Մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է. Շրջափակման իրական դեմքը օր-օրի ավելի է ահագնացող է դառնում
Հանդիպում
Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը արդեն 7 ամսից ավելի է ադրբեջանական շրջափակման մեջ է, ավելի քան 45 օր՝ ամբողջական պաշարման մեջ՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջեւ։ Մարտունիի շրջանի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանի խոսքով՝ ժողովրդի վիճակն ահավոր է, դեղորայքի, վառելիքի, ուտելիքի հարցը չի լուծվում։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է։
-Մայրը չէր կարողանում գնալ հիվանդանոց հերթական ստուգումների, այս անելանելի իրավիճակում չի կարողացել։ Ծննդաբերության ժամանակ մորը մի կերպ են կարողացել փրկել։ Ստեղծված աղետալի վիճակի միակ լուծումը՝ ճանապարհի անհապաղ բացումն է, իսկ դրա համար պիտի ողջ հայ ազգը ջանք ներդնի, բայց տեսնում ենք, որ ազգի մեծ մասը անտարբեր է:
Երեխաների մոտ առողջական խնդիրներ է առաջանում, իրավիճակով պայմանավորված ծնողները ոչինչ չեն կարողանում անել, դե երեւի գիտեն, որ հետաքրքրվելու դեպքում էլ լուծում չունեն: