Մի տաս օր առաջ կնոջս հայրն է Մասիսում մահացել: Ճնապարհը փակ լինելու պատճառով չկարողացավ հոր հուղարկավորությանը մասնակցել.Սենոր Հասրաթյան
ՆերքաղաքականՍենոր Հասրաթյանը գրում է.
Այսօր առավոտյան, քանի որ հասարակական տրանսպորտը քաղաքում չէր գործում, հետիոտն բարձրանում էի Ստեփանակերտի Ազատամատիկների պողոտայով: Հանդիպեցի իմ հին ծանոթներից մեկին: Նկատելով, որ սովորականից ավելի անտրամադիր է, հարցրի.
-Ի՞նչ է պատահել...
-Մի տաս օր առաջ կնոջս հայրն է Մասիսում մահացել: Ճնապարհը փակ լինելու պատճառով չկարողացավ հոր հուղարկավորությանը մասնակցել: Չգիտեմ ինչ անեմ.-ասաց ու լռեց...
Հ.գ.-Մտածում եմ.-կամային ինչպիսի որակներով պետք է օժտված լինի Արցախում ապրող հայը, որ օրերից մի օր չցանկանա անել այն, ինչը պարտավոր է անել իրեն դավաճանած հայի հետ...
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
