Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչու է աղմկում Թեւանյանը

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ վրդովվել է լուրերից, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել ՌԴ նախագահին: Ավելին՝ «Ում պետք է նամակ գրի Արայիկ Հարությունյանը» վերտառությամբ գրառում է հրապարակել:

«Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն: Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը: Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված: Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել», - գրել է Թեւանյանը:

Ի՞նչ մեղու է կծել Անդրանիկ Թեւանյանին, դժվար է ասել, բայց փաստ է, որ մշտապես ԱԺ ամբիոնից Ռուսաստանին ձոներգող ու ռազմավարական գործընկերությունը կարեւորող պատգամավորը  հանկարծ վրդովվել է, որ իրենից բացի՝ հյուսիսային շրջանակներին համարձակվել է դիմել Արայիկ Հարությունյանը: Արդյո՞ք նա դեմ է Արցախի համար Ռուսաստանին դիմելուն` սրանք հարցեր են, որոնց պատասխանները ժամանակը կտա…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ