Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են. ըստ փաստաբանի, ռեժիմի համար սա դառնալու է անմարսելի
Ներքաղաքական
ՊՊԾ գնդի վրա հարձակման գործով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեղավոր ճանաչված եւ պատիժը ՔԿՀ-ում կրող Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։
«Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» եւ «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսեւորում, եւ Դավիթին զրկել ազատությունից։ Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ», - ասված է Ազգային ժողովրդական բեւեռի մամլո ծառայության հայտարարության մեջ: