Էս ի՞նչ մուննաթ է, էս ո՞ւմ թելն եք թելում, Ղարաբաղում բադրջան չկա, բա ինչի՞... Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ շրջափակման մեջ գտնվող արցախցու դիտարկմանը
ՆերքաղաքականԺողովուրդ ջան, էս ինչի՞ մասին եք խոսում... էս մուննաթն էս ինչի՞ համարա... Ինչի՞ եք մտնում էդ թեմաների մեջ, ի՞նչ եք ուզում ապացուցել։ (Աննա Հակոբյանը- խմբ.) էդ ի՞նչ է ցույց տվել, որ... սև խավիա՞ր է եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել։ Հիմա ինչ-որ մեկն ուզում է ասել, որ հուլիս ամսին Ղարաբաղում պամիդոր չկա՞, բադրջան չկա՞, բամիա չկա՞։ Կներեք, իսկ ինչի՞ չկա։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախցի մեր հայրենակցի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հրապարակումները հատուկ են արվում՝ արցախցիներին վատ դրության մեջ դնելու համար։ Փաշինյանը հայտարարեց, որ իր կնոջ կողմից հրապաևակած բանջարեղեններն աճեցնելու համար իրենք «ո՛չ բենզին են ծախսել, ո՛չ սալյարկա են ծախսել»։
«Երբ իմ կինը Ղարաբաղում էր և նկուղներում ծվարած տարեցներին ուտելիք հասցնելու գործով էր զբաղված, էդ ժամանակ Ստեփանակերտում շատ չէր կանանց և տղամարդկանց թիվը։ Մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք։ Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանից էդքան աջակցություն չի ստացել։ Ինչքան ստացել է հիմա։ Մի՛ մտեք էդ թեմաների մեջ, որովհետև եթե ես չհիշեմ, ապա մարդիկ են հիշելու էդ նույն բառբառով բազում երիտասարդների, որոնք պատերազմի օրերին Երևանի սրճարաններում էին։ Ինչի՞ եք մտնում ընդհանրապես էդ թեմաների մեջ։ Որտեղի՞ց է բխում.. ո՞վ է ֆինանսավորում»,- ասաց նա։
«Այսինքն, Ձեր կանխավարկածն էնա, որ մեր տանը բադրջան եփվելու իրավունք չկա՞։ Այսինքն Ձեր կանխավարկածն էնա, որ մենք ու Հայաստանում բոլոր մարդիկ պիտի բադրջան ու բամիա չունենա՞ն, հա՞, է՞դ ա Ձեր կանխավարկածը, կամ Երևանում տրանսպորտ չպիտի՞ լինի ու մարդիկ չկարողանա՞ն տեղ գնալ»,- ասաց նա՝ հայտնելով, որ իր հարցն ուղղված է իրեն հարց ուղղած արցախցուն։
«Նույն տրամաբանությամ այսօր Հայաստանում կարող են ասել՝ մենք գիտենք, թե ով է մեզ այս օրը գցել։ Ինչի՞ եք մտնում այդ տրամաբանության մեջ։ Ո՞վ է ֆինանսավորում։ Էդ ո՞նցա որ էդ ձայնագրությունները հայտնվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ անմիջապես կապ ունեցող լրատվամիջոցների լրագրողների ձեռքում։ Ասում է՝ տներ եք ձեռք բերել։ Կներեք, ձեր լրատվամիջոցը հովանավորողները թող տանձից, խնձորից խոսեն։ Ի՞նչ տներ ենք ձեռք բերել։ Ինչ տներ որ ձեռք ենք բերել հայտարարագրերում գրած է. ծագման աղբյուրն էլ ֆինանսական միջոցն էլ։ Դուք ձեր գույքի մասին մտածեք, որ 80 մլն դոլարի այսօր ապօրինի գույքի ձեռքբերման բռնագանձման պրոցեսի մեջ է։ Ուզում եք՝ հավասարության նշա՞ն դնել։ Թե՞ հրապարակենք Ղարաբաղի էն պաշտոնյաների ցանկը, որոնք Երևանում ինչքան ինչ տուն ունի։ Էս ի՞՚նչ եք անում, էս ի՞նչ պրոցես եք հարուցում, թս ի՞նչ թել եք թելում»,- հավաստիացրեց նա։
Փաշինյանին արձագանքեցինք սրահից՝ հայտարարելով, որ «ո՛չ ադրբեջանական»։
«Հա՞։ Կներեք, էդ նույն ազգային հերոսները, որ մեզ ադրբեջանաթուրքականության մեջ էին մեղադրում, էդ էլ մենք չենք չէ՞։ Էդ էլ Ղարաբաղի իշխանություններն ու իրավապահ մարմիններն են, որ էն Ղարաբաղի հերոսին, որը մեզ երկար տարիներ մեղադրում էր դավաճանության մեջ, հիմա պարզվում է՝ 2016 թվից պահած պապիրոս է ծախում Ղարաբաղում։ Կամ Ղարաբաղի բյուջեից է՛լ է մեր տված փողերը վերցրել, Ադրբեջանից էլ, որ տրանսֆորմատը սարքի, հետո փողերը տանի, իրա գրպանը»,- ասաց նա
