Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը` թուրքական եւ իսրայելական ակումբների տրանսֆերային թիրախում

Սպորտ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի ծառայություններով հետաքրքրված են Թուրքիայի Սուպերլիգան, երկրորդ լիգան և Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող մեկական ակումբներ: Այդ մասին հայտնում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի օգոստոսից է խաղում «Ուրարտուի» կազմում: Ավարտված մրցաշրջանում Իվուն Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում դարձել էր նաև Fastex Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ