Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ

Սահմանամերձ Կոթիի օրը նշանավորվեց առաջին մանկական պուրակի բացմամբ

Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։ Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ Մանկական պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։

«Դեռևս մեկ կամ երկու տարի առաջ Կոթիում ապրողների համար երազանքի նման էր ունենալ նման մանկական պուրակ սահմանամերձ մեր գյուղում։ Անհրաժեշտությունը զգացվում էր, քանզի երեխաները և երիտասարդները չունեին մի վայր որտեղ կկարողանային իրենց համար ժամանակ անցկացնել։ Բոլորիս երազանքն իրականություն է արդեն, մենք հիմա ունենք կահավորված ու գեղեցիկ, մաքուր պուրակ։ Կոթին շատ լավ զավակներ ունի, այդ թվում Սամսոն Սարատիկյանը։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանից դուրս, բայց մշտապես աջակցել է Կոթիում տարբեր կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը։ Այս այգուն կից կբացվի նաև սրճարան, որն էլ իր հերթին աշխատատեղ է դառնալու բնակիչների համար։ Պուրակի բացման օրն ավելի նշանավոր դարձնելու համար մենք որոշեցինք նաև գյուղի օր նշել», - ասաց Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։

Այգու բացումը ոգևորել է բնակիչներին, նրանք նախապես էին պատրաստվել՝ ներկայանալով ցուցահանդես֊վաճառքի տաղավարներով։ Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։

«Ծնվել եմ գյուղում, հետո աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանում։ Ես ու ընտանիքս միշտ ամուր կապ ունենք մեր արմատների ու ծննդավայրի հետ։ Կոթին սահմանամերձ գյուղ է, այստեղ շատ լուծելու և կարգավորելու հարցեր կան, այստեղից շատ են հեռանում ու իրենց կյանքը դասավորում այլ երկրներում, բայց մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ երեխաներն ու երիտասարդները մնան ու լավ ապրեն հենց այստեղ։ Մենք մտածում ենք նաև որևէ արտադրություն սկսել այստեղ, որ աշխատատեղ լինի, մարդիկ զբաղվածություն ունենան։ Այս այգու բացումը մեծ խորհուրդ ունի․ այն իմ և երկու տղաներիս կողմից է, որոնք, ցավոք, մահացել են», - նշեց Սամսոն Սարատիկյանը։

Իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, որից հետո նաև սիրված երգիչներ։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված