Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Մայրիկ, սիրելի՜ս… դու էլ ես հավերժություն. Շադոյանը փակագծեր է բացում իր ամենահուզիչ ցուցադրության մասին

Տեսանյութեր

Վիշտ, կորուստ, կարոտ… Բայց եւ հավատ ու համոզմունք, որ մեր սիրելիները, ում կորցրել ենք, գտնվում են երկնքում։ Երեւանում կայացած նորաձեւության շաբաթվա ցուցադրված բազմերանգ ու բազմաոճ հավաքածուների շարքում հատկապես առանձնահատուկ էր հայտնի նկարիչ-դիզայներ ԳԵՎՈՐԳ ՇԱԴՈՅԱՆԻ ցուցադրությունն՝ իր խորքային ասելիքով։

Հավաքածուն բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածը ներկայացնող՝ «Վերածնունդից մինչ անկախություն» անվանումով հավաքածուն դիզայները նվիրեց առաջին հանրապետության 100-ամյակին, իսկ երկրորդ հատվածում ներկայացված երեկոյան զգեստների հավաքածուն՝ սիրելի մոր՝ Վիոլետ Շադոյան-Քյուրքճյանի հիշատակին։

«Մայրիկ, սիրելի՜ս, երախտագիտությունն արժեվորվում է արածդ ազնիվ գործով, այդպես չէ… Ազնիվ գործ ստեղծելու շնորհքը դու ես տեղադրել իմ հոգում ու սրտում, իսկ հոգուց դուրս ելածը հավերժություն է գնում՝ կրկին վերադառնալով սկզբնաղբյուրին: Այսինքն՝ քեզ, ուրեմն՝ դու էլ ես հավերժություն», - Շադոյանի այս հուզիչ խոսքերով էլ մեկնարկեց ցուցադրությունը՝ նվիրված լուսահոգի մորը, ինչի մասին դիզայների հետ «Իրավունքը» բացառիկ զրույց ունեցավ՝ արդեն ցուցադրությունից հետո:

- Դուք բազմաթիվ ցուցադրություններ եք ունեցել, բայց թերեւս այս մեկն ամենահուզիչն էր… Ի՞նչ զգացողություններ ունեք՝ ցուցադրությունից հետո:

- Ես մորս պարտական եմ, իհարկե, հորս էլ: Հայրս դերձակ էր, եւ նա է այս աշխատանքում ամեն ինչի հիմքը դրել իմ մեջ: Նրանից եմ ժառանգել ստեղծագործելու կարողությունը: Անշուշտ, հետո դիզայներական կրթություն եմ ստացել՝ աշխատելով կանանց հագուստների վրա, իսկ հայրս տղամարդու հագուստի դերձակ էր: Մայրս նույնպես շատ մեծ դեր է ունեցել իմ աշխատանքում՝ քաջալերանքի առումով, կողքիս լինելով: Մանուկ հասակում միշտ ինչ ցանկանում էի, անում էր, իսկ հետո արդեն նրա աղոթքներն էին միշտ ինձ հետ: Դժբախտաբար, արդեն վեց ամիս է կորցրել եմ մորս, եւ ցուցադրությունը փոքրիկ հիշատակ էր իր համար: Դրա համար ցուցադրության մի հատվածում թեման հենց վիշտն ու կարոտն էր…

- Ի դեպ, ցուցադրության առաջին հատվածում ներկայացված հայկական հագուստներն էլ ներդաշնակվեցին երկրորդ հատվածի թեմատիկայի հետ: Հատո՞ւկ էր մտածված:

- Ավելի ճիշտ հայկական ոճի հագուստներ էին, որովհետեւ հայկական տարազ չենք կարող ասել: Այս հավաքածուն ստեղծել էի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ: Ցավոք, չէր ստացվում, որ Հայաստանում ցուցադրեմ, քանի որ եղավ քովիդը, հետո պատերազմ… Եվ միայն հիմա այնպես համընկավ, որ այս հավաքածուն էլ նվիրեցի ի հիշատակ մեր նահատակների: Եվ, իսկապես, ցուցադրության երկրորդ հատվածը, կարծես, շարունակությունը լիներ վշտի ու կարոտի:

- Ցուցադրությունից առաջ Ձեր ձայնով ներկայացված տողերը, որոնք նվիրված էին Ձեր մայրիկին հուզեց բոլորին: Փաստորեն, նաեւ ասմունքո՞ւմ եք:

- 8 ժամ Արա Գեւորգյանի ստուդիայում ձայնագրություն ենք արել: Նա հատուկ երաժշտություն գրեց՝ ցուցադրության համար, եւ ինձ էլ քաջալերեց, որ ինքս արտասանեմ: Մենք փորձում էինք գտնել պատրաստի ոտանավոր, որը կհնչեր ցուցադրության ժամանակ, բայց հետո Արա Գեւորգյանն ինձ ասաց` դու արտասանիր, ես կձայնագրեմ: Այդպես մինչեւ առավոտյան ժամը 4-ին մնացել ենք ստուդիայում եւ ձայնագրել: Շատ յուրահատուկ ստացվեց եւ շատ հուզիչ, ինչի համար անչափ շնորհակալ եմ Արա Գեւորգյանին:

- Հատկանշական էր, որ հավաքածուում սեւ հագուստներից հետո ներկայացվեց գունավոր հագուստներ, ապա՝ սպիտակ: Եվ նույնքան լուսավոր էր ցուցադրության ավարտը, երբ Ձեր որդին վազեց պոդիումի ուղղությամբ ու հայտնվեց Ձեր գրկում: Այսինքն՝ այնուամենայնիվ, կյանքը շարունակվո՞ւմ է…

- Շատ պատահական ստացվեց որդուս պոդիումում հայտնվելը: Անշուշտ, ճիշտ եք: Կյանքը պետք է շարունակվի եւ վերջում էլ, երբ չպլանավորված տղաս վազեց ինձ մոտ, սա եւս մեկ անգամ փաստեց, որ սերունդը շարունակվում է՝ վերածնունդից մինչ անկախություն, մորիցս մինչեւ որդիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված