Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ավանդույթներ ունեցող «Արթիկ» բասկետբոլային թիմը չի բավարարվելու Սուպերգավաթով, թիմը ձգտում է նորանոր նվաճումների

Սպորտ

Հայկական բասկետբոլը շարունակում է զարգանալ Հայաստանում, իսկ անհաղթահարելի թվացող արգելքները պրոֆեսիոնալ կերպով դեռեւս սովետական տարիներից հաղթահարել եւ շարունակում են հաղթահարել «Արթիկ» բասկետբոլային թիմի տղաները, որոնց փայլուն խաղի արդյունքում թիմը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր:

Արթիկում բասկետբոլը միշտ է մասսայականություն վայելել, իսկ սպորտաձեւի զարգացման գործում իր անուրանալի ավանդն ունի մարզաձևում իր ավանդույթներով հայտնի Հարությունյան գերդաստանը, որը 2023 թվականին «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմի հովանավորն է։Եվ պատահական չէ, որ հենց Հարությունյանների հովանու ներքո  մարզաձևը սկսեց նոր եռանդով, նոր նվաճումներ ձեռք բերել ինչպես երբեւէ:

Բասկետբոլի զարգացման արմատները համայնքում խորն են.
Արթիկի պատանիների թիմը 1987 թվականին Խորհրդային Միության մինչև մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքների մեջ անցկացվող մրցաշարում դարձել է չեմպիոն:
 
Возможно, это изображение 5 человек
1991-1992 թվականներին դարձել է նորանկախ Հայաստանի առաջին չեմպիոնը, իսկ լավագույն խաղացող է ճանաչվել թիմի ավագ Արմեն Հարությունյանը։
1992 թվականին Թեհրանում անցկացված Համահայկական խաղերում Արթիկի բասկետբոլի թիմը գրավել է երկրորդ տեղը,
Возможно, это изображение 15 человек, люди играют в баскетбол и баскетбольная футболка
2017-2018 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն, <<Ա լիգայի>> փոխչենպիոն։
Возможно, это изображение 12 человек, люди играют в баскетбол и текст
Այսօր «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմը Հայաստանի առաջատարներից է, շարունակում է լավագույն ավանդույթները. ընդամենը մի քանի օր առաջ «Արթիկ» բասկետբոլային ակումբի թիմը դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր և հիմա պայքարում է՝ կանոնավոր առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, «Ա լիգայի պրոբասկետի» գավաթի և Համահայկական խաղերի գավաթի համար։
1992 թվականին հաղթանակ պարգևած մարզիչ Յուրա Նահապետյանն առ այսօր աշխատում է և իր փորձն է փոխանցում երիտասարդներին՝ վստահելով թիմը մարզիչներ Գոռ Մովսիսյանին և Սենիկ Վահրադյանին։
Возможно, это изображение 3 человека, люди играют в баскетбол и текст
Արթիկցիները փաստում են. «Բասկետբոլի նկատմամբ երեխաները հետաքրքրվածությունը գնալով շատանում է, տեսնում են, թե ինչպիսի մարզաձեւ է եւ ինչ հաջողություններ է բերում թիմի մարզիկներին, սկսում են իրենք էլ մարզվել։ Նրանք, ովքեր արդեն զբաղվում են, ոգեւորվում են ու ձգտում ուժեղանալ։ Արթիկում ունենք պատանիներ, ովքեր հիմա ամեն ինչ անում են, որ գոնե հնարավորություն ունենան մարզվել առաջին թիմի հետ: Ճիշտ է, մեր դահլիճը փոքր է, բայց միշտ լիքն է լինում։ Այդ առումով շատ կցանկանայինք, որ ավելի մեծ ու հարմարավետ դահլիճ հիմնվեր, ինչու ոչ մարզադպրոց, որը էլ ավելի կնպստեր սպորտաձեևի զարգացմանը, իսկ հանդիսատեսը ստիպված չէր լինի ոտքի վրա հետեւել իր սիրելի սպորտաձեւին»,-«Իրավունքի» հետ զրույցում վստահեցնում են արթիկցիները:
 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ