Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչն է միավորում նիկոլական ԲԴԽ նախագահին եւ ընդդիմադիր Անդրանիկ Թեւանյանին

Թեմա
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Մինչդեռ համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ: Իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավոր է: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն՝ Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը եւ հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Սակայն, թե ովքեր են վերոնշյալ կուսակցության կառավարման խորհրդի անդամները, ոչ պակաս ուշագրավ է:
 
«Ի դեպ, «Համախմբում» կուսակցության նախագահը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, Վարդան Օսկանյանն է: Նույն տվյալների համաձայն՝ այդ կուսակցության կառավարման խորհրդի անդամ է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Անդրանիկ Թեւանյանը եւ այլք...», - գրել է փաստաբանը:
 
Նշենք, որ Անդրանիկ Թեւանյանը շարունակում է մնալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, չնայած նրան, որ առանձին շարժում է ստեղծել «Մայր Հայաստան» անունով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ