«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ» Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր

Երեք եւ վեց տարեկան Լեոյի եւ Գիտայի մահվան գործով միակ կասկածյալը անչափահասների մայրն է. Նոր մանրամասներ

Տեսանյութեր

Նա­խորդ շա­բաթ հա­սա­րա­կու­թյու­նը ցնցվեց Ար­ցա­խում եր­կու ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րի մահ­վան լու­րով: Ան­չա­փա­հաս­նե­րի մայ­րը` ՎԵ­ՐԱ ՆԱ­ՐԻ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում պատ­մում է, որ շրջա­փակ­ման հե­տե­ւան­քով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ա­վե­լի էր դժվա­րա­ցել իր` որ­պես մի­այ­նակ մոր բե­ռը.

— Մեկ ա­միս ա­ռաջ էր ե­րե­խա­նե­րիս հետ տե­ղա­փոխ­վել է­ին Ա­ղա­բե­կա­լանջ գյուղ, բայց աշ­խա­տանքս Մար­տա­կերտ քա­ղա­քում էր: Վա­ռե­լի­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով եր­թու­ղա­յին տրանս­պոր­տը չէր աշ­խա­տում ես էլ ստիպ­ված ե­րե­խա­նե­րի հետ ոտ­քով ա­մեն օր հաս­նում է­ի Մար­տա­կերտ` աշ­խա­տա­վայր: Ա­մեն օր ես ե­րե­խա­նե­րիս ձեռ­քը բռնած ա­ռա­վո­տյան ժա­մը 8:00-ին Ա­ղա­բե­կա­լան­ջից ոտ­քով գնում է­ի Մար­տա­կերտ եւ ե­րե­կո­յան հետ վե­րա­դառ­նում: Վա­ռե­լի­քի պա­կա­սի պատ­ճա­ռով ոչ եր­թու­ղա­յինն էր աշ­խա­տում, ոչ տաք­սի­նե­րը: Էդ դեպ­քի օ­րը գնա­ցել է­ի խա­նու­թից ձեթ ու շա­քա­րա­վազ առ­նե­լու, չկար, ա­սե­ցին` շրջվար­չա­կազ­մի շեն­քում որ­պես օգ­նու­թյուն տա­լիս են շա­քա­րա­վազն ու ձե­թը: Գնա­ցել եմ Վար­չա­կազմ, ա­սել են հո­սանք չլի­նե­լու պատ­ճա­ռով կե­սօ­րից հե­տո են սկսե­լու բա­ժա­նել:  Լե­ոն ար­դեն հոգ­նել էր եւ ու­զում էր քնել, օրն էլ բա­վա­կա­նին շոգ էր, մտա­ծե­ցի ե­րե­խա­յին տուն տա­նեմ եւ ժա­մը 14:00-ից հե­տո, երբ կլի­նի հո­սանք գամ եւ ստա­նամ օգ­նու­թյան փա­թե­թը: Ես իմ ե­րե­խա­նե­րին չէ­ի կա­րող սո­ված թող­նել, աշ­խա­տում է­ի ու գու­մա­րը հե­րի­քում էր մի­այն սննդի հա­մար, հա­ճախ պատ­քով է­ի ապ­րանք գնում, բայց հի­մա` շրջա­փակ­ման հե­տե­ւան­քով խա­նութ­նե­րը դա­տարկ են:

— Ե­րե­խա­յին մի­այ­նակ քնած թող­ցիք ու դուրս ե­կա՞ք:

— Չէ տղաս` Լե­ոս քնած էր, Գի­տա­յին ա­սել եմ՝ ե­րե­խա­յին նա­յիր գնամ օգ­նու­թյու­նը ստա­նամ, գամ: Ոտ­քով Ա­ղա­բե­կա­լան­ջից հա­սել եմ Մար­տա­կերտ ու հետ վե­րա­դար­ձել: Միշտ էլ, երբ օգ­նու­թյուն են տվել գնա­ցել եմ ստա­ցել իմ ե­րե­խա­նե­րի հա­մար, որ սո­ված չմնան, է­սօր էլ իմ ե­րե­խա­նե­րը շրջա­փակ­ման զոհ են դար­ձել: Ե­թե չլի­ներ շրջա­փա­կու­մը եւ սննդի ու վա­ռե­լի­քի պա­կա­սը, ես Մար­տա­կերտ եր­թու­ղա­յի­նով կգնա­յի ու ժա­մա­նա­կին կվե­րա­դառ­նա­յի, ե­թե չլի­նե­ին է­լեկտ­րո­է­ներ­գի­ա­յի հով­հա­րա­յին ան­ջա­տում­նե­րը, նա ստիպ­ված չէ­ի լի­նի ե­րե­խա­յին տուն տա­ներ եւ կրկին գնա­յի Մար­տա­կերտ քա­ղաք, ե­թե խա­նութ­նե­րում լի­նե­ին գո­նե ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը եւ սնուն­դը, ես կա­րող է­ի ձեթն ու շա­քա­րա­վա­զը գնել խա­նու­թից:  Ու է­սօր իմ է­րե­խե­քի մահ­վան հա­մար ես կաս­կա­ծյալ չէ­ի լի­նի:

— Այ­սինքն, Դուք ե­րե­խա­նե­րի մահ­վան հա­մար կաս­կա­ծյա՞լ եք հա­մար­վում:

— Այ՛ո, ինձ քննչա­կա­նից ա­սա­ցին, որ այս պա­հին մի­ակ կաս­կա­ծյա­լը ես եմ: Ես ոնց կա­րող եմ իմ է­րե­խե­քի մահ­վան մեջ մե­ղադր­վեմ, էս իմ ցա­վին ով դար­ման կան­քի:

 

Հ.Գ.- Հի­շեց­նենք, Ար­ցա­խի Մար­տա­կեր­տի շրջա­նում եր­կու ան­չա­փա­հաս՝ ե­րե­քա­մյա եւ վե­ցա­մյա ե­րե­խա­յի խեղ­դա­մահ ե­ղած: Մաս­նա­վո­րա­պես կա­տար­ված քննու­թյան շրջա­նակ­նե­րում ստուգ­վել են բո­լոր տե­սախ­ցիկ­նե­րը, ո­րոնք ֆիք­սել են, որ ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րը ինք­նու­րույն մտել են Մար­տա­կերտ քա­ղաք, այ­նու­հե­տեւ բա­ցել նշված մե­քե­նա­յի հե­տե­ւի դու­ռը, քնել նստա­րա­նին: Նախ­նա­կան տվյալ­նե­րով, մահ­վան պատ­ճառ է հան­դի­սա­ցել մե­քե­նա­յում բարձր ջեր­մաս­տի­ճա­նը:

Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված