Պահանջում ենք ՀՀ իշխանություններից. հայտարարություն
Ներքաղաքական2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել էթնիկ զտման: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ» ՀԿ-ին:
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից հրաժարվել աղետալի դիրքորոշումից և առաջնորդվել բացառապես նշված արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» իմիտացիայով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել: ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումով:
