Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Նաիր Տիկնիզյանը` գերմանական ակումբի հետաքրքրության կենտրոնում

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Վոլֆսբուրգ» ակումբը։

Այս մասին հայտնում է լրագրող Իվան Կարպովը:

Գերմանական ակումբի ներկայացուցիչները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքված են նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը», իտալական «Էմպոլին» և «Բոլոնիան»:

Ֆուտբոլիտի գործակալը մեկնաբանել է  «Ռեալ Սոսյեդադի» հետաքրքրվածության մասին լուրերը.

«Շորթ-լիստում է, ոչ ավելին։ Եթե ավելի կոնկրետ տեղեկություն կա, ապա սրանք հարցեր են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր  ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում նա եւս ցանկանում է իրեն փորձել Եվրոպայում։ Բայց այժմ նրա բոլոր մտքերն ու ցանկությունները կապված են «Լոկոմոտիվի» հետ։ Նա թիմի հետ պատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին,- ասել է Կլյուևը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ