Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

Ինձ ասում էր՝ ուզում եմ իմը լինես. ինքնավնասման դիմած զինվորը փակագծեր է բացում

Թեմա

Օրերս ինքնավնասումով զինվոր է տեղափոխվել Երեւանի կայազորային հոսպիտալ: «Իրավունք TV»-ի տաղավարում ազատամարտիկ, գրող ՆԱՐԵ ՍՈՍԵՆ սահմռկեցուցիչ մանրամասներ է պատմել տեղի ունեցած դեպքից:

 Զինվորը, որի անուն-ազգանունը, դեպքի բովանդակությունից ելնելով, չենք հրապարակում, եղել է «Պատանի երկրապահից», անցնելով զինվորական ծառայության` ստացել է սերժանտի կոչում, մասնակցել է սեպտեմբերյան մարտերին ու փրկել  35 զինվորի կյանք` արժանանալով «Քաջարի զինվոր» մեդալի: Այդ ժամանակ էլ ստացել է կոնտուզիա, բայց դրանից հետո էլ շարունակել է ծառայությունը: Սակայն, վերջին շաբաթների շոգ եղանակի պատճառով` գլխուղեղային հարվածը զգացնել է տվել եւ ուշաթափություն է ունեցել, որից հետո տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել հոսպիտալում, նույնիսկ վատ երազում դժվար է պատկերացնել:

Զինվորը մտածել է, որ մի երկու օր կպառկի հոսպիտալում, կկազդուրվի եւ կվերադառնա դիրքեր, մանավանդ, որ զորացրվելուն մնացել են ընդամենը ամիսներ: Մինչդեռ հոսպիտալի տնօրեն Հայկ Հարությունյանից ստացել է, մեղմ ասած, խայտառակ առաջարկ: Ըստ զինվորի ծնողների` հոսպիտալի տնօրենն ասել է զինվորին, որ ինչպես կանայք, ինքն էլ սիրվելու կարիք ունի տղամարդու կողմից եւ միայն իր հետ կենակցելու գնով զինվորին կուղարկի այնտեղ, ուր ուզում է` կա՛մ տուն, կա՛մ դիրքեր: Զինվորը դիմադրել է, հոսպտալի տնօրենը սպառնացել, որ մերժելու դեպքում` չի հասնի Երեւան ու կունենա մեծ խնդիրներ…

Երիտասարդ տղային այլ ելք չի մնացել, բացի այն, որ հոսպիտալի բակում ինքնավնասման է դիմել: Նրան ստիպված տեղափոխել են Երեւան ու հիմա դեպքը փորձում են ծածկադմփոց անել:

«Ինձ ասում էր` ուզում եմ իմը լինես, վաղուց ես ուղեղս մտել, ուզում եմ սիրես ինձ: Երեւան չեմ ուղարկի քեզ, որ ինձնից հեռու չլինես: Զորամաս էլ չեմ ուղարկի` մինչեւ դրական պատասխան չտաս: Հունիսի  28-ից մինչեւ հուլիսի 7-ն այնտեղ եմ եղել: Այս մասին չէի կարող ոչ մեկին ասել, ստիպված ձեռքերս փրթեցի, որ կարծեն, թե հոգեկան հիվանդ եմ, ստիպված բերեն Երեւան, պրծնեմ: Վերջում էլ ասաց` վերջը նենց արեցիր, որ իրարից հեռու մնանք», - Նարե Սոսեին պատմել է զինվորը, որն ընկերուհի ունի եւ պատրաստվում են ծառայությունը վերջացնելուց հետո` ամուսնանալ: Իսկ մինչ այդ զինվորի ծնողները չեն պատրաստվում լռել, դիմել են ռազմական ոստիկանություն` մտահոգված լինելով նաեւ մյուս զինվորներով, ովքեր գուցե այդքան կամքի ուժ չունեն իրենց որդու պես, որպեսզի բարձրաձայնեն այս ամենի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ