Փաշինյանի փող քերող թիմը Գառնիի տաճարը դիսկոտեկայի է վերածել
ՄշակութայինԱմբողջ համացանցը ողողված է Գառնի հեթանոսական տաճարում օրերս կազմակերպված «խելահեղ» դիսկոտեկի կամ, այսպես կոչված, փարթիի տեսանյութերով: Օգտատերերի հրապարակած տեսանյութերում պարզորոշ երեւում է, թե մոտավորապես ինչ ցենզուրայի բացակայությամբ է ընթացել այդ պարաշոուն:
Այդ կադրերը տեսնելով բնական հարց է ծագում՝ կիսամերկ մասնակիցներով ողողված ժամանակակից դիսկո ռիթմերն ի՞նչ օգուտ են բերելու պատմամշակութային վիթխարի անցյալի անձնագրերից մեկին՝ Գառնու հեթանոսական տաճարին: Ի՞նչ է, հանրապետությունում այլեւս վերջացե՞լ են երիտասարդներին, ըստ իրենց հայացքների ու հագուրդների բավարարման վայրերը, թե՞ «նոր» իշխանությունները փողի առաջ բացում են բոլոր դռներն՝ անկախ նրանից, որ այդ դռները բացելը ոտնահարում են մեր նվիրական զգացողությունները:
Հիշո՞ւմ եք, ամիսներ առաջ Էրեբունի թանգարանի տարածքից երկու ռուս իրենց իսկ մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ էին տեղադրել համացանցում, ինչը բուռն արձագանք էր գտել համացանցում, կամ հայտնի Դղերի դեպքը… Երկու տարի առաջ էլ փողի դիմաց դռներ էր բացվել նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում ու նորից ու նորից վայրի ու կազմակերպված միջոցառման բացահայտ անվայելչություն, որն իրականացվում է Փաշինյանի փող քերող թիմի կողմից: Ու ցավալի է, որ այս երեւույթները սկսել է հանրային պարսավանք չառաջացնել: Ի՞նչ է, բոլոր տուրիստների մոտ Գառնի-Գեղարդով հպարտացող հայ մարդու մոտ այս երեւույթը ընկալվում է, որպես հերթական դե՞պք: Մի՞թե հնարավոր չէ հնոցը մնա հնոց, դիսկոտեկան՝ դիկոտեկա: Եվ, ի վերջո, գերխնդիրը եթե փողն է, թող մի դասական նշանավոր համերգ կազմակերպեին, մարդիկ էլ գնային ու հոգեպես հարստանային, այլ ոչ թե նման անբովանդակ միջոցառումների հանդիպեն:
Ի դեպ, հատկանշական է այն, որ 2020 թվականին, երբ մամուլում տեղ էր գտել լուր, որ Գառնու տաճարի մոտ փարթի են կազմակերպել, ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մի հուզիչ պարզաբանում էր ներկայացրել, թե բա՝ ոչ թե փարթի է եղել, այլ արգելոց-թանգարանում նկարահանվել է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված ֆիլմ: Իսկ հիմա՞ ինչ է պարզաբանելու ՊՈԱԿ-ը, որ տժժում էին՝ ի հիշատակ 44 օրյա պատերազմի զոհերի՞…
Այսքանից հետո՝ մնում է միայն հույս հայտնել, որ հաջորդ «ռիտուալը» պետության դրամարկղներով սնվող Ամբերդում չի կազմակերպվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
