ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Անն Լույոյի դեմ քրգործ պետք է հարուցվի՝ դավաճանության հոդվածով. Լեո Նիկոլյան

Տեսանյութեր

Ֆրանսիան այսօր՝ հուլիսի 14-ին, նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի համար տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը թերեւս կվերածվի հրաժեշտի երեկոյի: Հայտնի ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ տեւական պայքարը դեսպանի դեմ, որը Հայաստան էր գործուղվել 2021 թվականի օգոստոսից, կարծես թե, տվեց իր արդյունքները: Հիշեցնենք, որ Նիկոլյանը պնդում էր, որ ֆրանսիացի դիվանագետը կոռումպացված է եւ ամուսնու միջոցով ռազմական գաղտնիքներ է փոխանցում Բաքվին, ինչի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նրա հետ:

— Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Իրաքի Քուրդիստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին: Փաստորեն, Անն Լույոն հրաժարական է տալիս, եւ Դուք հասաք Ձեր նպատակին: Կբացե՞ք փակագծերը:

— Ասենք ճշմարտությունը՝ Անն Լույոն հրաժարական չի տալիս, իրեն հանում են գործից, բայց Ֆրանսիայի կառավարությունը փորձում է թաքցնել այդ փաստը: Անն Լույոն՝ կոռուպցիայի թագուհին, պաշտոնապես ասում է, թե հեռանում է պաշտոնից, որովհետեւ անձնական խնդիրներ ունի, մայրը շատ ծանր հիվանդ է: Մինչդեռ մայրը շատ լավ է, ունենք կադրեր, որ լավ էլ պարում է ծերատանը: Սա, պարզապես, դիվանագիտական հնարք է, որովհետեւ ինչ-որ կերպ պետք է իր հեռանալը բացատրի: Անն Լույոյի դեմ քրեական գործ պետք է հարուցվի՝ դավաճանության հոդվածով, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի հանդեպ: Նա անօրինականություն է թույլ տվել եւ Ֆրանսիա պետությանը չի հայտնել իր ստացած 5 միլիոն դոլարի մասին՝ խուսափելով հարկեր վճարելուց: Այդ գումարը հասել է նրան Հոնկոնգի HSBC բանկի հաշվեհամարով Ադրբեջանից: Այդ փաստերն անձամբ ուղարկել եմ Էմանուել Մակրոնի հեռախոսի վրա, ֆինանասների նախարարին, ներքին գործերի նախարարին:

— Իսկ ի՞նչ է սպասվում հուլիսի 14-ին, ճամպրուկային տրամադրություններ ունեցող դեսպանը նշելո՞ւ է Ֆրանսիայի ազգային տոնը: Դուք պատրաստվում էիք այդ օրը դեսպանատան դիմաց ակցիա իրականացնել, այն ուժի մե՞ջ է:

— Անն Լույոն օրեր առաջ մեծ ճաշկերույթ է իրականացրել դեսպանատանը: Ներկա են եղել արեւմտյան երկրների դեսպանները եւ մի քանի հայ, որոնց թվում եղել են՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի եւ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը, որն իբր Նիկոլ Փաշինյանի ամենամոտ ընկերն է: Ի դեպ, Թորանյանն այն անձն է, որը ծախեց ԱՍԱԼԱ-ի տղաներին, նրա պատճառով բերդ նստեցին Մարտիրոս Ժամկոչյանը, Վազգեն Սիսլյանը, Մոնթե Մելքոնյանը: Այդ մասին փաստեր կան եւ վկայությունները՝ Ֆրանսիայի պետական ոստիկանապետի: Վերադառնալով Անն Լույոյին` ասեմ, որ երկրորդ քեֆին է պատրաստվում՝ հուլիսի 14-ին: Խնդրում եմ հայ ժողովրդին՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից են կամ անկուսակցական են, կարեւորը՝ հայ լինեն ու ազգային, այդ օրը աշխատանքից հետո՝ ժամը 18:00-ից սկսած հայկական կամ ֆրանսիական դրոշներով, կուզեք չխկչխկացող կաթսաներով հավաքվենք Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ մենք էլ նշենք Ֆրանսիայի անկախության օրը եւ ցտեսություն ասենք մադամ Լույոյին:

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՆՁ ՎԱԽԵՑՆԵԼ, ԹՈՂ ՓՈՐՁԵՆ»

— Դուք բարձրաձայնել էիք նաեւ ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունում առկա խնդիրների մասին եւս: Ի՞նչ է սպասվում այս ընկերության ղեկավարությանը:

— Ողջույններս «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանին: Նա էլ է թաթախված մեծ կոռուպցիոն գործերի մեջ: Այս ընկերության ֆինանսական բաժնի նախկին պետը՝ պարոն Մնացականյանը, նրա դեմ երկու դատ է շահել: Մնացականյանին աշխատանքից հանել են, քանի որ նա չի ցանկացել ստորագրել կեղծ փաստաթղթեր: Վերջերս 80 էջանոց նամակ եմ ստացել, որտեղ գրված է, թե ինչեր եմ հրապարակել իմ յութուբյան, թվիթերյան, ֆեյսբուքյան էջերում: «Վեոլիա ջուր» ընկերությունը փորձում է ինձ վախեցնել, որ այդ հրապարակումները հեռացնեմ, այլապես կդիմի դատարան: Զգուշացնում եմ՝ կգնամ բերդում կնստեմ ցմահ, բայց իմ հրապարակումները հեռացնող չեմ: Ինչքան ուզում են թող փորձեն վախեցնել. մի մարդ, որը մասնակցել եւ վիրավորվել է արցախյան պատերազմում, մի՞թե «Վեոլիա ջուր» ընկերությունից պիտի վախենա: Ասեմ, որ Ֆրանսիայում «Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական գրասենյակն արդեն որոշում է ընդունել, որ Մարիաննա Շահինյանին պետք է հեռացնեն աշխատանքից: Բայց չեն բարձրաձայնելու, որ այստեղ կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան, որպեսզի խայտառակ չլինեն, պարզապես Մարիաննա Շահինյանը հեռանալու է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն: Հավանաբար, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կտեսնեք, որ Մարիաննա Շահինյանը հրաժարական է տալիս՝ իբրեւ ուրիշ աշխատանքի անցնելու համար: Այնպես որ, Մարիաննա Շահինյան, բա՛յ-բա՛յ՝ քո ընկերուհի Անն Լույոնի հետ:

— Մեր նախորդ զրույցում Դուք նշել էիք, որ Միացյալ Նահանգներում դեռեւս տարիներ առաջ հայկական կապիտալով ստեղծված «Գոլդն Սթեյթ» բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ՝ ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող «Արարատ» կոնյակի գործարանը գնելու հետ կապված, ինչն անթույլատրելի է: Ի՞նչ կասեք այս առումով:

— Ֆրանսիայի արտգործնախարարը զանգահարել է Անն Լույոյին եւ ասել՝ դու ի՞նչ գործ ունես մի հանցագործի հետ, որ երկու անգամ ընդունում ես նրան դեսպանատանը: Արտակ Դալդումյանը միլոնավոր դոլարների գողության համար 13 անգամ դատվել է ԱՄՆ-ում, այդ փաստաթղթերը կան: Ավելին՝ «Գոլդն Սթեյթ» բանկը կարող է վերջնականապես զրկվել լիցենզիայից: Խնդրում եմ՝ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանից ու ՀՀ կառավարությունից, եթե դուք «պերսոնա նոն գրատա» եք համարում Մուրադ Փափազյանին, որպեսզի ոտք չդնի Հայաստան, ապա 13 անգամ դատված Արտակ Դալդումյանի մուտքն էլ պետք է արգելեք Հայաստանում: Ի դեպ, վերջին սենսացիան էլ ասեմ. Անն Լույոն` մինչեւ ՀՀ-ում դեսպան նշանակվելը, աշխատել է տարբեր երկրներում, տարիներ առաջ ծանոթացել է եւս մի կոռումպացված տիկինոջ հետ, որն աշխատում էր, ինչպես նա, մշակույթի գծով կցորդ Իրաքում եւ այլ երկրներում: Նրա անունն է Սալվա Նակուզի, որը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորն է: Մինչեւ հիմա շատ գոհ էր Հայաստանից, հիմա հրաժարական է տալիս՝ բողոքելով երկրից, որովհետեւ այստեղ եւս կոռուպցիա կա: Սալվա Նակուզին եւ Անն Լույոն մի ամբողջ շենք անվճար տալիս են Արտակ Դալդումյանին, որ այն օգտագործի որպես հանրակացարան: Պատկերացրեք, թե ինչ գումարների մասին է խոսքը, որից մասնաբաժին պետք է ունենան Սալվա Նակուզին ու Անն Լույոն: Իհարկե, նա պետք է իր հաշվին վերանորոգեր այդ շենքը: Ամոթ քեզ, Սալվա Նակուզի: Հիշո՞ւմ եք, մի քաղաքական մարդ կար, ասում էր պետք է այլեւս կոռուպցիա չլինի Հայաստանում:

«ՄԱԿՐՈՆԸ ԲԱՑԻ ՍԻՐՈՒՆ ԽՈՍՔԵՐԻՑ, Ի՞ՆՉ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

— Պարոն Նիկոլյան, իսկ ի՞նչ ակնկալել ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակված Օլիվյե Դեկոտինյից:

— Նա մինչ այս Էրբիլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն էր, քանի որ դեսպանը Բաղդադում է նստում: Իր թվիթերյան էջում արդեն գրել է, որ ավարտում է առաքելությունը Իրաքի Քուրդիստանում ու թերեւս իմ շնորհիվ դառնում է դեսպան Հայաստանում: Օլիվյե Դեկոտինյին երբեք դեսպանի պաշտոն չի ունեցել, եղել է հյուպատոս: Հիմա արդեն Փարիզում է, ուսումնասիրում է, թե ինչ երկիր է Հայաստանը, քանի միլիոն ժողովուրդ ունի, ինչ խնդիրներ ունի, որովհետեւ բանից անտեղյակ է: Ցավոք, իրեն հրաման է եկել, որ ինձ արգելափակի իր թվիթերյան էջում: Ոչինչ, կարեւորը, որ նա մաքուր մարդ է: Ասեմ, որ հուլիսի 21-ին պաշտոնապես նա կմտնի դեսպանատուն: Իսկ Անն Լույոն հուլիսի 16-ից այլեւս չի կարող դեսպանատանը մնալ: Վերջապես պայթեց այս «ռումբը»: Ամեն դեպքում, Ֆրանսիան մնում է Ֆրանսիա, եւ ես պատրաստ եմ մեռնել Ֆրանսիայի համար, ինչպես Միսաք Մանուշյանը, բայց ստիպված եմ բարձրաձայնել ճշմարտությունը եւ չեմ սիրում, այլ հակառակը՝ ատում եմ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի ամենամեծ թշնամին Անգլիան է, որը 100 տարի պատերազմ է մղել իր դեմ, որն ավարտվել է Անգլիայի հաղթանակով: Այսօր Ֆրանսիան գտնվում է Անգլիայի տիրապետության տակ:

— Ամեն դեպքում, հայերի ականջները շոյվեց Մակրոնի այն խոսքերից, որն ի պատասխան ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի դիմումի, ասել էր, որ՝ «Ես Ալիեւի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունեմ»:

— Անձամբ շատ լավ ճանաչում եմ Հրաչ Վարժապետյանին, բայց, կներեք, դուք տեսանյութ տեսե՞լ եք, որտեղ Մակրոնն ասել է այդ մասին: Ես երկու անգամ հանդիպել եմ Է. Մակրոնին եւ երբ ասում եմ նա այսպես է ասել, կարող եմ ապացուցել, քանի որ տեսանյութները կան: Ես կարող եմ հեռախոսով նկարվել՝ սելֆի անել Նիկոլ Փաշինյանի հետ, հետո հայտարարել, թե նա հայհոյել է Ալիեւին: Ինչ ուզում եմ, կարող եմ ասել, բայց ասվածի ձայնագրությունը կա՞: Ես չեմ հավատում՝ մինչեւ չտեսնեմ փաստ ու ապացույց: Ճիշտ է, Է. Մակրոնը հօգուտ Հայաստանի հայտարարություններ է անում, բայց դրանք ընդամենը սիրուն խոսքեր են: Սա նույնն է, որ մի տղա ուզում է գրավել մի աղջկա սիրտը, բայց նա արդեն ամուսնացած է, եւ նրան մնում է միայն սիրուն խոսքեր ասել նրան: Մակրոնն այսօր մեկ միլիարդ եվրոյի զենք-զինամթերք է ուղարկում Ուկրաինա՝ Զելենսկիին, բացի սիրուն խոսքերից, ի՞նչ է ուղարկում Հայաստանին: Ֆրանսիական ջոկատ կա՞ մեր սահմանները պաշտպանող, հաստատ՝ ոչ: Մակրոնը փորձում է շախմատ խաղալ, բայց, կներեք, ամենալավ շախմատ խաղացողները եղել են ռուսները, եւ այսօր ուզենք, թե չուզենք քաղաքականության մեջ մի շատ ուժեղ շախմատ խաղացող կա՝ ՌԴ նախագահ պարոն Վ. Պուտինը, Մակրոնն ո՞վ է նրա դիմաց: Համաձայն եմ, մեկ-մեկ ֆրանսիական պատվիրակություններ են գալիս Հայաստան, նկարվում են, թե իբր հայերի կողմից են: Չէ որ Ֆրանսիայում կա մեկմիլիոնանոց հայ գաղութ, որը վաղը ընտրություններին կարող է իրենց ձայն տալ: Մենք սիրուն խոսքերից բացի ոչինչ չենք ստանում Ֆրանսիայից, որովհետեւ այստեղ նրանք ոչ մի շահ չունեն՝ ո՛չ ոսկի ունենք, ո՛չ նավթ, ո՛չ ադամանդ, մի «Վիոլա ջուր» ունենք ու կոնյակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top