Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Բաց նամակ ՀՀ ՄիՊ Անահիտ Մանասյանին, և մյուս իրավապահ համակարգերին. Կարապետ Պողոսյան

Թավշյա տեռոր
Հարգելի տիկին, 2023թ. հուլիսի 10֊ին, Դուք հանդես եկաք իմ նկատմամբ տեղի ունեցած առերևույթ բռնության դրսևորմանը, ինչպես նաև հայտարարեցիք սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսելու մասին։
Ինչը շատ գովելի էր, բայց տեղեկացնում եմ Ձեզ, որ այս պահին ստեղծված է իրավիճակ, որը խանգարում է գործի քննման իմ լիարժեք մասնակցությանը։
1. Մասնավորապես, կա հիմնավոր կասկած, որ տվյալ ոստիկանը եղել է ոչ սթափ վիճակում, և եթե այս պահին կասեցված չի իր աշխատանքային գործունեությունը, ավելին հնարավորություն ունի զենք կրելու, արդյո՞ք սա ռեալ սպառնալիք չի կարող հանդիսանալ իմ կյանքի և առողջության համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չի, որ օգտագործելով իր պաշտենական դիրքը, իմ առողջությանը վնաս է հասցրել։
2. Առկա են տեղեկություններ, որ վերջին դեպքից անմիջապես հետո, նրա գործընկերները առանց դատախազի, կամ քննիչի համապատասխան որոշման առկայության եղել են դեպքի վայրում, տեսախցիկների զննում անցկացրել, խոսել վկաների հետ, այս ամենը հիմնավոր կասկած է տալիս առ այն, որ վտանգված է արդար, անկողմնակալ, հավասար իրավունքներով քննություն անցկացնելը։
Հետևաբար կարծում եմ այս իրավիճակում գործի քննությանը մասնակցելու իմ հանգամանքը ոչ միայն կարող է լինել ապարդյուն, նաև վտանգավոր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ