«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

Չի բացառվում, որ սա լինի հետապնդում իմ քաղաքական հայացքների համար, պետք է զգոն լինենք. Պողոսյան

Ներքաղաքական

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետում հարձակման է ենթարկվել  տեղի ոստիկանության Մուշի բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից: Այս մասին «Իրավունքը» զրուցել է տուժողի հետ:

— Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ է իրականում կատարվել եւ ինչո՞ւ:

— Մտել եմ Գյումրու «Բասեն» սուպերմարկետ` առևտուր անելու: Երբ մոտեցա դրամարկղին, ինձ մոտեցավ մի երիտասարդ ու փորձեց հետս խոսակցություն վարել, ես նրան չեմ ճանաչել ու հնարավորինս բարեկիրթ ձեւով եմ իրեն պատասխանել, որից հետո նա ինձ հարցրեց` արդյո՞ք իրեն չեմ ճանաչում, այնուհետեւ ինձ հիշեցրեց, որ ինքը Մուշի բաժնի քրեականի օպերներից է: Ի դեպ, անցյալ տարվա ապրիլ ամսին, երբ ինձ անարդար կերպով փորձեցին բերման ենթարկել, նա իմ ձախ ձեռքն էր կոտրել: Երբ դա ինձ հիշեցրեց, ես նրան հորդորեցի ինձ հետ չփորձի կոնտակտի մեջ մտնել` թե՛ այդ վայրում, թե՛ ընդհանրապես: Հետո իրենից մի քանի քայլ հեռացա, նա եկավ հետեւիցս, կասսան ազատվեց, ես վճարումս կատարեցի ու որոշեցի դուրս գալ խանութից: Մեկ մետր չանցած` նա իմ հետեւից հարձակվել է վրաս, հայհոյանքներով, բռունցքներով, ինձ համար տարօրինակ է, որ կապիտանը, տեսախցիկների ու մարդկանց աչքի առաջ նման վերաբերմունք է դրսեւորում:

— Գործ հարուցվե՞լ է` տեղի ունեցածի փաստով:

— Իմացա, որ քրեական վարույթ է նախաձեռնված, ես վարույթն իրականացնող մարմնին կխնդրեմ անպայման ներսի ու դրսի տեսախցիկների ձայնագրությունը հանեն:Ներսի տեսախցիկով երեւում է, որ ես բացարձակ որեւէ ապօրինություն թույլ չեմ տալիս, ընդհակառակը` ամեն կերպ փորձում եմ խուսափել կոնֆլիկտից: Սա զուտ ուղղորդված կամ անձնական մի իրավիճակ է, որից ինքս ոչ մի կերպ չկարողացա խուսափել, այստեղ հստակ դիտավորություն կա, հիմա այդ դիտավորությունը եղել է անձնակա՞ն, թե՞ եղել է կազմակերպված, ես էլ եմ ուզում ճշտել:

— Փաստորեն մեկ տարի առաջ ոստիկանության տվյալ աշխատակցի հետ կրկին հանդիպե՞լ էիք:

— Մեկ տարի առաջ մարզպետի անձնական ջանքերով` ինձ ապօրինաբար բերման էին ենթարկել ոստիկանություն, եւ նրանք շոու պետք է նկարեին` ասֆալտին փռելու շոու, եւ քանի որ իրենց մոտ չստացվեց ինձ ասֆալտին փռել, այդ ժամանակ իմ թեւը կոտրվեց, բավականին մեծ աղմուկ բարձրացվեց, բայց դրանից հետո ես նրան չեմ հանդիպել: Եթե կռիվ եմ տվել, կռիվ եմ տվել իր վերադասների հետ, իր հետ որեւէ շփում չեմ ունեցել, բնականաբար, իրեն հիշել չէի կարող, օրական տասնյակ մարդկանց եմ հանդիպում, հնարավոր չէ բոլորի դեմքերը մտապահել: Տեսախցիկներով էլ շատ հստակ երեւում է, որ ես իրեն չեմ ճանաչել ու ամեն կերպ փորձել եմ կոնֆլիկտի չբռնվել, չգնալ սադրանքների, բայց վերջին պահին ինքը գնաց ծայրահեղ մեթոդների, ինչը շատ տարօրինակ է ու չէր կարող լինել պատահականության արդյունք: Չի բացառվում, որ սա լինի հետապնդում իմ քաղաքական հայացքների համար, ինչպես, օրինակ՝ Արմեն Աշոտյանի հետ եղավ, նա այժմ քաղբանտարկյալ է: Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո սկսվել է քաղաքական եւ ոստիկանական «բեսպրեդելի» հերթական ալիքը, եւ մենք պետք է զգոն լինենք ու հնարավորինս արագ ազատվենք այս իշխանություններից:

— Եթե ոստիկանի նմանօրինակ վարքն անօրինություն եք բնութագրում, Ձեր կոչը քաղաքացիներին ո՞րն է, ինչպե՞ս է հնարավոր ոստիկանության աշխատակիցների կողմից նմանօրինակ վարքին վերջ տալ:

— Մենք առաջին հերթին, անձնական մակարդակով յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության: Որեւէ երաշխիք չկա, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված է օրենքով եւ հատկապես իրավապահ մարմինների կողմից: Սա ես այս միջադեպից հետո վստահաբար կարող եմ պնդել: Մեր խնդիրը վերջին հինգ տարում, հատկապես պատերազմից հետո, եթե ուզում ենք մնալ հայ, եթե ուզում ենք ապրել մեր հայրենիքում, ուրեմն` վայրկյան առաջ պետք է հեռացնենք ադրբեջանաթուրքական հեղափոխության հետեւանքով իշխանության եկածներին:

— Նմանօրինակ դեպքերը կարո՞ղ են փաստել, որ ոստիկանությունը ծառայում է միայն իշխանությանը եւ հենց իշխանության համար պաշտպանիչ օղակ են հանդիսանում:

— Իրականում փաստը դա է, չնայած ի պատիվ շատ սպաների` կարող եմ ասել` ոչ բոլորն են հանդիսանում այսօրվա ռեժիմի պաշտպանը, որովհետեւ այնտեղ էլ կան շատ արժանապատիվ մարդիկ, այնտեղ էլ կան իրական սպանել, հայրենիք ունեցողներ, բայց այսօրվա վիճակում, միանշանակ, դիտարկելով վերջին ժամանակահատվածում ոստիկանության գործողությունները, եւ թե դատական համակարգում տեղի ունեցող այլանդակությունները, կարող ենք ասել, որ այլեւս ՀՀ-ում օրենք չկա, ՀՀ-ում կան մի խումբ անձինք, որոնք ամեն ինչ անում են գործող վարչապետի անվտանգությունն ապահովելու համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top