Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Եթե չլիներ ռուս խաղաղապահը` չէր լինի նաև Արցախը․ Դավիթ Բաբայանը՝ Արմեն Գրիգորյանին

Ներքաղաքական

«Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում»,-«Ամերիկայի ձայնին» ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ասաց, որ 2020թ.-ի պատերազմից հետո ՀՀ-ն չէր կարող ապահովել Արցախի անվտանգությունը, և եթե այս երեք տարինների ընթացքում չլիներ ռուս խաղաղապահը` չէր լինի նաև Արցախը։

«Եթե որևէ մեկը մտածում է, որ Ֆինլանդիայից կամ Սկանդինավիայից խաղաղապահներ գան՝ Ադրբեջանը խախտումներ չի անելու՝ սխալվում են։

Մենք գտնվում ենք ծանր վիճակում` ցեղասպանության եզրին, էքսպերիմենտներ պետք է անե՞նք, մտածենք, որ Ֆինլանդիայից կանչենք խաղաղապահներ տեսնենք կկարողանա՞ն մի բան անել, թե ոչ, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»,-ասաց Բաբայանը։

Զրուցակցի խոսքով` Ադրբեջանը 2020թ-ի նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթները մի կետով խախտել է՝ այն է Լաչինի միջանցքում տեղադրել է անցակետ, պաշարում է Արցախը։

 «Հայաստանի ակտիվ աջակցությունն է պետք, որպեսզի այնպես չլինի, որ էմոցիոնալ դաշտում մենք հասնենք նրան, որ Արցախը ընդհանրապես վերանա, մենք տեսնում ենք, որ նաև արևմուտքն է փակել աչքերը և խցկում է մեզ Ադրբեջանի կազմ, այստեղ պետք է լուրջ աշխատանք տարվի պաշտոնական Երևանի կողմից։

Ադրբեջանը ոչ միայն ուզում է Արցախը գրավել վերջնականապես, այլ նաև Հայաստանը, ուստի խոսել Արցախի իրավունքների և անվտանգության մասին Ադրբեջանի կազմում՝ սա նշանակում է Արցախը դատապարտել կործանման»,- ասաց Դավիթ Բաբայանը և հավելեց` երբ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ հետը՝ սա շատ վատ է։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ