ԱՄՆ-ում ՀՀ ԱԽՔ-ի առաջ Հայաստանի վերջնական ոչնչացման ծրագի՞ր են դրել
ՄիջազգայինԸստ համացանցում շրջանառվող քննարկումների, ԱՄՆ-ն մեկնած ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցի շրջանակներում Ջեյք Սալիվանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ծրագիր։ Գրիգորյանին Վաշինգտոնից և Բաքվից 7 պահանջ-ցուցում է ներկայացվել.
1. Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի մինչև տարեվերջ և միայն Վաշինգտոնում։
2. Հայաստանը պարտավորվում է իր հարավային շրջաններում ընդունել 65000 ադրբեջանցի փախստականների։
3. Սյունիքում պետք է բացվի Բաքվից կառույց, որը կլուծի ադրբեջանցիների անվտանգության խնդիրները Հայաստանում։
4. Հայաստանը պարտավորվում է մինչև 2026 թվականը դուրս բերել ռուսական բազան և այն փոխարինել ՆԱՏՕ-ի ուսումնական ստորաբաժանումներով՝ Արևելյան գործընկերության ծրագրով։
5. Անկլավների հարցում Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տալ այն անկլավները, որոնք ֆիքսված են ԽՍՀՄ քարտեզներով։ Ընդ որում, Ադրբեջանում գտնվող հայաստանյան անկլավների մասին խոսք անգամ չկա:
6. Զանգեզուրի միջանցքի բացում միջազգային մաքսային կազմակերպության մասնակցությամբ, այն է` առանց ռուսների մասնակցության:
7. Լեռնային Ղարաբաղից լիովին հրաժարվել:
Ի դեպ, այս ամենը համապատասխանում է այն աստաթղթիհն, որը Գրիգորյանն անցած տարի է ստորագրել ԱՄՆ-ում: Ու եթե պարզվի, որ նշվածն իրականություն է, ապա դա նշանակում է ոչ միայն Արցախի հանձնում, այլ նաեւ Հայաստանի անվերապահ կապիտույլացիա` մոտ ապագայում քարտեզներից ջնջվելու միանգամայն ռեալ հեռանկարվ:
