է հայկական:Արցախի ժողովուրդը, ինչպես երկրագնդի ցանկացած ազգի մարդ, իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքները: Իսկ մենք հիմա անպաշտպան ենք, մեզ պաշտպանող չկա, մնացել ենք անտերի պես, կարծես, ամբողջ աշխարհը կույր լինի, չի տեսնում, որ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, հղի կանայք, թերսնվում են: Ահավոր է այստեղի վիճակը, երեխաները սովորական կոնֆետ են ուզում ՝ չկա, սովորական դոշաբով կոնֆետ անգամ չկա: Մրգերից ձմերուկ ու սեխ է: Ձմերուկը 350 դրամ է, սեխը` 1000 դրամ: Երեխեքը կարծես զգան, որ միրգ չկա, չեն էլ ուզում, որ ասեն՝ մամա, ծիրան եմ ուզում, չեն էլ տեսել»,- նշում է տիկին Նատելլան եւ հավելում, որ եթե այսպես շարունակվի, անգամ մանկապարտեզները կարող են փակվել, քանի որ ուտելու բան չի լինելու:

«Չնայած Մարտունի քաղաքում ովքեր որ բոստանաբանջարեղենային բաներ ունեն, օգնում են մանկապարտեզին, մեկը կարտոֆիլ է բերում, մեկը՝ լոբի, մյուսը՝ պոմիդոր ու վարունգ, որ երեխաները վիտամիններ ստանան: Դպրոցների համար դեռ չգիտենք՝ ինչպես ենք գրենական պիտույք հայթայթելու, չկա, հասարակ կապույտ գրիչ չկա, անձամբ ես խանութներում նայել եմ, մի քանի կապույտ գրիչ կար, այն էլ գնել ենք, հագուստ է պետք, պայուսակ: Բոլոր ծնողները մտածում են, թե ինչ է լինելու, բայց առաջնայինն այն է, որ կռիվ չլինի, չկրակեն, ճանապարհը բացեն, ու ինչպես առաջներում, հանգիստ գնանք-գանք Հայաստան` առանց թուրքի պատկերը տեսնելու, առանց անցակետի», - ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Նատելլա Հայրապետյանի, արցախահայությունը, ճիշտ է, կոտրված է, բայց չի հանձնվում. «Մենք բոլորս պատրաստակամ ենք կանգնելու մեր հողի համար: Գազ չունենք, լույսը օրվա ընթացքում անգամ վեց ժամ չունենք, ջուրը մի օր կա, մի օր չկա, անընդհատ անջատվում է, դեղերի պահով եւս ահավոր վիճակ է: Մարտունեցիներս մեկս մյուսին օգնում ենք` ով ինչով կարողանում է: Ո՛չ քոչարյանական եմ, ո՛չ սերժական, ո՛չ էլ փաշինօղլիական, ինձ համար մեկ է, թե ով է նստած աթոռին, ինձ համար կարեւորն այն է, որ մենք հանգիստ ապրենք մեր հողում, մեր երկրում, մեր հողն ու ջուրը վայելենք, մեր երեխեքի ուրախությունը վայելենք: Երեկոյան դուրս ենք գալիս ման գալու, երեխեքը անօդաչու են տեսնում, վախենում են, իմ երեխաները փոքր են, չեն հասկանում, ասում են՝ մամա, սամալյոտա՞, ասում եմ` հա՛, բայց մի քիչ մեծ երեխաները ձայնից վախենում են` մինչեւ հասկանում ենք մե՞րն է, թե՞ մերը չէ, ի՞նչ իմանանք` մերն է, թե՞ թշնամունը: Ամեն դեպքում, ամեն ինչի համար շնորհակալ ենք, շնորհակալ ենք, որ Հայաստանը մեզ հետ է»:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top