ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները Կգա այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Հայրենատե՞ր ես, թե գաղթական. այլևս սա է ընտրությունը. Գևորգ Գևորգյան

Զարկերակ
Իմ Արցախ, իմ Հայաստան։
Հայրենակիցնե՛ր, Արցախի մեր եղբայրներն ու քույրերը կյանքի և լինելիության կռիվ են տալիս, ժամ առ ժամ, րոպե առ րոպե։ Այլևս սպառված են բոլոր վերլուծություններն ու ճառերը, բարոյախրատական եզրահանգումները։ Կյանքի ու լինելիության եզրագիծը կհատենք, եթե պատրաստ չլինենք միասնականության։ Արցախցին այսօր կռիվ է տալիս, որ դուք ասեք մեր Գանձասարն ու Սուրբ Էջմիածինը, մեր Ամարասն ու Խոր Վիրապը, մեր Ստեփանակերտը, Սյունիքն ու Արարատը, մեր Սևանն ու սիրտը Երևանը։ Նրանք միայն իրենց ու իրենց զավակների համար չեն պայքարում, այլև ձեր ու ձեր զավակների։
Հայաստանի իմ սիրելի ժողովուրդ, պատրաստվիր միասնականության, միաբանվածության գաղափարով ուժ դառնալուն, որից հետո հենց դու` միաբանված ժողովուրդ, փողոցներն ու հրապարակները կողողես քո ուժով, աշխարհին ցույց տալով հայ մարդու արժանապատիվ ու հայրենատեր կեցվածքը։
Հիշե՛ք 88-ի շարժումը։
Մեզ նորից 88 է պետք՝ ազնիվ, անկեղծ, բռունցքված, մեծ ու փոքր ուս ուսի տված․․․
Հայրենատեր ե՞ս, թե գաղթական. այլևս սա է ընտրությունը։
Իմ Արցախ, իմ Հայաստան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ