Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Անկարելի է լսել Նիկոլ Փաշինյանին

Թեմա
Այսօր Երկրապահ կամավորական շարժման հիմնադրման 30 ամյակի առթիվ ուղերձով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Տխուր էր լսել Փաշինյանի ելույթը, որում ոչ մի խոսք չկար Մանվել Գրիգորյանի մասին, ում ազատագրած հայրենիքը մեկ գրչով հանձնվեց թուրքին: Տխուր էր լսել մի մարդու ելույթ, ով այդպես էլ չի հասկանում ինչ է նշանակում ազգ, հայրենիք, պետություն եւ պետականություն:
 
Եթե դու երկրի վարչապետն ես ու մինչեւ հիմա պետությունը չես ընկալում հայրենի կյանքում ու դեռ մի հատ էլ հայտարարում ես, թե մենք իրավունք չունենք հայրենիքի մասին խոսել, այլ պետք է պետության մասին խոսել, էլ ի՞նչ կարելի է ասել նման ղեկավարին: Հնարավոր չէ արգելել նրան ելույթներ ունենալ, բայց որքան կարելի մակերեսային մտածողությունը պարտադրել մարդկանց, ովքեր կյանքով գիտեն ինչ է հայրենիքը, ինչ է պետությունը ու ազգային կյանքը:
 
Արդյոք հնարավոր չէ չցավեցնել գիտակից մարդկանց, չէ որ մենք այդ «մտքի գիգանտի» ելույթների պատաճառով կորցրեցինք Արցախը, մեր արծիվ տղաներին: Չէ որ այդ դատարկ ելույթների հետեւանքով այսօր մեր դիվանագիտությունը աշխարհի համար դարձել է ձեռքառնոցի, լուրջ պետություններն անգամ ցանկություն էլ չունեն մեր պետության ԱԳՆ-ի խոսքին որեւէ կշիռ տալու:
 
Դադարեցրեք ձեր ելույթները, պարոն Փաշինյան, մենք պարտվածներից դասեր եւ խրատներ չենք ուզում լսել, ասում էին՝ թողեք թող աշխատեն, թողել էինք, դե գործ արեք, Արցախը հանեք շրջափակունից, մեր հայրենիքը հետ բերեք:
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ