Ով է երեկ համացանցը ցնցած արցախցի կին պատգամավորը․ Բացառիկ մանրամասներ
Ներքաղաքական«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Նելլա Գրիգորյանի սկանդալային ելույթը երեկ շոկ էր առաջացրել երեկ ինչպես Արցախի իշխանականների, այնպես էլ տեղի իշխանականների շրջանում։
Ով էր մինչ այդ ոչնչով անհայտ կին-պատգամավորը, մեզ մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես պատգամավորը ամբողջ կյանքում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, եղել է Ստեփանակերտի նոտարը, որի գործը այսօր շարունակում է դուստրը։ Տիկնոջ որդին եւս բարձր ոչ պակաս պատասխանատու պաշտոն է զբաղեցնում՝ Ստեփանակերտի ԴԱՀԿ պետն է։
Նելա Գրիգորյանի կենսագրությունը ստորեւ․
Ծնվել է 1956թ․ հուլիսի 29-ին Ստեփանակերտ քաղաքում:
1973թ․ ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցը:
1977թ․ ավարտել է Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքի Լենինի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը:
1978-1992թթ․՝ ԼՂԻՄ ՔԿԱԳ արխիվի գործավար
1987-1988թթ․՝ Ստեփանակերտ քաղաքի ՔԿԱԳ բաժնի վարիչ
1993թ․ ավարտել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը:
1992-2020թթ․՝ ԼՂՀ արդարադատության պետական վարչության Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 նոտարական գրասենյակի ավագ պետական նոտար
2020թ․ հունվարի 13-ից նույն նոտարական գրասենյակում ստանձնել է նոտարի օգնականի պաշտոնը:
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
2018թ․ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
