Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Որեւիցե մի ընտրության այս հայրենադավների հետ գնալ չի կարելի. Գրիգորյան

Հանդիպում

«Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գնահատմամբ` մեր ազգի ճաքած ողնաշարը փորձում են փշրել հիմնովին: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նրա հետ:

— Պարոն Գրիգորյան, օղակը սեղմվում է Արցախի շուրջ, իրավիճակը պահանջում է օր առաջ որոշումներ կայացնել: Ո՞րն է ելքը:

— Գիտեք, որոշումներ կայացնելու ժամանակը եկել էր 2020 թվականի նոյեմբերի  10-ից հետո, բայց ընդդիմությունը, չեմ խորշի ասել, պարզապես, վախեցավ վերցնել երկրի համար պատասխանատվությունը: Դրանից հետո եղան շատ առիթներ եւս, բայց իմ խորին համոզմամբ` Արցախի մասին լուրջ դեմքով մտահոգություն հայտնողների որոշ մասն ընդամենը տեխնիկական խնդիրներ են լուծում, որոնք իրենց պարտադրված են, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությունը:

— Ի դեպ, արդեն տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարել են` Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

— 2018 թվականին մեր երկրում տապալվեց Սահմանադրությունը, եւ այսօր այս  օրինական ամենաթողության, ռուսերեն ասած` «բեսպրիդելի» պայմաններում, երբ 120 հազար հայ մեր քույրերը եւ եղբայրները կանգնած են ցեղասպանության եզրին, իսկ հարեւան չարորակ պետական նորագոյացությունը սուր է ճոճում` հայտարարելով, թե «Վրեժ-3» օպերացիա կիրականացնի, անձամբ համարում եմ, որ որեւիցե մի ուժի մասնակցելը Երեւանի ավագանու ընտրությանն անլուրջ է: Ինչ հիմնավորում ուզում է լինի, անգամ լսել եմ, որ ասում են, թե սկզբում կվերցնենք քաղաքի իշխանությունը, հետո` ամբողջ երկրի: Ու իրենց թվում է, թե բոլորն այդքան հիմա՞ր են:

— Կա նաեւ տեսակետ, որ ընտրություններին չմասնակցելն էլ կնպաստի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անխոչընդոտ ընտրվի…

— Դա լկտի մանիպուլիացիա է: Որեւիցե ընտրություն այս իրավիճակում լինել չի կարող, որեւիցե մի ընտրության այս հայրենադավների հետ գնալ չի՛ կարելի, երկխոսության հայրենադավների հետ գնալ պետք չէ, հայրենադավները պետք է մաքրվեն, պետք է երկիրն ախտահանվի: Ցանկացած ոք, ով ասում է` դե գնանք, փորձենք, եզրեր գտնենք, ինձ համար կոլլաբորացիոնիստ է: Գնում ես ընտրության թշնամու հետ, որը ոչնչացնո՞ւմ է քո փառապանծ բանակը, որն ուրացել է ամեն ինչ, անցել է բոլոր կարմիր գծերը, որը սրբապիղծ է ու արդեն հրապարակավ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին է բարբաջում: Իմ ներքին համոզմամբ` այս հայրենադավներն իրենց այնպես են պահում, կարծես թե, վստահ են, որ նրանցից հետո հայկական պետականություն այլեւս չի լինելու, իրենք էլ պատժի  չեն ենթարկվելու:

— Բայց ուրիշ ինչպե՞ս պետք է պահեն իրենց, երբ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ դուրս է գալիս փողոց, լուսանկարվում է ու տեսնում, որ որեւէ խնդիր չկա` իր պաշտոնավարման հետ կապված:

— Մեր ժողովրդի մեջ միշտ էլ այդպես է եղել: Պապական մի խոսք կա` միշտ կեղտոտել են, եւ մի խումբ տղաներ իրենց արյունով միշտ այդ կեղտը մաքրել են: Այդպես է եղել մշտապես: Հայոց ցեղասպանությունը չսկսվեց 1915 թվականից, այլ Համիդյան շրջանից` 1894 թվականից: Նույն պահվածքն էր այն ժամանակ, ինչ հիմա դրսեւորում են Երեւանում ապրող հայերը` առանց հաշվի առնելու, թե ինչ է կատարվում Արցախում: Մեկի երեխան զոհվեց, ի՞նչ կա որ, կգնան, կցավակցեն, բայց երեկոյան կգնան խնջույքի, հրավառություն կանեն: Բայց եթե իր երեխան մարտիրոսվի, ու հարեւանը գնա խնջույքի, աշխարհի խոսքերը մտքում կասեն, թե գետինն էլ չի մտնում: Մեր ժողովուրդը դասեր չի քաղում պատմությունից: Լուսահոգի հայրս ասում էր` եթե ցեղասպանությունը մեր ազգին ոչինչ չսովորեցրեց, ուրեմն` միայն Աստված կարող է այս ազգին փոխել: Կարեւոր խնդիր է կրթահամակարգը: Սովետական կրթահամակարգն էր, որ 1988-ին տվեց հերոս տղերք, որոնք որսորդական հրացանով եւ հացի դանակով դուրս եկան լավ զինված զորքի դեմ եւ չվախեցան գնալ առաջ: Հիմա ի՞նչ են ուզում անել մեր երիտասարդների հետ, մանկապարտեզից արդեն սարքում են կոսմոպոլիտ, հայրենիքը չսիրող: «Այն տարածքը, որտեղ ապրում ես, քո հայրենիքն է», - այս գաղափարն են փորձում ներշնչել:

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արցախում տեղի ունեցող դեպքերի զարգացումներին:

— Չեմ վստահում Արցախի որեւիցե մի իշխանական թեւի: Մինչդեռ արցախցիներն են իրենք իրենց ճակատագրի տերը, իմ կարծիքով` այն, որ դեռեւս այդ իշխանությունն է այնտեղ, ընդամենը մանիպուլիացիայի հետեւանք է, որ մարդկանց ասել են, թե մի շարժվեք` ավելի վատ բան չլինի: Այլապես  արցախցիները վաղուց մաքրած կլինեին իրենց իշխանությունը հայրենադավներից: Արցախի պաշտպանության գործում այսօր միակ երաշխիքը վերեւում Տեր Աստված է, ներքեւում` ռուս զինվորն է, որը դեռ հայկական է պահում այն, ինչ մնացել է Արցախի Հանրապետությունից: Մինչդեռ այսօր ՀՀ-ում իշխանական հայրենադավ խմբավորումը ու ընդդիմության դրոշ ճոճող որոշ դեմքեր, Արցախի անունը շահարկելով, մեկ նպատակ ունեն ` Ռուսաստանը պետք է դուրս մղվի այս տարածաշրջանից: Այո՛, իշխանությունը բռնազավթած հայրենադավների խմբավորումը եւ ընդդիմադիր դաշտում գործող իրենց գործընկերները ձեռք ձեռքի տված աշխատում են Ռուսաստանին տարածաշրջանից հանելու ուղղությամբ, եւ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ կլինի Արցախի հետ: Կներեք արտահայտությանս համար, տեղից ելնողն Արցախի փրկիչ է դարձել, բայց մեկը հարցնի` Արցախում հիմա ի՞նչ է կատարվում, ի՞նչ իրավիճակ է դիրքերում, անգամ տեղյակ չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ