Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Եթե Նիկոլն այս ամիս հանձնեց Արցախը, ինչի՞ հանձնումն է քրեականացնելու «Հայաքվե»-ն. Մարգարյան

Թեմա
«Եթե լինեի Երևանում եւ ունենայի ստորագրության իրավունք, անպայման կմասնակցեի «Հայաքվե»-ի ստորագրահավաքին, զուտ առաջնորդվելով «նույնիսկ փոքր քայլը որեւէ բան չանելուց ավելի լավ է» սկզբունքով: Բայց վստահ չեմ, որ դա կարող է մեզ ինչ-որ բան տալ կամ կանխել Արցախի հանձնումը: Բացատրեմ ինչու. 50000 ստորագրություն հավաքվելուց հետո՝ նախաձեռնությունը ներկայացվելու է ԱԺ: Շատ պարզ է, որ ԱԺ-ն դա չի վավերացնելու: Ամեն դեպքում, ձախողեցնելու է աշխատանքը: Դրանից հետո ի՞նչ է կատարվելու.
 
1) 60 օրվա ընթացքում պիտի հավաքվի ևս 300 հազար ստորագրություն,
 
2) ԿԸՀ-ն պիտի հաստատի բոլոր 300 հազար ստորագրությունների վավերականությունը,
 
Ապա համաձայն ՀՀ Սահմանադրության 206 հոդվածի՝
 
4) Նախ նախաձեռնությունը պիտի ներկայացվի ՍԴ որը պիտի հաստատի նախաձեռնության համապատասխանությույնը ՀՀ Սահմանադրության հետ,
 
5) ՍԴ-ի հաստատումն ստանալուց հետո հանրաքվեի նախաձեռնությունը կրկին պիտի հաստատվի ԱԺ-ի կողմից:
 
6) Եթե ԱԺ-ն դա հաստատի ապա ՀՀ նախագահը եռօրյա ժակետում նշանակելու է հանրաքվեի թվականը, որը լինելու է 50-ից 65 օր անց:
 
Գումարելով այս բոլոր ժամկետներն ու խիստ լավատես լինելով ԿԸՀ-ի, ՍԴ-ի ու ԱԺ-ի անհապաղ դրական որոշում ընդունելու կապակցությամբ, լավագույն դեպքում կարելի է հանրաքվե անցկացնել 9 ամսից մեկ տարի անց: Իսկ եթե նիկոլը մինչ այդ, ասենք հենց այս ամիս գրավոր կերպով ճանաչի ադրբեջանի տարածքային ամբղջականությունը՝ Արցախը ներառյալ, նույնիսկ այդ հանրաքվեի հաջողության դեպքում դա լինելու է անիմաստ, քանի որ նախ օրենքը հետադարձ ուժ չի ունենում ու բացի այդ այլևս Արցախ չի լինելու, որ մեկ էլ դրա հանձնումը քրեականացվի», - գրել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ