Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Փաշինյանի ասած օդիոզ դեմքերը հեչ, Աշոտյանը մե՞ջ. Դերզյան

Թեմա

Մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԸ, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը, ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը 2012-ից սկսած` իր պատգամավոր եղած ժամանակվանից, եթե հերթով բացենք, առանձին մի ցանկով հավաքենք, կտեսնենք, թե քանի հոգու է նա մեղադրել, ու քանի հոգի է հիմա իր կոմֆորտ զոնայում, քանի հոգի է հիմա իր կնոջն ու իրենց հիմնադրամին ֆինանսավորում, քանի հոգու է հարկային արտոնություն տվել, քանի հոգի է` իրեն ընտրություններին աջակցել:

— Հիմա հարց է առաջանում` էդ իր ասած օդիոզ դեմքերը հեչ, Աշոտյանը մե՞ջ: Կարո՞ղ է նրա համար, որ Արմեն Աշոտյանը չլռեց, շարունակեց իր պայքարը, ոչ մի բանից չվախեցավ ամենավերջին ձեւով Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին կպնում էր ու դրան զուգահեռ փորձում էր իր միջազգային կապերն օգտագործել Հայաստանի համար: Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանին առավելագույն վնաս տվող իշխանությունը գնում է նրան, որ Արմեն Աշոտյանին է կալանավորում: Ինքը ավելի քիչ է ազատ, քան Արմեն Աշոտյանը հիմա իր խցում, որովհետեւ երբ դուրս եկավ, էլի պայքարելու է, իսկ այս իշխանությունը պայքար չունի:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ