ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ

Մեր ազգին մահապարտներ են պետք, անգրագետ ու փողասեր մարդկանցով հնարավոր չէ հայրենիք պաշտպանել. Մանասերյան

Ներքաղաքական

Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությունը շարունակում է սրընթաց գահավիժել: Զոռով-շառով ԲԴԽ-ականները կեսեցրեցին մի շարք դատավորների լիազորություններ, վերջինը դատավոր Դավիթ Հարությունյանն էր: Այս մասին «Իրավունքը» զրուցել է փաստաբան, միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

- Այ գործընթացը, որի ականատեսն այս օրերին եղանք ԲԴԽ-ում, որքանո՞ աղերս ունի արդարադատության հետ:

- Երկու օրվա ընթացքում դադարեցվեց չորս դատավորների լիազորություններ, որոնք են Դավիթ Հարությունյան, Աստղիկ Խառատյան, Արտակ Բարսեղյան, Տիգրան Պետրոսյան։ Թե վերջիներս ինչպիսի կարգապահական խախտումներ էին թույլ տվել, որ բարձրագույն դատական խորհուրդը կայացրեց նման որոշումներ, որով դադարեցվեց նրանց լիազորություններն առանձին քննարկման առարկա է, սակայն փաստ է, որ ԲԴԽ-ի կողմից «նիստեր»-ը տեղի են ունեցել էական խախտումներով, որոնք որեւէ կապ չունեն արդարադատության հետ։ Այն, որ ակնհայտ խախտվել է դատավորների իրավունքները, վիճարկելի չէ, միայն այն փաստով, որ ԲԴԽ նախագահի կողմից տրվող հրահանգները ձայնագրվել էին, իսկ հետո մամուլի միջոցով  հասանելի դարձել հանրությանը, միայն մի լուծում այդ պարագայում կարող էր լինել, որ առաջինը ում լիազորությունները պետք է դադարեցվեր, դա ԲԴԽ նախագահի լիազորությունը պետք է լիներ։ Եվ վերջապես՝ ԲԴԽ կազմում կա դատավոր, որն անգամ մեկ տարի անց է որոշում, կամ վճիռ տրամադրում կողմին, եւ նա այսօր այլ դատավորի լիազորությունը կասեցնող որոշում կայացնող դատավոր է համարվում։ Այս պարագայում ակնհայտ է, որ խոսք լինել չի կարող արդարադատության մասին։

Հայաստանում, եթե անձը չի հարում իշխող կուսակցությանը, կամ այդ ուժի համակիրը չէ, ապա պոտենցիալ կերպով ոտնահարված է նրա իրավունքները։ Իսկ, եթե ավելի հստակ, ապա 2018 թվականից հետո Հայաստանում արդարադատության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ակնատես եղանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ՝ ճնշում գործադրելով Ազգային ժողովի վրա, թե ինչպես նրա կարգադրությամբ շրջափակվեցին բոլոր դատարանները, որոնց թվում Սահմանդրական դատարանը, թե ինչպես արգելվեց, խոչընդոտվեց դատավորների մուտքը իրենց աշխատասենյակ, որպեսզի իրենց օրինական պարտականությունները կատարեին, թե ինչպես դադարեցվեց Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի լիազորությունները, որպեսզի իրենց ցանկալի անձիք «նշանակվեն», ընտրվելու մասին խոսք չի կարող լինել։

Այս ցանկը անթիվ է։ Հնարավոր չէ թվարկել նաեւ տասնյակ անօրինական ձերբակալությունների, կալանավումների, անօրինական քաղաքական հետապնդումների մասին անվերջ ցանկը: Այս ամենը ժողովրդավարության հետ անգամ բարակ թելով կապված չէ եւ գիտեք, թե ինչու է այս կարգի անօրինականությունները, որովհետեւ գործող իշխանությունն ունի մի սկզբմունք՝ «Մեզնից հետո ջրհեղեղ»։ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը կանգնած է լինել եւ չլինելու վտանգի առաջ, վտանգված է հայկական երկու պետությունների անվտանգությունը եւ այս ամենը արվում է հստակ ծրագրավորված։ Ես  մտավախություն ունեմ, որ 44-օրյա պատերազմը գործող իշխանությունների կողմից  թշնամու հետ պայմանավորված եւ ծրագրավորված էր։ Դա մի նպատակ ուներ, առաջինը հոգեպես ոչնչացնել հայ ժողովրդին, իսկ որդի, զավակ, հարազատ կորցրած հայ մարդը չի կարող այդքան արագ իր վերքը բուժի եւ վրեժ լուծի, բայց պատմությունը միշտ ցույց է տվել, որ դավաճանները նույն ժողովրդի զավակների կողմից դաժան պատժի են ենթարկվել, այս անգամ էլ կարծում եմ՝ արդարադատություն կլինի եւ իրական մեղավորները կպատժվեն։ Հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, վստա՛հ եմ։

- Տեսեք, միակ օղակը մնացել էին փաստաբանները, որոնք փորձում էին դատաիրավական համակարգի փլուզման, իշխանական ռեպրեսիաների դեմ կանգնել, բայց հիմա նրանք էլ են զոհի կարգավիճակում: Փաստաբանին ծեծում են ոստիկանության բաժանմունքում: Փաստաբաններն էլ իրենց գործը թողած՝ անգամ գործադուլ էլ արեցին՝ որպես բողոքի նշան: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հպարտանում եմ, որ ես ինքս այդ համայնքի անդամ եմ, որովհետեւ դա միակ, կամ այն ստվար թվով կառույցներից մեկն է, որին ներկա իշխանությունների ձեռքերը չի հասնում։ Փաստաբանը երբեք չի կարող զոհ լինել, այն պայքարող տեսակ է, դրա վառ ապացույցը փաստաբանների համընդհանուր գործադուլն էր՝ պայքարն ընդդեմ անօրինականության եւ բռնության։ Հանուն այդ գաղափարի պաշտպանության բոլոր փաստաբանները մի կողմ դրեցին իրենց ամբիցիանները, անձնական փոխադարձ տարաձայնությունները, քանի որ յուրաքանչյուրը լիարժեք գիտակցում էր իր դերը այդ պայքարում։ Եթե ներկայիս Ազգային ժողովում լինեին գործող փաստաբանների պես պայքարող եւ գրագետ անհատականություններ, ապա հավատացեք Նիկոլ Փաշինյանը միայնակ որոշում կայացնողը չէր կարող լինել, կամ երբեւէ չէր համարձակվի ծաղրանքով արտահայտվել ժողովրդի ընտրյալի մասին՝ ասելով «դուք ով եք, ես եմ ձեզ պատգամավոր դարձրել»։ Մեզ, մեր երկրին պայքարող տեսակ է պետք, որի համար առաջնային պետք է լինի հայրենիքը, պետությունը, արդարությունը, մարդու իրավունքները եւ շատ այլ արժեքներ, առանց որի հնարավոր չի ունենալ ուժեղ ու կայացած պետություն։ Այսօր մեր ազգին եւ հայրենիքին մահապարտներ են պետք։ Անգրագետ ու փողասեր մարդկանցով հնարավոր չէ պետություն ունենալ ու հայրենիք պաշտպանել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ Գալստյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top