Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ընդամենը պետք է դիմանալ. Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել, մեծահոգի՛ եղեք. Աննա Հակոբյանի պատգամը արցախցիներին

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի տիկին Անան Հակոբյանը ամուսնու՝ ավելի քան 5 ժամ տևած ասուլիսից հետո, որտեղ մեծամասամբ քննարկվեցի Արցախի ու արցախահայության խնդիրը, կոչ է արել Արցախի բնակչությանը ներողամիտ լինել հայաստանաբնակների, ովքեր մասնակցում են փառատոնների.

«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ.
Պի’նդ եղեք։
Մի’ վախեցեք։
Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։

Ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք։
Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։

Քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ’։

Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։
Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։

Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարո’ղ եք։
Ես հավատո’ւմ եմ ձեզ»,-գրել է Աննա Հակոբյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ