Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Կարծես, թե զոհին տանում են սպանդանոց, և նա պատրաստ է զոհվել և միայն տխուր աչքերով նայում է իր դահիճին. Արցախի թեմի առաջնորդը ե՞ւս կմիանա նստացույցին

Ներքաղաքական

Արցախն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ րոպե անգամ իրավունք չունենք հապաղելու՝ դանդաղկոտությունը շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու։ Երբ թշնամին տեսնում է մեր այսկերպ ապրելը, և երբ իր հարվածներին հակահարված չենք տալիս, տպավորություն են ստանում, որ այստեղ պատրաստ են զոհվելու։ Անդրադառնալով Արցախում առկա հումանիտար աղետին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը ընդգծելով.

-Կարծես, թե զոհին տանում են սպանդանոց, և նա պատրաստ է զոհվել և միայն տխուր աչքերով նայում է իր դահիճին։ Մենք իրավունք չունենք այս ձևաչափով ապրելու, և սա անհասկանալի մի երևույթ է և՛ եկեղեցականների, և՛ քաղաքական գործիչների, և՛ հասարակ մարդկանց համար, չի ընկալվում։ Պետք է ինչ-որ ձևաչափ ազգովի մտածենք, որպեսզի այս ամենի դեմն առնենք։ Եթե կան առաջնորդներ, թող քաջություն ունենան ու դուրս գան հրապարակ, համապատասխան կարգավիճակ տան այս ամենին, որպեսզի գտնվի փրկության ճանապարհը:

Սրբազանը ընդգծում է.

-Թշնամուն ճանաչելով հանդերձ, որն արդեն իսկ կարևոր հանգամանք է, այդուհանդերձ դեռևս քաջություն չենք ունենում համախմբվելու և թշնամու պորտը տեղը դնելու համար։ Սա է ինձ համար ամենատարօրինակը, եթե անճանաչելի ու անտեսանելի մի թշնամի լիներ, այդ պարագայում հասկանալի կլիներ, բայց այս պարագայում մենք այդ թշնամու հետ առիթ ենք ունեցել ճակատամարտելու բոլոր տեղերում։ Նորից եմ ուզում կրկնել՝ հապաղելը մեր ազգի համար կարող է ճակատագրական վատ հետևանքներ ունենալ։

Հարցին հնարավո՞ր է , նա եւս դիմի նստացույցի թեմի առաջնորդը փաստում է. 
-Ինչու ոչ, եթե դա լինի վերջին հնարավորությունը կմիանամ ու ինքս, որպես հոգեւորական իմ ձայնը նստացուցով կբարձրաձայնեմ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ