ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան

Լավրովը նշել էր, որ Բերձորի միջանցքի փակումը պայմանավորված էր նաեւ Փաշինյանի եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածությամբ. Պետրոսյան

Ներքաղաքական

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, բանակցությունների, միջազգային հարթակներում տարբեր հանդիպումների արդյունքների, հակառուսական տրամադրությունների, հայ-ռուսական հարաբերությունների ու արցախահայության ճակատագրի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ, հասարակական գործիչ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵՆՔ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ»

— Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշեց, որ «Բրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց»: Եթե երկրի ղեկավարն է խոստովանում բանակցությունների անարդյունավետության մասին, ի՞նչ կարող ենք ակնկալել այս փուլում:

— Մենք անընդհատ փորձում ենք խնդիրը հատվածական դիտարկել, ինչը չի օգնում շատ հաճախ, որպեսզի ամբողջությամբ հասկանանք` ինչ է տեղի ունենում: Խնդիրը պետք է դիտարկենք տեղի ունեցած մեծ դավադրության տիրույթում: Այսօր այլեւս հասկացող, մտածող մարդու մոտ կասկած չի մնացել, որ Ացախի հարցում` սկսած 44-օրյա պատերազմից եղել է մեծ դավադրություն, եւ հենց այդ դավադրության  առանցքում է հասկանալի դառնում հետագայում ու առ այսօր տեղի ունեցած բոլոր գործընթացներն ու հայտարարությունները: Դավադրության հանգրվանը պետք է լիներ խաղաղության այն օրակարգի վերջնական ձեւակերպումը, որը թելադրված է Արեւմուտքի կողմից: Հանգամանքների բերումով, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի միջամտության հետ, դավադրությունը ժամանակին ավարտին չհասցվեց: Հետագա ամբողջ գործընթացը` տարատեսակ հայտարարություններ, տարաբնույթ եւ գաղտնի բանակցություններ, դրանք բոլորը միտված են գործընթացը այս կամ այն կերպ  բերելու ու հասցնելու այն հանգրվանին, որն ի սկզբանե, որպես պարտավորություն, ստանձնել է այս իշխանությունը: Հիմա եթե Բերձորի միջանցքի խնդիրը առանձին դիտարկենք, գուցե պատճառահետեւանքային կապերը մեզ համար հասկանալի ձեւով չկարողանանք ներկայացնել: Խնդիրը Բերձորի միջանցքի իրավական ռեժիմի մեջ է, որը սահմանված է պատերազմի ավարտը արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ: Այնտեղ շատ հստակ արձանագրված է, որ միջանցքի կարգավիճակը հատկացվում է միայն Բերձորին եւ այստեղ միջանցքի ռեժիմի պահպանման դերակատարությունը վերապահվում է Ռուսաստանին, ինչը արդեն իսկ արգելք է հանդիսանում դավադրությունը ավարտին հասցնելու համար:

— Պարոն Պետրոսյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:

— Որպեսզի դավադրությունը հասցվի հանգրվանին, պետք են լրացուցիչ գործընթաներ, պայմանավորվածություններ, սահմանային միջադեպեր, որ կարողանան ստեղծել մի իրավիճակ, որտեղ ռուսական զորակազմը դառնա թվացյալ անզոր, եւ խնդիրը անհրաժեշտություն ունենա նոր լուծման: Եվ հենց այդ համատեքստում, դեռ նախորդ տարվա ամռան ամիսներին այստեղ սկսվել են գաղտնի գործարքներ` Միացյալ Նահանգների հովանավորությամբ, որոնք հետո եկան այստեղ հանգուցալուծվեցին հոկտեմբերի 6-ի Պրահայի եռակողմ-քառակողմ հանդիպումների ու պայմանավորվածությունների մեջ: Հենց այդ պայմանավորվածությունների առանցքը այն էր, որ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որտեղ փորձեն Ռուսաստանին սեղմելով հարկադրել, որպեսզի գնա այնպիսի լուծումների, որոնք կտեղավորվեն նախապես պայմանավորված դավադրական գործընթացի մեջ: Բայց պարզվեց, որ Ռուսաստանը բավականին համառ գտնվեց, չնայած առկա դժվարություններին` շարունակեց իր գործունեությունը: Իհարկե մեզ համար ավելի ցանկալի կլիներ, որ Ռուսաստանն ավելի ակտիվ լիներ, բայց պայմանավորված իր ունեցած դժվարություններով` այդ ակտիվությունը չկարողացավ ցուցաբերել, բայց նաեւ չհամաձայնեց ներգրավվելու այդ գործընթացի մեջ ու շարունակեց պահպանել իր ազդեցությունը հակամարտության գոտում: Եվ հենց այս տրամաբանության մեջ էլ տեղի ունեցավ Բերձորի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից իբր սահմանափակումը, բայց ես այդ ժամանակ էլ կարծիք եմ  հայտնել, որ դա փոխադարձ պայմանավորվածության արդյունք էր: Այս վարկածը առաջ քաշելու համար, դեռ այն ժամանակ կար բավական հասկանալի պատկեր, երբ դեկտեմբերի 12-ին երեք գործընթացներ զուգորդվեցին իրար: Առաջին գործընթացն այն էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը եվրոպական հարթակում հայտարարեց, որ «մեզ համար միակ ընդունելի տարբերակը դա Արցախի հարցի կարգավորման բրյուսելյան բանաձեւն է ու դրան կից հինգ առաջարկությունները, որոնք մենք ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը»: Նույն օրը Հայաստան ժամանեց Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարը եւ անմիջապես հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետի հետ, նույն օրը փակվեց Բերձորի միջանցքը: Փակվելուն զուգահեռ` թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից սկսեցին մեղադրել ռուս խաղաղապահներին՝ միջանցքի ռեժիմը չպահպանելու համար. ադրբեջանցիները մեղադրեցին, իբր անօրինական տեղափոխումներ կատարելու համար, հայկական կողմից մեղադրեցին, իբր ռուս խաղաղապահները չեն կարողանում կատարել նոյմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները:

«ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵՆՔ, ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՑԱՎՈՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»

ՌԴ  ԱԳՆ հայտարարությունը  լայն քննարկումների ալիք բարձրացրեց, մասնավորապես ասվում էր, որ «Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»: Ի՞նչ է ենթադրում սա եւ կարո՞ղ է բացասական հետեւանք թողնել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վրա:

— Դեռեւս դեկտեմբեր ամսին` այն բանից հետո, երբ Բերձորի միջանցքը փակվել էր, Լավրովը իր հայտարարություններից մեկում նշել էր, որ միջանցքի փակումը պայմանավորված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանավոր պայմանավորվածությամբ: Դրանից հետո հայկական կողմից սկսեցին քարկոծվել ռուսական դիվանագիտության այդ հայտարարությունները: Եթե հիշում եք, իշխանական շրջանակներից հայտարարում էին, որ եթե մի բան մերը չէ, մենք ո՞նց են զիջել, սա հենց այդ օրերն էին: Վերջերս ռուս խաղաղապահների հրամանատարը նույնպես նմանատիպ հայտարարություն կատարեց, երբ բողոքի ակցիայի շրջանակներում Արցախում հանդիպում էին կազմակերպել նրա հետ: Նա ուղղակի տեքստով հայտարարեց, որ միջանցքի փակումը պայմանավորված է անմիջապես Հայաստանի վարչապետի ստանձնած պարտավորությունների հետ: Նմանատիպ հայտարարություն արեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն ու հստակ արձանագրեց, որ խնդիրը այստեղ ոչ այնքան խաղաղության օրակարգ ձեւակերպելն է, որքան` ռուսական ազդեցության հնարավորինս նվազեցումը ու սահմանափակումը:

— Կա՞ սպառնալիք` ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման:

— Մենք արդեն տեսել ենք, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները ինչքան բացասական են անդրադառնում տարածաշրջանում մեր ունեցած դերակատարության վրա, եւ եթե մենք այս ամենից բանական հետեւություններ չանենք, կարծում եմ` հետագայում մեզ համար կարող են լինել ավելի ցավոտ հետեւանքներ: Սրա ականտեսը մենք եղել ենք նաեւ պատմականորեն, եւ դրա արդյունքում թշնամին ստացել է հաղթաթուղթ` Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններում մեր հաշվին սակարկություններ իրականացնելու համար: Այսօր շատ ու շատ բաներ հետեւողականորեն արվում են գիտակցված ձեւով: Հիշենք մի քանի առանցքային հայտարարություններ՝ երկրի ղեկավարին ոչ հարիր. օրինակ՝ պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պետք չէ հաղթել ուրիշներին կամ պատերազմի առաջին օրը արված ավելի ցինիկ հայտարարությունը, թե` «եկեք մի բան պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»: Այս տրամաբանությամբ ցանկացած վատ հանգուցալուծում մեզ համար կարող ենք ներկայացնել որպես ձեռքբերում, որովհետեւ ինչ-որ մարդիկ ներքին պայմանավորվածություն են կայացրել, որ ցանկացած դեպքում մեզ պարտված չենք ճանաչում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top