«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

Անկախության Հռչակագրից հետո՝ ի՞նչ «Հայաքվե», ուշքի՛ եկեք, մարդի՛կ. Մանասերյան

Ներքաղաքական

Շարունակվում է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը: 60 օրում  50 հազար ստորագրություն հավաքելով (մինչեւ օգոստոսի 19-ը)` վերջիններս դիմելու են Ազգային ժողով՝ պահանջելով Քրեական Օրենսգրքում լրացում կատարել: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել, որ ՀՀ-ի անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ եւս պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

- Եթե անգամ հաջողվի «Հայաքվեով» անհրաժեշտ քանակը հավաքել ստորագրությունների եւ նույնիսկ եթե օրենքն ընդունվի, ո՞վ է հետեւելու այդ օրենքի կատարմանը:

- Յուրաքանչյուր օրենքի նախագիծ, երբ ներկայացվում է, հստակ ամրագրված է լինում բոլոր կարգավորումները։ Տվյալ դեպքում՝ «Հայաքվեն» հանրային քաղաքացիական նախաձեռնություն է, որը ենթադրվում է, որ պետք է լինի մի քանի փուլով։ Առաջինը դա անհրաժեշտ թվով ստորագրահավաքն է։ 50.000 ստորագրություն հավաքելուց հետո՝ պետք է կազմվի օրենքի նախագիծ, կամ գործող օրենքում, տվյալ դեպքում պետք է լինի « ՀՀ քրեական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը պետք է դրվի Ազգային ժողովում շրջանառության մեջ, իսկ հետո համապատասխան հանձնաժողովներում քննարկվի, այդ հանձնաժողովների կողմից տրվի եզրակացություն, եւ այն ներառվի ԱԺ  օրակարգ՝ քվեարկելու համար։ Եթե այս գործընթացը հաջողություն չունենա, ապա մերժման դեպքում պետք է հավաքվի 300.000 ստորագրություն եւ ներկայացվի Սահմանդրական Դատարան։ Այն պնդումը, որ «Հայաքվեի» շրջանակներում տեղի կունենա ազգային ուժերի համախմբում, այդպես չէ, քանի որ այն հստակ «ծրագիր» չէ, որի շուրջ համախմբվեն տարբեր գաղափարախոսություն ունեցող  կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, կամ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը, որը Հայաստանում գոյություն չունի, կա միայն դրա իմիտացիա։ «Հայաքվե» շարժումը, պայմանական ասված, ընդամենը բարի կամքի դրսեւորման մի ձեւ է, որը ոչ միայն իրավական, այլ քաղաքական որեւէ հետեւանք չի ունենալու։ Միակ հետեւանքը լինելու է այն, որ հասարակության մեջ մեծ հիասթափություոն է լինելու, ավելի խորը դեպրեսիա՝ մշտական անհաջողության  զգացումով։

Ըստ իս, այս նախաձեռնությունը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ այն առումով, որ հայ հասարակությունը այլեւս չի վստահի որեւէ քաղաքական ուժի, կդադարեցնի որեւէ պայքարի իր մասնակցությունը։ Այս ամենի արդյունքում երկար ու անխոչընդոտ գործող իշխանությունը կկառավարի երկիրը, եթե, իհարկե, որպես առաձին միավոր, պետություն գոյություն ունենա, քանի որ գաղտնիք չէ, առավել եւս ո՛չ Նիկոլ Փաշինյանը եւ ո՛չ էլ նրան աջակցող ուժը չեն թաքցնում, որ հստակ հակահայ քաղաքականություն են վարում։ Հինգ տարվա մեջ այնպիսի պրոադրբեջանա-թուրքական քաղաքականություն են վարել  «թավշյա հեեղափոխականնները», որ Ադրբեջանի եւ Թուրքիայի լոբբինգով զբաղվող ոչ մի կազմակերպություն եւ փորձագետ չէր կարող անգամ երազել նման արդյունքի հասնելու մասին։ Այսպիսով, «Հայաքվեն» անհիմն, հեռանկար չունեցող նախաձեռնություն է, հերթական մոլորություն հայ ազգի համար։ Այս  գործընթացը համախմբում չէ, ոչ էլ ընդհարական գաղափարի շուրջ հզոր, կենսունակ պետություն ունենալու նախաձեռնություն է, ինչպես հայտարարում են նախաձեռնողները, այլ հասարակությանը բթացնելու, հուսախաբ անելու եւս մեկ միջոց։

Արցախի միջազգային ճանաչման հասնելու համար պետք է պայքարել ուժեղ իշխանություն եւ ուժեղ բանակ ունենալով ու ոչ թե հանդուրժել մի իշխանության, որի ներկայացուցիչներն առիթը բաց չթողնելով՝ միջազգային հարթակները օգտագործում են, որպեսզի բարձրաձայնեն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը (ո՛չ ժողովոուրդը) ճանաչում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։ Ներկայումս միակ ելքը դա ազգային համախմբումն է եւ իշխանափոխությունը, մնացած ամենինչ ժամանակավրեպ է։

- Ժամանակին «Դիմադրություն» շարժման շրջանակում, երբ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել էր, թե «ով մեր հետ չի, Նիկոլ ա», սվիններով ընդունվեց: Հիմա գրեթե նույնն ասում են «Հայաքվեի» շատ կողմնակիցներ: Ընդդիմությո՞ւնն էլ է երկակի ստանդարտներով առաջնորդվում:

- Քաղաքականությամբ զբաղվող անձը, առավել եւս պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը պետք է իր խոսքի մեջ զուսպ լինի։ Եթե դուք իշխանություն ստանալու ակնկալիք ունեք, ապա չպետք է մոռանաք, որ լինելու եք ոչ միայն ձեր կողմնակիցների ղեկավարը, այլ ողջ պետության եւ ժողովրդի ղեկավարը։ Նման հռետորաբանությամբ առաջնորդվողները սկզբից եւեթ պարտված են անհաջողության։ Դա հստակ է։ Քաղաքական գործիչը, ինչպես դիվանագետը պետք է որոշակի առումով անկախատեսելի լինի։ Ներկայումս ամենինչում պարզունակությունը շատ է։

- Այն, որ «Հայաքվեի» անցկացման համար թաղապետարաններում տեղ տվեցին, իշխանությունն էլ առանձնապես խոչընդոտ չհանդիսացավ այս գործընթացին, նշանակո՞ւմ է, որ իրենք շահագրգռված են, որ այն, այնուամենայնիվ, կայանա:

- Ցավալիորեն պետք է արձանագրել, որ իշխանության համար սա յուրահատուկ նվեր էր նախաձեռնողների կողմից։ Սա ժամանակ էր տրված իշխանությանը հանգիստ իր քաղաքականությունը առաջ մղելու համար, մի քաղաքականություն, որի արդյունքը լինելու է Հայոց պետականության կորուստը։  Հետաքրքիր է, կարո՞ղ են ասել այս գործընթացի նախձեռնողները, թե ինչ իրավական ուժ ունի իրենց կողմից նախաձեռնությանը միացած անձանց տրված հավաստագրերը։ Կարծում եմ՝ կլռեն, համենայնդեպս նման պատասխան ես մինչեւ հիմա չեմ լսել։ Ես, համենայնդեպս, մինչեւ հիմա չեմ տեսել որեւէ «Հավաստագիր», որի վրա չլինի ստորագրություն։ Եթե անգամ ենթադրենք այս նախաձեռնությունը օրենքով սահմանված ողջ գործընթացը անցնի, տվյալ պահին էական չէ, թե ինչ արդյունք կլինի, դա կտեւի մոտ մեկ տարի, պատկերացնո՞ւմ եք, թե այս արագ կատարվող գործընթացների շրջանակներում մեկ տարվա ընթացքում  ինչեր կարող են լինել՝ ի վնաս Հայաստանի եւ Արցախի։ Վստահորեն կարող եմ ասել, որ եթե հստակ քայլեր չարվի, ապա ժամանակը ի վնաս կաշխատի հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի։ Միակ գործողությունը, որ այսօր պետք է արվի, մեկ րոպե առաջ այս իշխանություններին պետության ղեկից հեռացնելը պետք է լինի, մնացած ամենինչ զրո արժեք ունի եւ կունենա։

- Փաստորեն, «հավաստագիր»-ը հոգու հանգստությունից բացի, որ մի բան արել է, ոչինչ չի՞ տալիս ստորագրողներին:

- Հակիրճ պատասխանեմ՝ ոչինչ, իսկ կարճ ժամանակ անց՝ մեծ հիասթափություն եւ քավության նոխազի փնտրտուք։

- Ամեն դեպքում, հիմնականում պնդում են, թե «Հայաքվեն» ժողովրդին մեկ գաղափարի շուրջ համախմբելու հնարավորություն է: Իսկ գուցե սրանով մարդկանց ցասո՞ւմն են լիցքաթափում եւ ժամանա՞կ ձգում, մինչդեռ Ալիեւը սպառնում է «Վրեժ-3» օպերացիայով:

- «Վրեժ-3» օպերացիա կլինի, հարց է, թե ով պետք է առաջնորդի հայկական բանակը եւ հայ ժողովրդին, հուսամ՝ Աննա Հակոբյանը կրկին քաղաքավարական այցեր, կամ բարոյական աջակցություն չի փորձի ցուցաբերել այդ ժամանակ։ Ժողովուրդը պետք է ուշքի գա, դա է միակ լուծումը։

- Ի վերջո, ի՞նչ խնդիր է լուծելու այս օրենքը, որ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը չեն կարողացել լուծել:

- Արդեն պատասխանեցի այդ հարցին, իհարկե՝ ոչինչ, իսկ ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, ապա այն դեռեւս գործում է, եւ այդ Հռչակագրի յուրաքանչյուր բառն ու տառը պետք է պաշտպանել, որպես սրբություն։ Այդ մասով մեր որոշ հայրենակիցներին մի փոքր հիշեցում. «Հայաստանի անկախության հռչակագիր՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով  մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի  մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը... Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։Վերոնշյալը ոչ մի հայ մարդ չպետք է մոռանա։ Այսպիսի Անկախության Հռչակագրից հետո՝ ի՞նչ «Հայաքվե»։ Ուշքի՛ եկեք, մարդի՛կ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top