Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ձեր հնչեցրած խոսքը փորձեք կառավարել. նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք. Աննա Հակոբյան

Ներքաղաքական

Աննա Հակոբյանը Արցախի համար ճգնաժամային այս օրերին ծավալված քննարկումների ֆոնին նորից ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով.

«Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ».

Վստահ եմ, որ դուք ձեր անհատական-անձնական-մասնավոր պատճառներն ունեք չարանալու, եւ այդ պատճառները ձեզանից յուրաքանչյուրին անասելի ծանր եւ անտանելի են թվում։

Եւ այնուամենայնիվ՝ դուք էլ պինդ եղեք։ Եթե չեք կարողանում պինդ լինել, ապա փորձեք ավելի հավասարակշռված լինել։ Եթե չեք կարողանում հավասարկշռված լինել, ապա առնվազն Ժամանակն է, որպեսզի սկսեք մտածել դրա մասին եւ աշխատեք այդ ուղղությամբ։

Որպես առաջին քայլ փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել։

Նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք։ Իհարկե ոչ։ Դա ձեր ընտրությունն է, եւ ոչ ոք չի կարող քննարկել անգամ այդ ընտրությունը։

Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, եւ ամենատարբեր փափագներ ձեւակերպելիս արտահայտչամիջոցների եւ բառերի ընտրություն կատարեք։

Եւ համոզված եղեք՝ դա հանդարտություն եւ հանգստություն կբերի առաջին հերթին հենց ձեզ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ