Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ) Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Բայդենը գրոհում է արցախյան ողջ ճակատով

Վերլուծություն

ՀՀ-ում ԱՄՆ ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան Քրիս­տի­նա Քվի­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­րին հա­յաս­տա­նյան (արցա­խյան) քա­ղա­քա­կան, փոր­ձա­գի­տա­կան եւ իշ­խա­նա­կան (նկա­տի ու­նենք Ար­ցա­խը) դաշ­տում: Չորս կող­մից հա­մա­տա­րած քննա­դա­տու­թյուն է, թե դու ով ե­ղար, որ ա­սես` Ար­ցա­խը պետք է լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում: Բայց թե բո­լոր քննա­դատ­ներն ինչ են ու­զում «խեղճ» Քրիս­տի­նա­յից, չենք հաս­կա­նում: Այ­սինքն, ի՞նչ նոր, սկան­դա­լա­յին բան ա­սաց դես­պա­նը, որ մինչ այդ չգի­տե­ինք: Ե­թե Նի­կոլն ինքն է հայ­տա­րա­րում` թե Ար­ցախն Ադր­բե­ջան է, եւ` վերջ, բա ու­րիշ ի՞նչ կա­րող է ա­սել ԱՄՆ դես­պա­նը:

«ԽԵՂՃ» ԴԵՍ­ՊԱ­ՆԻ «ԳՐՊԱՆԸ ԳՑԵՑԻՆ»

Չնա­յած, աս­վա­ծին ա­վե­լի ճիշտ է այլ կող­մից մո­տե­նալ: Իսկ Նի­կոլն ի՞ր խել­քով է պաշ­տո­նա­պես ա­սում` «Արցախն Ադր­բե­ջան է, եւ` վերջ»: Նա պաշ­տո­նա­պես ա­ռա­ջին ան­գամ այդ թե­զը ֆիք­սեց Պրա­հա­յում՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի կազ­մա­կեր­պած հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Այ­սինքն, որ նրա վրա մի լավ «գո­ռա­ցել» են` թե կգնաս ու դա կա­սես, հաս­կա­նա­լի էր դեռ այն ժա­մա­նակ: Ո՞վ է գո­ռա­ցել, բնա­կա­նա­բար, այդ հան­դիպ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը:

Բայց ան­գամ այս ի­րո­ղու­թյուն­նե­րը, որ Նի­կո­լը քայ­լեր է ա­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րի (Ալի­եւ, Էր­դո­ղան եւ այլն` ի­րենց հեր­թին) պար­տադր­մամբ, է­լի ա­նի­մաստ է ԱՄՆ դես­պա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը քննա­դա­տե­լը. մի՞թե դես­պա­նի այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն է­ին պետք, որ մեր տե­ղա­կան ա­մե­նա­տար­բեր հար­թակ­նե­րում հան­կարծ հաս­կա­նա­յին, թե ի­րա­կա­նում ինչ է ու­զում Ա­մե­րի­կան: Այն դեպ­քում, երբ դա վերջ­նա­կա­նա­պես պարզ էր, երբ նրանց ձեռ­քով ստեղծ­վեց «Բրյու­սե­լյան ձե­ւա­չափ» աս­վա­ծը: Քա­նի՞ ան­գամ ենք վեր­ջին մոտ եր­կու տա­րի­նե­րին գրել, որ ԱՄՆ-ն հենց այդ խնդիրն է հե­տապն­դում` Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն հանձ­նել Ադր­բե­ջա­նին: Ա­վե­լին, մի՞թե դա ակն­հայտ չէր 44-օրյա պա­տե­րազ­մի օ­րե­րին ու դրա­նից էլ ա­ռաջ: Այդ խաղն էլ ա­վե­լի ակն­հայտ չդար­ձա՞վ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վածն օ­րա­կարգ բե­րե­լուն պես: Երբ ըն­թաց­քում նա­եւ հա­յաս­տա­նյան ո­րոշ իշ­խա­նա­վոր­ներ ստիպ­ված ե­ղան խոս­տո­վա­նել, որ «խա­ղա­ղու­թյան նա­խագ­ծի» ա­մե­րի­կյան տար­բե­րա­կը նա­խա­տե­սում է Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն թող­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում, իսկ ռու­սա­կան նա­խա­գի­ծը` հե­տաձ­գել կար­գա­վո­րու­մը: Վեր­ջա­պես, Վա­շինգ­տոնն իր այդ սցե­նարն ա­մե­նա­ակն­հայտ ձե­ւով ի ցույց չդրե՞ց վեր­ջերս` Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նից պա­հան­ջե­լով` գնալ Ա­լի­ե­ւից նե­րում խնդրե­լու, հա­կա­ռակ դեպ­քում սպառ­նա­լով հա­կա­ա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցի­ա­յով: Վեր­ջա­պես, վա­շինգ­տո­նյան վեր­ջին բա­նակ­ցու­թյուն­նե­րում պարզ չէ՞ր, թե ին­չի է ու­զում հաս­նել Վա­շինգ­տո­նը, ո­րի հա­մար գոր­ծին խառ­նե­ցին ընդ­հուպ` Բայ­դե­նի անվ­տան­գու­թյան գծով խորհր­դա­կան Սա­լի­վա­նին: Ու ի՞նչ է, այս­քա­նից հե­տո դես­պան Քրիս­տի­նայ­ի հայ­տա­րա­րու­թյո՞ւնն էր պետք, որ մեզ մոտ հաս­կա­նան, թե ի­րա­կա­նում ինչ խաղ են խա­ղում ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ընդ ո­րում, զու­գա­հե­ռա­բար բո­լոր ռե­սուրս­նե­րով ռուս­նե­րի դեմ հա­կա­քա­րոզ կազ­մա­կեր­պե­լով:

Լավ, գո­նե հի­մա բո­լո­րի հա­մար ի­րա­վի­ճա­կը լի­ո­վին պա՞րզ է: Ու­րեմն, պետք է մտա­ծել այլ բա­նի մա­սին. այս ծայ­րա­հեղ պարզ ի­րա­վի­ճա­կում ի՞նչ պետք է ա­նեն կամ դեռ ի՞նչ կա­րող են ա­նել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը:

Ի՞ՆՉ ՈՒ­ՆԵՆՔ ԱՅՍ ՊԱ­ՀԻՆ

Բայց նախ ֆիք­սենք՝ ի՞նչ պատ­կեր ու­նենք այս պա­հին: Արտ­գործ­նա­խա­րար­նե­րի վա­շինգ­տո­նյան վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո ակն­հայտ էր եր­կու բան: Նախ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ի­րենց գերխնդ­րի` տա­րա­ծաշր­ջա­նից եւ, ա­ռա­ջին հեր­թին` Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նե­լու հար­ցում շատ են շտա­պում (տե՛ս նա­եւ https://iravunk.com/?p=259552&l=am) եւ սկսե­լու են ակ­տիվ քայ­լե­րի դի­մել: Եվ երկ­րոր­դը, որ ու­նեն հաշ­ված թվով քայ­լե­րի հնա­րա­վո­րու­թյուն: Ա­վե­լի կոնկ­րետ, կա խնդրի լուծ­ման ե­րեք պարզ տար­բե­րակ: Ա­ռա­ջի­նը` ստի­պել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը՝ ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը: Երկ­րոր­դը՝ պար­տադ­րել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը՝ հե­ռա­նալ (այդ սցե­նա­րը սկսվեց Ար­ցա­խի շրջա­փա­կու­մով), ու երբ դրա­նից հե­տո տա­րած­քը փաս­տա­ցի կանց­նի Բաք­վի  վե­րահս­կո­ղու­թյան տակ, ա­պա ռուս­նե­րի ներ­կա­յու­թյու­նը կդառ­նա ա­նի­մաստ, հա­մե­նայն­դեպս՝ այդ թե­ման կտե­ղա­փոխ­վի մի­ան­գա­մայն այլ հար­թու­թյուն: Վեր­ջա­պես, Բա­քուն կա­րող է ար­ցա­խա­հա­յու­թյան հե­ռա­նա­լուն հաս­նել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, ո­րի մա­սին, կրկնենք, Վա­շինգ­տո­նից պարզ ակ­նար­կեցին: Իսկ դես­պան Քրիս­տի­նան ըն­դա­մե­նը ա­մփոփեց այդ ե­րեք տար­բե­րակ­նե­րը` ո­րոշ տեխ­նի­կա­կան դե­տալ­ներ ման­րա­մաս­նե­լով:

Այս­պես, Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չել պար­տադ­րե­լու տար­բե­րա­կի հա­մար, որ­պես շիր­մա, Վա­շինգ­տոնն ա­ռաջ է մղում ինչ-որ տե­ղա­կան ընտ­րու­թյուն­նե­րի գա­ղա­փար, բայց դրա­նից ա­ռաջ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը զի­նա­թափ­ե­լու պայ­մա­նով: Այդ նույն պա­հանջն էր դրված նա­եւ Ա­լի­ե­ւի վեր­ջին հրա­պա­րա­կա­յին հա­թա­թա­յի հիմ­քում: Կստաց­վի՞, թե` ոչ, դրա­նից հե­տո ար­դեն ա­ռաջ կգա երկ­րորդ տար­բե­րա­կը խո­րաց­նե­լու կամ եր­րորդ տար­բե­րակ­նե­րին` ար­ցախ­ցի­նե­րին հե­ռաց­նե­լու կամ «հա­կա­ա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցի­ա­յի» անց­նել-չանց­նե­լու հար­ցը:

«ՆԱ­ՄԱԿ ՌՈՒ­ՍԱՑ ԹԱ­ԳԱ­ՎՈ­ՐԻՆ»

Ա­լի­ե­ւի դու­ռը գնա­լու խնդրին անդ­րա­դար­ձավ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը` Ար­ցա­խի խորհր­դա­րա­նում իր վեր­ջին հայտ­նի ե­լույ­թի ժա­մա­նակ. «Հի­մա կար­ծի­քը՝ ին­չո՞ւ չգնալ Բա­քու: Ո­րով­հե­տեւ Բա­քուն այ­սօր մեզ հետ մի­այն մի թե­մա է քննար­կում՝ ին­տեգ­րա­ցի­ա: Երկ­րորդ թե­ման չի քննար­կում… Ադր­բե­ջանն ա­սում է՝ սե­ղա­նին նստե­լու հա­մար ա­ռա­ջին կե­տը՝ ՊԲ-ն լու­ծա­րել: Դե գնա­ցեք լու­ծա­րեք, հե­տո գնա­ցեք հան­դիպ­ման: Հեր­թա­կա­նու­թյունն ա­սեմ. գնում ենք հայ­տա­րա­րում, որ բա­նա­կը լու­ծա­րում ենք, պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը լու­ծա­րում ենք, հա­զիվ ստեղ­ծում ենք հա­մայն­քա­յին ընտ­րու­թյուն­նե­րի մե­խա­նիզմ, ո­րից հե­տո գա­զը կտան, հո­սան­քը կտան եւ ճա­նա­պար­հով կթող­նեն կգնանք-կգանք: Ար­դեն պարզ է, ոնց են թող­նե­լու, ար­դեն որ­պես Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի են թող­նե­լու: Մենք եր­կու բան ու­նենք ա­նե­լու՝ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան եւ դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան բարձ­րա­ցում»:

Нет описания фото.

Սրա­նով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ֆիք­սեց, որ քաջ գի­տակ­ցում են, թե ինչ է սպաս­վում: Մի­ա­ժա­մա­նակ, որ Ար­ցա­խում Ա­լի­ե­ւի դու­ռը գնա­լու տար­բե­րակն ա­ռաջ տա­նել փոր­ձող շպի­ոն­ներ եւ մի­գու­ցե նա­եւ բնակ­չու­թյան ո­րո­շա­կի զանգ­ված կան: Ի­րա­կա­նում Ա­րա­յի­կը ո՞ր տե­սա­կե­տի կրողն է. ինչ­քան էլ ա­սել՝ ինքն Ա­լի­ե­ւի դու­ռը գնա­ցո­ղը չէ, բայց մեկ է, նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րից տա­րա­կու­սանք­ներ ա­ռա­ջա­նում են: Նկա­տի ու­նենք հե­տե­ւյա­լը:

Ար­ցա­խի պա­տաս­խան քայ­լի մա­սին հի­շա­տա­կեց հա­կաճգ­նա­ժա­մա­յին խորհր­դի նա­խա­գահ եւ ա­մե­նե­ւին էլ ազ­գայ­նա­կան գործ­չի հա­մա­րում չվա­յե­լող Տիգ­րան Պետ­րո­սյա­նը` տե­ղե­կաց­նե­լով, թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նա­մա­կով դի­մել է Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին: Այն ի­րա­վի­ճա­կում, ո­րում հի­մա Ար­ցախն է, այ­սինքն, երբ ստիպ­ված ես դեմ գնալ ոչ մի­այն Ադր­բե­ջա­նին եւ Թուր­քի­ա­յին, այլ նա­եւ, ինչ­պես դես­պան Քրիս­տի­նան վերջ­նա­կա­նա­պես «պե­չա­տեց», նա­եւ ԱՄՆ-ին, այն է` անգ­լո­սաք­սո­նիզ­մին, իսկ նի­կո­լյան Հա­յաս­տա­նը, իր բո­լոր ա­րեւմ­տյան շպի­ոն­նե­րով հան­դերձ, մի­այն թի­կուն­քից հար­վա­ծո­ղի դե­րում է, Ռու­սաս­տա­նին դի­մե­լը մի­ակ ռե­ալ քայլն է: Ամ­բողջ խնդիրն այն է, թե ի՞նչ ես Մոսկ­վա­յից խնդրում:

Բայց մինչ այդ, հաս­կա­նա­լի է, որ ռուս­նե­րին դի­մե­լու քայ­լը հա­կա­ար­ցա­խյան թվարկ­ված բո­լոր ու­ժե­րի հա­մար ա­մե­նա­ան­ցան­կա­լին է: Ու մի­գու­ցե պա­տա­հա­կան չէ, որ մի­ան­գա­մից ռուս­նե­րին դի­մե­լու թե­մա­յով ակ­տի­վա­ցան ան­գամ հա­յաս­տա­նյան «ամե­նա­քյար­թու» շպի­ոն­նե­րը: Վար­դան Օս­կա­նյա­նը նո­րից մեյ­դան է ե­կել ու քա­րո­զում է. «Արցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող են դի­մել Պու­տի­նին, Բայ­դե­նին, դա ոչ մի ար­դյունք չի տա­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ա­սում են, որ Ար­ցախն Ադր­բե­ջան է… Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը մեկ տեղ ու­նի դի­մե­լու՝ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին»: Մի­գու­ցե Հա­յաս­տա­նին այս վի­ճա­կին հասց­նող­նե­րից մե­կը` ա­մե­րի­կա­նե­րից ե­կած Օս­կա­նյա­նը նա­եւ կբա­ցատ­րի՞, թե դի­մեն Նի­կո­լին, որ նա ի՞նչ ա­նի, այ­սինքն` այս «սատ­կած» վի­ճա­կում ի՞նչ կա­րող է Նի­կոլն ա­նել: Օս­կա­նյա­նը իր «հան­ճա­րեղ» մտա­հ­ղա­ցու­մը բա­ցատ­րում է. «Խորհր­դա­յին շրջա­նում ԼՂԻՄ-ը ե­ղել է ինք­նա­վար մարզ, այս փաս­տը պետք է լի­նի այ­սօր բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գում… Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը սա մի­ան­գա­մից վերց­նե­լու է եւ բե­րե­լու է բա­նակ­ցա­յին սե­ղան: Ադր­բե­ջա­նը հնա­րա­վոր է՝ դի­մադ­րի, բայց նրան կստի­պեն»: Այդ ո՞ր մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, ԱՄՆ-ի՞ն նկա­տի ու­նի, որն այդ­քան հստակ կար­ծի­քը հայտ­նեց: Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ստաց­վում է, որ Օս­կա­նյանն ու նրա նման­նե­րը «երա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետ» են հա­մա­րում մար­զի կար­գա­վի­ճա­կը: Բայց չէ՞ որ այդ­պի­սի մի տար­բե­րա­կի մա­սին խո­սում է նա­եւ Վա­շինգ­տո­նը, եւ ցան­կա­ցած նման կար­գա­վի­ճա­կի դեպ­քում մի 5 տա­րուց Ար­ցա­խում մեկ հայ ան­գամ չի մնա:

Ու­րեմն, ին­չո՞ւ մեջ ըն­կան օս­կա­նյա­նան­ման­նե­րը: Փոր­ձում են «հայ­րե­նա­սի­րա­կան» եւ «հա­կա­նի­կո­լա­կան» դիր­քե­րից Ա­րա­յի­կին «փրկու­թյան» մի­ակ ու­ղի՞ն ցույց տալ: Ընդ ո­րում, մի ու­ղի, ո­րը, կրկնում ենք, ի­րա­կա­նում դրված է ա­մե­րի­կյան սցե­նար­նե­րի տակ, եւ Նի­կոլն էլ ա­ռաջ է տա­նում: Ին­չի՞ հա­մար է այդ «քա­րոզ­չա­կան օգ­նու­թյու­նը», որ Ա­րա­յի­կը ռուս­նե­րին դի­մե­լու կեղծ այ­լընտ­րա՞նք ստա­նա եւ գնա դրա հե­տե­ւի՞ց:

Ու այս ա­մե­նից հե­տո այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե Ա­րա­յիկն ի՞նչ է ակն­կա­լում Պու­տի­նից, այ­սինքն՝ ինչ նա­մակ է հղել:

Ի՞ՆՉ Է ԳՐԵԼ Ա­ՐԱ­ՅԻ­ԿԸ

Այն, որ նա­մա­կի մա­սին հի­շա­տակ­մա­նը հա­ջոր­դեց Ա­րա­յի­կի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ նա­եւ դի­մել է Նի­կո­լին՝ Պու­տի­նի հետ զրու­ցե­լու հար­ցով, ո­րո­շա­կի հե­տե­ւու­թյուն­նե­րի տե­ղիք տա­լիս է: Այ­սինքն, ի՞նչ հար­ցով է Նի­կո­լը զան­գա­հա­րել Պու­տի­նին: Կան ո­րոշ կցկտուր տվյալ­ներ, որ Նի­կո­լը փոր­ձել է «ահա­զան­գել», թե վերջ, Ար­ցախն ար­դեն չի դի­մա­նում, ո­րո­շա­կի ներ­քին ճնշում­ներ ար­դեն իսկ կան՝ Ա­լի­ե­ւի հետ բա­նակ­ցե­լու հար­ցով, եւ ե­թե ռուս­ներն ա­րա­գո­րեն ճա­նա­պար­հը չբա­ցեն, ա­պա Ա­րա­յի­կը կա­րող է եւ ան­ձամբ կամ միջ­նոր­դա­վոր­ված գնա Ա­լի­ե­ւի հետ խո­սե­լու:

Դա հա­վա­նա­կան է թվում, քա­նի որ մո­տա­վո­րա­պես նույն տպա­վո­րու­թյունն է ստաց­վում նա­եւ «նի­կո­լիզ­մի» մեջ կաս­կած­վող՝ ԱՀ Հա­կաճգ­նա­ժա­մա­յին խորհր­դի նա­խա­գահ Տիգ­րան Պետ­րո­սյա­նի մեկ­նա­բա­նու­թյու­նից, թե՝ «Մին­չեւ ըն­թա­ցիկ շա­բաթ­վա վերջ՝ մոտ 4-5 օր, պետք է սպա­սենք: Խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը եւս գրա­վոր տե­ղե­կաց­ված է, որ Ար­ցա­խում սննդի պա­շար­նե­րի սղու­թյուն կա: Մեր պա­հանջն է՝ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բա­ցել ճա­նա­պար­հը: Սպա­սում ենք, եւ ե­թե Ռու­սաս­տա­նը այդ ըն­թաց­քում գոր­ծուն քայ­լեր չձեռ­նար­կի, դա կլի­նի իր վե­րա­բեր­մուն­քը մեր նկատ­մամբ…»:

Ի՞նչ է ստաց­վում, փոր­ձում են շան­տա­ժի լեզ­վո՞վ խո­սել Մոսկ­վա­յի հետ: Այ­սինքն, Ա­րա­յի­կի նա­մա­կը եւս այդ ո­ճո՞վ է: Այդ դեպ­քում, ի՞նչ են պա­հան­ջում Մոսկ­վա­յից՝ Ադր­բե­ջա­նի հետ պա­տե­րազ­մի հե­ռան­կա­րով՝ ու­ժի մի­ջո­ցով ճա­նա­պար­հը բա­ցի, կամ չգի­տես ի՞նչ կա­նենք: Ու դեռ ժա­մա­նա՞կ են սահ­մա­նում:

Մինչ­դեռ Ար­ցա­խը բո­լո­րո­վին այլ քայ­լի հնա­րա­վո­րու­թյուն ու­նի՝ դի­մել Ռու­սաս­տա­նին՝ ցե­ղաս­պա­նու­թյան եւ հայ­րե­նազրկ­ման ռե­ալ սպառ­նա­լի­քից պաշտ­պա­նվե­լու եւ մին­չեւ կար­գա­վի­ճա­կի վերջ­նա­կան հստա­կե­ցումն Ար­ցա­խը Մոսկ­վա­յի պաշտ­պա­նու­թյան տակ վերց­նե­լու խնդրան­քով:

Ե­թե ա­ռա­ջին տար­բե­րա­կով են դի­մել, ա­պա դա մեկ բա­նի մա­սին կակ­նար­կի՝ փոր­ձում են Մոսկ­վա­յի հա­մար փա­կու­ղա­յին վի­ճակ ստեղ­ծել, ո­րը մի­ան­շա­նակ Վա­շինգ­տո­նի օգ­տին է, եւ հե­ռան­կա­րը ա­մե­րի­կյան դես­պա­նի ա­սածն է: Այն, ինչ նա­եւ Նի­կոլն է հոր­դո­րում Ար­ցա­խին: Կարճ ա­սած, որ Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը եւ ներ­քին շպի­ոն­նե­րը նույն դա­վա­ճա­նա­կան խաղն են խա­ղում:

Ե­թե երկ­րորդ տար­բե­րակն է, ա­պա դա ներ­կա ստա­տուս քվոն «սա­ռեց­նե­լու» մի­ակ ռե­ալ հնա­րա­վո­րու­թյունն է, եւ այս դեպ­քում գնդա­կը կմնա Ա­լի­ե­ւի դաշ­տում: Այն է՝ հար­ձակ­վե՞լ ՌԴ-ի պաշտ­պա­նու­թյան տակ գտնվող Ար­ցա­խի վրա, թե՝ ոչ: Այլ տար­բե­րակ պար­զա­պես ներ­կա ի­րա­վի­ճա­կում չկա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 






Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top