Ովքեր ազնվորեն ցանկանում են փրկել Արցախը, պետք է միանան Նիկոլի հեռացման գործընթացին. Կարապետյան
Ներքաղաքական
Քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ անդրադարձել է այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին եւ երթին: Նա մասնավորապես գրել է. «Հատուկ շնորհակալություն Նարեկ Մալյանին եւ Ռուբեն Մելիքյանին՝ երթի ժամանակ Հայաստան-Արցախի փրկության կարգախոսը հնչեցնելու համար` առանց Նիկոլ Հայաստան: Ի դեպ, այդ ընթացքում նրանք, ովքեր միացան փրկության կարգախոսին շատ ապրեն, իսկ, ովքեր էլ սկսեցին բարձր գոռալ Արցախ ու ծափ տալ դըմփ-դըմփ-հու ոճի մեջ, թող իմանան, որ քանի դեռ Նիկոլը կա` Արցախը շրջափակման մեջ է լինելու, քանի դեռ Նիկոլը կա` Արցախն ամեն րոպե կարող է դառնալ ադրբեջանական։ Արցախի ճակատագիրն աղավաղվել է ու Արցախն անդամահատվել է Երեւանում ու Նիկոլի գրչի հարվածով։ Նրանք, ովքեր ազնվորեն ցանկանում են փրկել Արցախը, պետք է միանան Նիկոլի հեռացման գործընթացին, այլ ոչ թե խուսափեն Նիկոլի հեռացման պահանջն անգամ հանրային դարձնելուց։ Կարգախոսը պետք է լինի ոչ թե Արցախ միացում, այլ ` Նիկոլ հեռացում, Հայաստան-Արցախ միացում»։