Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր

Դե վայելեք «հավատարիմ դաշնակից» ու թուրքի կամակատար Փաշինյանի մեղադրանքները. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ

Նիկոլը ոչ միայն բռնաբարում է պատմությունը,այլ նաեւ նենգաբար Թուրքիայի վրայից ցեղասպանության իրականացման մեղքը դնում է Ռուսաստանի վրա։

Կապիտուլյանտն  ասում է, որ 1915-ին Ռուսաստանը լքեց տարածաշրջանը ու դրա հետեւանքով Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ։

Փաստորեն, ըստ Նիկոլի,ցեղասպանության մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ՝ Ռուսաստանը։

Այ անգրագետ, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը։

Հայոց ցեղասպանությունն երիտթուրքերը ծրագրել ու հաստատել են դեռեւս 1911-ին՝  Սալոնիկի համաժողովում։

Ռուսաստանը վերջին 100 տարում երկու անգամ փաստացի  թույլ չի տվել  Հայաստանը թուրքական վիլայեթ դառնա։

1920-ի դեկտեմբերի 2-ի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի  տարածքը կազմում էր 10.000 քառ.կմ տարածքից էլ քիչ տարածք։

Հայաստանը զրկվում էր փաստացի բանակ ունենալուց։

Ու միայն Ռուսաստանի օժանդակությամբ Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն տվեց մեզ ունենալ ոչ թե 9.7 հազար, այլ՝ 29,8 հազար քառ.կմ տարածքով Հայկական հանրապետություն։

Իսկ երկրորդ անգամ արդեն Ռուսաստանը  թույլ չտվեց Հայաստանի կործանումը՝ 2020-ի նոյեմբերին։

Նիկոլն ինքն էր ասում՝ ՌԴ-ին խնդրել է դրոշները տեղադրեն Մեղրիից Տեղ  գյուղ, հակառակ դեպքում թշնամին կմտներ ու կգրավեր Սյունիքը։

Երեւի լավ է անում Նիկոլը։

Չէ՞ որ ՌԴ նախագահն էր ասում՝ он - не предатель։

Դե վայելեք «հավատարիմ դաշնակից» ու թուրքի կամակատար Փաշինյանի մեղադրանքները։

https://t.me/eduardsharmazanov/4951

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ